Jump to content

Վերոնիկա Ժանս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերոնիկա Ժանս
Բնօրինակ անունֆր.՝ Véronique Gens
Ծնվել էապրիլի 19, 1966(1966-04-19)[1] (58 տարեկան)
Օռլեան[2]
Երկիր Ֆրանսիա
Մասնագիտությունօպերային երգչուհի, երաժիշտ և կատարողուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԼեյբլEMI Classics
ԿրթությունDepartmental Conservatory of Orleans?
Պարգևներ
Պատվո ազգային շքանշանի ասպետ և Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր
Կայքveroniquegens.com
 Véronique Gens Վիքիպահեստում

Վերոնիկա Ժանս (ֆր.՝ Véronique Gens, ապրիլի 19, 1966(1966-04-19)[1], Օռլեան[2]), ֆրանսիացի օպերային երգչուհի։ Համբավ է ձեռք բերել որպես վոկալ պարտիաների կատարող բարոկկո դարաշրջանի երգացանկում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է բժշկի ընտանիքում։ Սովորել է Փարիզի կոնսերվատորիայում, որտեղ առաջին մրցանակն է նվաճել վոկալիստների մրցույթում։ 1986 թվականին նա առաջին անգամ ելույթ է ունեցել Փարիզում, որտեղ երգել է Ու. Քրիստիի Les Arts Florissants բարոկկո նվագախմբի հետ։ 1989 թվականին հաջողությամբ ելույթ է ունեցել միջազգային Էքս-ան-Պրովանսի օպերային փառատոնում (Հենրի Պյորսել «Փերի թագուհի»)։ Հայտնի է 1990-ական թվականներին որպես Կ. Մոնտեվերդիի, ժ. Բ. Լյուլիի, ժ. Ֆ. Ռամոյի, Գ. Ֆ. Հենդելի, Ի. Ս. Բախի և բարոկկոյի դարաշրջանի այլ կոմպոզիտորների երաժշտության մեկնաբան։

Ժանսը հայտնի է նաև մոցարտյան երգացանկի պարտիաներով։ 1994 թվականին կատարել է Կոմսինի Ալմավիվայի (Ֆիգարոյի ամուսնությունը) դերը Լիոնի օպերային թատրոնի բեմում։ Նույն մրցաշրջանում երգել է Մոցարտի Ռեքվիեմը։ Նրա կատարմամբ բազմիցս հնչել են Դոննա Էլվիրայի («Դոն Ժուան»), Վիտելիայի («Տիտոսի ողորմածությունը»), Պամինայի («Կախարդական սրինգ») պարտիաները։ Ժանսը կատարել է նաև 19-20-րդ դարերի, առավելապես ֆրանսիական ծագում ունեցող երաժշտություն, այդ թվում՝ Մելիսանդեյի (Կ. Դեբյուսիի «Պելեաս և Մելիսանդե» օպերա) և Մադամ Լիդուանի (Ֆ. Պուլենկի «Կարմելիտոկի երկխոսությունները»), Բեռլիոզի «Ամառային գիշերներ» վոկալ շարքը, Մ. Ռավելի «Ալիսա» կանտատը, Կ. Դեբյուսիի և Գ. Ֆորեի կամերային լիրիկան, ժ. Կանտելուբան և այլն։ Կատարել է նաև գլխավոր պարտիաներ Ֆ. Լեգարի «Ուրախ այրի» օպերետում (ֆրանսերեն թարգմանությամբ, Լիոնի Օպերա, 2006 թվական) և Պ. Ի. Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայում։

Ժանսը հանդես է եկել խոշորագույն օպերային թատրոնների բեմում, որոնց թվում են Լոնդոնի «Քովենթ-Գարդենը», Վիեննայի պետական օպերան, Փարիզի օպերան, Բավարիայի պետական օպերան, Բրյուսելի «Լա Մոնենեն», Բարսելոնայի «Լիսեուն»։ Եղել է Էքս-ան-Պրովանսի (բազմիցս), Ամբրոնի, Զալցբուրգի, Գլայդբորնի, Տանգլվուդի (ԱՄՆ) և այլ միջազգային երաժշտական փառատոնների մասնակից։ 2012 թվականին հյուրախաղերով հանդես է եկել Ռուսաստանում[3]։

Ժանսն ունի բազմաթիվ աուդիո ձայնագրություններ (ավելի քան 90 CD և DVD): 2002 թվականին Վերոնիկա Ժանսն արժանացել է Victoires de la Musique ֆրանսիական երաժշտական մրցանակին՝ որպես տարվա լավագույն երգչուհի։ Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերոնիկա Ժանս» հոդվածին։