Jump to content

Վաուտ Վեխորստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վաուտ Վեխորստ
հոլ.՝ Wout Weghorst
Քաղաքացիությունը  Նիդերլանդների Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 7, 1992(1992-08-07)[1] (31 տարեկան)
Ծննդավայր Ամստերդամ, Նիդերլանդներ
Հասակ 197 սանտիմետր
Քաշ 90 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Վաուտ Վեխորստ (հոլ.՝ Wout François Maria Weghorst, օգոստոսի 7, 1992(1992-08-07)[1], Ամստերդամ, Նիդերլանդներ), հոլանդացի ֆուտբոլիստ, ««Բըրնլի»» ակումբի հարձակվող, վարձավճարով հանդես է գալիս «Հոֆենհայմ» ակումբում։ Հոլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում մասնակցել է Եվրո 2020-ի, Եվրո 2024-ի և 2022 թվականի աշխարհի առաջնություններին։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեխորստը Վոլֆսբուրգի կազմում

Վեխորստը սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան «Էմեն» ակումբում։ Նա իր նորամուտը նշել է «Դորդրեխտի» դեմ խաղում[2][3]։

2014 թվականի ամռանը Վեխորստը տեղափոխվել է «Հերակլես» ակումբ։ Նիդերլանդների ֆուտբոլի առաջնությունում «ԱԶ»-ի դեմ խաղում նա նշել է իր նորամուտը[4]։ Ակումբի կազմում իր առաջին գոլը խփել է սեպտեմբերի 13-ին Ամստերդամի Այաքսի դեմ խաղում[5]։ 2015/2016 մրցաշրջանի վերջում Վեխորստը 12 գոլով դարձել է թիմի լավագույն ռմբարկու։

2016 թվականի ամռանը Վաուտը տեղափոխվել է «ԱԶ» և կնքել չորս տարվա պայմանագիր։ Տրանսֆերային գումարը կազմել է 1,5 մլն եվրո։ Հուլիսի 28-ին Հունաստանի «ՊԱՍ»-ի դեմ Եվրոպայի լիգայի որակավորման խաղում նա իր նորամուտը նշել է նոր թիմում[6]։ Նոյեմբերի 24-ին Եվրոպա լիգայի խաղում իռլանդական «Դանդալկի» դեմ խաղում նա խփել է գոլ[7]։

2018 թվականի հունիսի 26-ին հայտարարվել է, որ Վեխորստը կտեղափոխվի գերմանական Վոլֆսբուրգ[8]։ Տրանսֆերի գումարը կազմել է 10,5 մլն եվրո։ Օգոստոսի 25-ին Շալկե 04-ի դեմ խաղում նա իր նորամուտը նշել է Բունդեսլիգայում[9]։Սեպտեմբերի 1-ին «Բայեր 04»-ի դեմ խաղում Վեխորստը խփել է իր առաջին գոլը «Վոլֆսբուրգի» կազմում[10]։ Դյուսելդորֆի «Ֆորտունայի»  և «Աուգսբուրգի» դեմ խաղերում նա դարձել է  հեթ-տրիկի հեղինակ[11][12]։ Երեք մրցաշրջան անընդմեջ նա եղել է ակումբի առաջատարը։

2022 թվականի սկզբին Վեխորստը տեղափոխվել է անգլիական «Բըրնլի»՝ կնքելով 3,5 տարվա պայմանագիր։ Տրանսֆերի գումարը կազմել է 12 միլիոն ֆունտ ստերլինգ[13][14]։ Փետրվարի 5-ին «Ուոթֆորդի» դեմ խաղում նա իր նորամուտը նշել է Անգլիայի Պրեմիեր լիգայում[15]։ Փետրվարի 19-ին «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն»ի դեմ խաղում Ուութը խփել է իր առաջին գոլը նոր ակումբի կազմում[16]։

