Վենտսպիլսի նավահանգիստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վենտսպիլսի նավահանգիստ
Ventspilio uostas.2010-07-23.jpg
Տեսակնավահանգիստ
ԵրկիրFlag of Latvia.svg Լատվիա
ՎարչատարածքՎենտսպիլս
Մակերես2451,39 հեկտար
Վենտսպիլսի նավահանգիստը, որ ամենաբանուկներից է բալթյան երկրներում

Վենտսպիլսի նավահանգիստ (լատիշերեն՝ Ventspils Brīvosta)[1], չսառչող խորջրյա նավահանգիստ Լատվիայի բալթիկծովյան ափին, Վենտսպիլս քաղաքում։ Զբաղեցնում է 2451,39 հեկտար տարածք։ Բեռնաշրջանառության ծավալով առաջիններից մեկն է Բալթիկ ծովի նավահանգիստների շարքում[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռ 13-րդ դարում տևտոնյան ուխտի (օրդենի) ասպետները նավակայան են հիմնել Վենտայի գետաբերանի մոտ[3]։ Միջին դարերում նավահանգստային քաղաքը դարձել է Հանզայան միության անդամ[3]։ 1561 թվականից պատկանել է Ռեչ Պոսպոլիտայի Կուռլանդական դքսությանը[3]։ 1659 թվականին շվեդներն են տիրել քաղաքին ու նավահանգստին[3]։ 1795-ին դրանք մտցվել են ռուսական կայսրության կազմի մեջ[3]։ Քանի որ Ռուսաստանի բալթյան նավահանգիստների մեծ մասը ձմռանը սառչում էին և առնվազն վեց ամիս սառած էին մնում, Վենտսպիլսի չսառչող նավահանգիստը կարևորագույն դեր էր խաղում ռուսական ապրանքները Արևմտյան Եվրոպա արտահանելու և այնտեղից ապրանքներ ներկրելու գործում[3]։ 19-րդ դարի վերջին նավահանգիստն ընդլայնվել է, երկաթուղով կապվել Մոսկվայի հետ[3] և 20-րդ դարի սկզբին արդեն առաջ է անցել Լիեպայայից[3]։ 1960-ական թվականներից, երբ ԽՍՀՄ-ը կառուցել է Սամարա-Պոլոցկ-Վենտսպիլս նավթամուղը, նավահանգստի դերն ավելի է մեծացել[4]. այստեղով է արտահանվել խորհրդային նավթի 40%-ը[5]։ 2002 թվականից նավթամուղն այլևս չի գործում, քանի որ ռուսներն իրենց նավահանգիստներն են օգտագործում նավթն արտահանելու համար[6]։ Բայց ռուսական քարածուխը դեռևս այս նավահանգստով է արտահանվում[5]։ Ապրանքներ արտահանելու և ներկրելու նպատակով հիմնականում Վենտսպիլսի նավահանգստի ծառայություններից է օգտվում Բելառուսը[5][5]։

1994 թվականին հիմնադրվել է Ventspils Tirdzniecības osta-ն (VTO), որի ձեռքն է անցել նավահանգստի կառավարումը[3]։ Նավահանգստի վարչությունը պատասխանատվություն է կրում լատվիական երեք փարոսների՝ Օվիշուի, Ուժավայի և Ակմեգրագսի պահպանության համար[7]։

Լատվիայի անկախացումից հետո, 1998 թվականին, նավահանգստի մուտքերը խորացվել են մինչև 17,5 մետր[3], որի շնորհիվ նրա հնարավորություններն էլ ավելի են մեծացել. կարող են մուտք գործել Բալթիկ ծովով նավարկող նույնիսկ ամենախոշոր նավերը։ Ուշագրավ նորություններից մեկն էլ այն է, որ Stena Line ընկերությունը նախաձեռնել ու հաջողությամբ իրականացնում է լաստանավային հաղորդակցություն Վենտսպիլսի և Նյունեսհամնի ու Տրավեմյունդեի միջև[8]։

Չափազանց կարևորվում է նաև, որ Վենտսպիլսը երկաթուղով, ավտոմայրուղիներով ու օդային տրանսպորտով կապված է եվրոպական ու ասիական քաղաքների հետ[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «About the Port»։ Freeport of Ventspils։ Վերցված է 2016-04-07 
  2. «File:Gross weight of seaborne goods handled (inward and outward) in main ports(1) in 2013 by type of cargo(2).png»։ http://ec.europa.eu 
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 3,9 http://www.portofventspils.lv/en/port-in-general/port-history/ 
  4. http://www.portofventspils.lv/lv/par-ostu/ostas-vesture/ 
  5. 5,0 5,1 5,2 5,3 https://pl.delfi.lt/opinie/windawa-ventspils-duzy-port-w-malym-kraju.d?id=60731095 
  6. http://biznesalert.pl/maciazek-rosja-straszy-lotwe-wylaczeniem-tranzytu-ropy-przez-jej-port/ 
  7. http://www.portofventspils.lv/lv/brivosta-sabiedribai/bakas/ 
  8. http://harboursreview.com/port-ventspils.html 
  9. «Connectivity»։ Freeport of Ventspils։ Վերցված է 2016-04-07 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]