Jump to content

Վիկտոր Դիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր Դիկ
Ծնվել էդեկտեմբերի 31, 1877(1877-12-31)[1][1][1][…]
ԾննդավայրPšovka, Մելնիկ[1][1][1][…]
Վախճանվել էմայիսի 14, 1931(1931-05-14)[2][1][1][…] (53 տարեկան)
Վախճանի վայրԼոպուդ, Դուբրովնիկ, Հարավսլավիա[1][3]
ԳերեզմանՕլշանի գերեզմանատուն[4]
Մասնագիտությունքաղաքական գործիչ, բանաստեղծ, շախմատիստ, գրող, դրամատուրգ, լրագրող, արձակագիր, գրական քննադատ, թատերական քննադատ, հրապարակախոս, թարգմանիչ և Քաղաքական բանտարկյալ
Քաղաքացիություն Ցիսլեյտանիա և  Չեխոսլովակիա
ԿրթությունՊրահայի Կարլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
ԱնդամակցությունՍկաուտիզմ
ԿուսակցությունCzech Constitutionalist Progressive Party?
ԱմուսինԶդենկա Հասկովա
Изображение автографа
Վիկտոր Դիկ Վիքիքաղվածքում
 Viktor Dyk Վիքիպահեստում

Վիկտոր Դիկ (չեխ․՝ Viktor Dyk, դեկտեմբերի 31, 1877(1877-12-31)[1][1][1][…], Pšovka, Մելնիկ[1][1][1][…] - մայիսի 14, 1931(1931-05-14)[2][1][1][…], Լոպուդ, Դուբրովնիկ, Հարավսլավիա[1][3]), չեխ գրող, արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, ազգայնական, քաղաքական գործիչ, իրավաբան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտոր Դիկը ծնվել է 1877 թվականին Պշովկայի Մելնիկ քաղաքի մոտ։ Սովորել է Պրահայի գիմնազիայում, այնուհետև Պրահայի Կարլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ 1907 թվականից մինչև մահ եղել է «Լումիր» (Lumír) ամսագրի խմբագիրը։ Խմբագրել է նաև «Սամոստատնոստ» (Samostatnost) ամսագիրը, 1918 թվականին եղել է «Նարոդնի լիստի» (Národní listy) թերթի խմբագիր։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մամուլում տարածած իր քաղաքական հայացքների համար ձերբակալվել և բանտարկվել է Վիեննայում։

Քաղաքական գործունեությամբ զբաղվել է 1911 թվականից որպես Պետական առաջադիմական կուսակցության (Státoprávně pokroková strana) անդամ։ 1918 թվականին հիմնադրել է Ազգային ժողովրդավարական կուսակցությունը և ընտրվել է խորհրդարանի պատգամավոր, 1925 թվականին՝ սենատոր։ Եղել է նախագահ Թոմաշ Մասարիկի քաղաքականության հակառակորդը։

1928 թվականին ամուսանցել է գրող, ժուռնալիստ Զդենկա Գասկովայի հետ։

Մահացել է 1931 թվականի մայիսի 14-ին Լոպուդ կղզու (Հարավսլավիա) մոտակայքում՝ լողի դասընթացի ժամանակ սրտի կաթվածից։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիկտոր Դիկի հուշարձանը Մելնիկում
Վիկտոր Դիկի հուշատախտակը Վինոգրադիում
Վիկտոր Դիկի գերեզմանը Օլիշանսկոե գերեզմանատանը
Հուշարձան ի հիշատակ Վիկտոր Դիկի Լոպուդ կղզում, որտեղ նա խեղդվել է։ Լուսանկարը 1981 թվական, նախքան վերանորոգումը

Վիկտոր Դուկի ստեղծագործությունները խիստ բազմազան են։ Գրական ասպարեզ է մտել 1890-ական թվականներին։ Նրա վաղ շրջանի լիրիկական ստեղծագործությունների վրա նշանակալից ազդեցություն է թողել դեկադենտական պոեզիան։ Վիկտոր Դիկի էպիկական պոեզիան («Ապստամբներ, 1903, «Յոթ սիրահարված ավազակներ», 1907») ռոմանտիկ բնույթ են կրում։ 1900-ական թվականներին Դիկը հրատարակել է «Սատիրաներ և սարկազմներ» (1905) և «Մեր գյուղի հեքիաթները» (1910) ժողովածուները, որոնցում արտացոլվել է հեղինակի քննադատական վերաբերմունքը դեպի ավստրո-հունգարական միապետությունն ու չեխ քաղաքական կյանքը[5]։

Վիկտոր Դիկի ստեղծագործական ժառանգությունից մեծագույն արժեք են ներկայացնում առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ստեղծած նրա բանաստեղծությունների հետևյալ ժողովածուները՝

  • «Թեթև ու ծանր քայլեր», 1915
  • «Կամ-կամ», 1918
  • «Լուսամուտ», 1921
  • «Վերջին տարին», 1922

Այս ժողովածուները հեղինակի «Ռազմական տետրալոգիա» բանաստեղծությունների ընդհանուր գիրքն են կազմում։

Չեխոսլովակյան բուրժուական պետության ստեղծումից հետո Վիկտոր Դիկն անցել է քաղաքական ծայրահեղ ռեակցիոն դիրքեր։ Այդ շրջանի նրա բանաստեղծությունները գունավորված են միստիցիզմի գաղափարներով, դրանցում հնչում են նացիոնալիստական մոտիվներ[6]։

  • A porta inferi, 1897
  • Síla života, 1898
  • Marnosti, 1900
  • Satiry a sarkasmy, 1905
  • Milá sedmi loupežníků, 1906
  • Pohádky z naší vesnice, 1910
  • Giuseppe Moro, 1911
  • Zápas Jiřího Macků, 1916
  • Noci chiméry, 1917
  • Devátá vlna 1930
  • Lehké a těžké kroky 1915
  • Anebo 1917
  • Okno 1921
  • Poslední rok 1922
  • Stud, 1900
  • Hučí jez a jiné prózy, 1903
  • Konec Hackenschmidův, 1904
  • Prosinec, 1906
  • Prsty Habakukovy, 1906
  • Píseň o vrbě, 1908
  • Příhody, 1911
  • Krysař, 1915
  • Tajemná dobrodružství Alexeje Iványče Kozulinova, 1923
  • Tichý dům, 1921
  • Zlý vítr, 1922
  • Prsty Habakukovy, 1925
  • Můj přítel Čehona, 1925
  • Dědivadelní hra, 1927
  • Holoubek Kuzma, 1928
  • Soykovy děti, 1929

Քաղաքական գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ad usum pana presidenta republiky
  • O národní stát
  • Epizoda, 1906
  • Posel, 1907
  • Zmoudření Dona Quijota, 1913
  • Veliký mág, 1914
  • Zvěrstva, 1919
  • Ondřej a drak, 1919
  • Revoluční trilogie, 1921
  • Napravený plukovník Švec, 1929
  • Vzpomínky a komentáře, 1927

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վիկտոր Դիկ հոդվածին

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Դիկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Դիկ» հոդվածին։