2022 թվականի ամռանը Վեխորստը վարձավճարով տեղափոխվել է թուրքական «Բեշիքթաշ»[17][18]։ Օգոստոսի 6-ին Կայսերիսպորի դեմ խաղում նա իր նորամուտը նշեց Թուրքիայի ֆուտբոլի առաջնությունում[19]։ Օգոստոսի 21-ին Ֆաթիհ «Կարագումրուկի» դեմ խաղում Վուտը խփել է իր առաջին գոլը «Բեշիքթաշի» կազմում։

2023 թվականի հունվարի 13-ին նա խզել է «Բեշիքթաշի» հետ վարձակալության պայմանագիրը, որին վճարվել է 2,85 միլիոն եվրոյի փոխհատուցում[20]։ Նույն օրը «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է Վեխորստ վարձակալության մասին մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը[21]։ 2023 թվականի հունվարի 18-ին Պրեմիեր լիգայի «Քրիսթալ Փելաս»-ի դեմ խաղում նա իր նորամուտը նշեց նոր թիմի կազմում[22]։ Հունվարի 25-ին Նոթինգհեմ Ֆորեսթի դեմ EFL Cup-ի խաղում Ուութը խփեց իր առաջին գոլը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում[23]։

2023 թվականի ամռանը Վուտը վարձավճարով տեղափոխվել է Հոֆենհայմ։ Օգոստոսի 26-ին Հայդենհայմի դեմ խաղում նա իր նորամուտը նշել է նոր ակումբում[24]։ Հոկտեմբերի 28-ին Շտուտգարտի դեմ խաղում Ուութը խփեց իր առաջին գոլը Հոֆենհայմի կազմում[25]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի մարտի 23-ին Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում Վեխորստն իր նորամուտը նշել է Նիդեռլանդների ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Ստեֆան դե Վրիին[26]։ 2021 թվականի հունիսի 6-ին Վրաստանի ազգային հավաքականի դեմ խաղում նա խփեց իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում[27]։

2021 թվականին Վեխորստը մասնակցել է Եվրոպայի առաջնությանը։ Մրցաշարում նա հանդիպումներ է անցկացրել Ուկրաինայի, Ավստրիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Չեխիայի ազգային հավաքականների դեմ[28][29][30][31],։ Ուկրաինացիների դեմ խաղում նա գոլի հեղինակ է դարձել։

2022 թվականին Վեխորստը մասնակցել է Կատարում կայացած աշխարհի առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցել է ԱՄՆ-ի, Արգենտինայի, Էկվադորի և Կատարի ֆուտբոլի ազգային հավաքականների դեմ հանդիպումներին[32][33][34][35]։ Արգենտինացիների դեմ քառորդ եզրափակչի խաղում նա փոխարինման է դուրս եկել 78-րդ րոպեին 0:2 հաշվով։ Ֆուտբոլիստը հիմնական ժամանակում երկու գոլ խփել և հավասարեցնել հաշիվը։

