Վիկտոր Պլատոնովիչ Պետրով
Վիկտոր Պլատոնովիչ Պետրով ուկրաիներեն՝ Віктор Платонович Петров | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1894 հոկտեմբերի 10 |
Ծննդավայր | Եկատերինոսլավ, Ուկրաինա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 8 հունիսի 1969 | (տարիքը 74)
Մահվան վայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Lukyanivske Military Cemetery |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Շևչենկոյի անվան համալսարան (1918) |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր |
Երկեր | Q28705491? |
Մասնագիտություն | պատմաբան, գրական քննադատ, գրականության պատմաբան, գրող, փիլիսոփա, social anthropologist և հնագետ |
Աշխատավայր | Ուկրաինական ազատ համալսարան |
Ամուսին | Sofia Zerova? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Տարաս Շևչենկոյի անվան գիտական ընկերություն |
Կայք | petrov-domontovych.archive.iananu.com |
![]() |
Վիկտոր Պլատոնովիչ Պետրով (ուկրաիներեն՝ Віктор Платонович Петров, գրչանուններ` Վ. Դոմոնտովիչ (ուկրաիներեն՝ В. Домонтович), Վիկտոր Բեր (ուկրաիներեն՝ Віктор Бер), հոկտեմբերի 10, 1894, Եկատերինոսլավ, Ուկրաինա, Ռուսական կայսրություն - հունիսի 8, 1969, Կիև, Ուկրաինական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), ուկրաինացի նշանավոր էքզիստենցիալիստ գրող։ Պետրովը Վալերիան Պիդմոհիլնիի հետ համարվում է ուկրաինական ինտելեկտուալ նովելների հիմնադիր։ Թեպետ Պետրովին այսօր հիշում են որպես գրող, բայց իր կյանքի ընթացքում նրա համար առաջնային աշխատանք է հանդիսացել իր գիտնական կարիերան։ Նա աշխատություններ է գրել հնագիտության, մարդաբանության, պատմության, փիլիսոփայության և գրականության վերաբերյալ[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիկտոր Պետրովը ծնվել է 1894 թվականի հոկտեմբերի 10-ին Եկատերինոսլավում (այսօրվա Դնիպրոյում)։ 1918 թվականին ավարտել է Շևչենկոյի անվան Կիևի պետական համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը։ Հետագա տարիների ընթացքում աշխատել է Ուկրաինայի գիտությունների ակադեմիայի ազգագրական կոմիտեում։ 1930 թվականին նա ստացել է իր դոկտորի կոչումը՝ «Պանտելեյմոն Կուլիշ 50-ականներին. Կյանք. Գաղափարախոսություն. Ստեղծագործություն»։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945) ժամանակ նա գտնվել է գերմանացիների նացիստական զորքերի կողմից օկուպացված տարածքում, որտեղ աշխատել է ուկրաինական մի շարք ամսագրերում և թերթերում։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Պետրովը մնաց արտագաղթեց Գերմանիա, որտեղ եղել է Մյունխենի ուկրաինական ազատ համալսարանի պրոֆեսոր։ Նա նաև ուկրաինական արվեստագետների շարժման հիմնադիր անդամներից էր՝ ուկրաինական ինտելեկտուալ սփյուռքի գրական կազմակերպություն։ Ավելի ուշ Պետրովը անհայտ հանգամանքներում անհետացավ Գերմանիայից։ Հետագայում պարզվեց (Ալեքսանդր Մոնգաիտի հետազոտության գրքում նրա մասին հիշատակման շնորհիվ), որ նա վերադարձել է Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն, Ուկրաինա, և շարունակել աշխատել Կիևի հնագիտության ինստիտուտում։ Պետրովը մահացել է 1969 թվականին և թաղված է Կիևում գտնվող գերեզմանում։
Գրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նովելներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առանց ֆունդամենտի (Без ґрунту) (1942–1943)
- Աղջիկը արջուկի հետ (ուկրաիներեն՝ Дівчина з ведмедиком) (1928)
- Բժիշկ Սերաֆիկուս (ուկրաիներեն՝ Доктор Серафікус ) (1928–1929, հրատարակվել է 1947 թ.)
- Ալինա և Կոստոմարով ( ուկրաիներեն՝ Аліна й Костомаров ) (1929)
- Կուլիշի սիրավեպերը ( ուկրաիներեն՝ Романи Куліша ) (1930)
- Բժիշկ Սերաֆիկուս (հատվածի անգլերեն թարգմանություն), թարգմանել է Յուրի Տկաչը, նախքան փոթորիկը, Ardis Publishers USA.
Գիտական հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուկրաինական ազգի ծագումը
- Սկյութների լեզուն և էթնիկ պատկանելությունը
- Սլավոնների էթնոգենեզը
- Ուկրաինական ժողովրդի զարգացում
- Ուկրաինացի մշակութային ակտիվիստները՝ բռնաճնշումների զոհեր
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «AUT - Úplné zobrazení záznamu». aleph.nkp.cz. Վերցված է 2023 թ․ մարտի 6-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիկտոր Պետրովը Ուկրաինայի հանրագիտարանում
- Անդրեև Վ. Վիկտոր Պետրովի «Դարաշրջանի տեսություն». ուկրաինական պատմագրության հիասթափված հեղափոխություն // Scriptorium nostrum. - 2015 թ. - Թիվ 1-2. - Ս. 7-34