Եվրո 2024-ի ընտրական մրցաշարում նա երեք գոլ խփել։

Գերմանիայում տեղի ունեցած 2024 թվականի Եվրոպայի առաջնությունում Հոլանդիայի ազգային հավաքականի առաջին խաղում նա փոխարինման է դուրս եկել 81-րդ րոպեին և 83-րդ րոպեին խփել հաղթական գոլը Լեհաստանի դարպասին՝ 2:1։ Դա Վեխորստի յոթերորդ գոլն էր ազգային հավաքականի կազմում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Эммен VS. Дордрехт 1:1» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ օգոստոսի 10. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 30-ին.
  3. «Эммен VS. Вендам 2:1» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ սեպտեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 30-ին.
  4. «Хераклес VS. АЗ 0:3» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ օգոստոսի 9. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 30-ին.
  5. «Аякс Амстердам VS. Хераклес 2:1» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ սեպտեմբերի 13. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 30-ին.
  6. «АЗ VS. ПАС Янина 1:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հուլիսի 28. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 30-ին.
  7. «АЗ VS. Херенвен 0:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ նոյեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 7-ին.
  8. «Stürmer Wout Weghorst kommt zum VfL» (գերմաներեն). vfl-wolfsburg.de. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  9. «Вольфсбург VS. Шальке 04 2:1» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ օգոստոսի 25. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.
  10. «Байер 04 VS. Вольфсбург 1:3» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.
  11. «Вольфсбург VS. Фортуна Дюссельдорф 5:2» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ մարտի 16. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 10-ին.
  12. «Вольфсбург VS. Аугсбург 8:1» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 10-ին.
  13. «Clarets seal Weghorst deal». Burnley F.C. 2022 թ․ հունվարի 31. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 31-ին.
  14. «Burnley sign Weghorst from Wolfsburg». BBC Sport (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 31-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  15. «Бернли VS. Уотфорд 0:0» (անգլերեն). soccerway.com. 2022 թ․ փետրվարի 5. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 10-ին.
  16. «Брайтон энд Хоув Альбион VS. Бернли 0:3» (անգլերեն). soccerway.com. 2022 թ․ փետրվարի 5. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 10-ին.
  17. «Wout Weghorst moves to Besiktas on loan from Burnley». Anadolu Agency. 2022 թ․ հուլիսի 5. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 7-ին.
  18. «Бешикташ VS. Кайсериспор 1:0» (անգլերեն). soccerway.com. 2022 թ․ օգոստոսի 6. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 10-ին.
  19. «Бешикташ VS. Фатих Карагюмрюк 4:1» (անգլերեն). soccerway.com. 2022 թ․ օգոստոսի 21. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 10-ին.
  20. ««Бешикташ» получил компенсацию за расторжение арендного договора Вегхорста». sport-express.ru (ռուսերեն). 2023 թ․ հունվարի 13. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 13-ին.
  21. Jackson, Jamie. (2023 թ․ հունվարի 13). «Manchester United sign Netherlands forward Wout Weghorst on loan» (անգլերեն). The Guardian. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 14-ին.
  22. «Crystal Palace vs. Manchester United» (անգլերեն). Soccerway. 2023 թ․ հունվարի 18. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 12-ին.
  23. «Nottingham Forest vs. Manchester United» (անգլերեն). Soccerway. 2023 թ․ հունվարի 25. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 12-ին.
  24. «Хайденхайм vs. Хоффенхайм 2:3» (անգլերեն). Soccerway. 2023 թ․ օգոստոսի 26. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 29-ին.
  25. «Штутгарт vs. Хоффенхайм 2:3» (անգլերեն). Soccerway. 2023-10-2528. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 29-ին.
  26. «Нидерланды VS. Англия 0:1» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ մարտի 23. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 20-ին.
  27. «Нидерланды VS. Грузия 3:0» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ հունիսի 6. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 10-ին.
  28. «Нидерланды VS. Украина 3:2» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ հունիսի 13. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 10-ին.
  29. «Нидерланды VS. Австрия 2:0» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ հունիսի 17. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 10-ին.
  30. «Северная Македония VS. Нидерланды 0:3» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ հունիսի 21. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 10-ին.
  31. «Нидерланды VS. Чехия 0:2» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ հունիսի 27. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 10-ին.
  32. «Нидерланды VS. США 3:1» (անգլերեն). soccerway.com. 2022-12—03. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 10-ին.
  33. «Нидерланды VS. Аргентина 2:2» (անգլերեն). soccerway.com. 2022-12—09. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 10-ին.
  34. «Нидерланды VS. Эквадор 1:1» (անգլերեն). soccerway.com. 2022-11—25. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 10-ին.
  35. «Нидерланды VS. Катар 2:0» (անգլերեն). soccerway.com. 2022-11—29. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վաուտ Վեխորստ» հոդվածին։