Վան Եղյան
Վան Եղյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 17, 1940 |
Ծննդավայր | Գետամեջ, Հայաստան |
Վախճանվել է | հունիսի 28, 2011 (71 տարեկան) |
Մահվան վայր | Դագոմիս, Սոչի, Կրասնոդարի երկրամաս, Ռուսաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1965) |
Մասնագիտություն | նկարիչ և քանդակագործ |
Ուշագրավ աշխատանքներ | Հուշարձան Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Van Egyan Վիքիպահեստում |
Վան Եղյան (մայիսի 17, 1940, Գետամեջ, Հայաստան - հունիսի 28, 2011, Դագոմիս, Սոչի, Կրասնոդարի երկրամաս, Ռուսաստան), հայ նկարիչ, քանդակագործ, բանաստեղծ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1961-1965 թվականներին սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 1990 թվականից եղել է ԽՍՀՄ, այնուհետև Հայաստանի նկարիչների միության անդամ։
1971-1975 թվականներին պարբերաբար մեկնել է արտագնա աշխատանքի՝ նկարչական պատվերներ իրականացրել Ռուսաստանի Դաշնության և ԽՍՀՄ այլ հանրապետությունների տարբեր քաղաքներում ու երկրամասերում (Մոսկվա, Լենինգրադ, Սիբիր, Ուզբեկստան, Ղազախստան և այլն)։
1974-1975 թվականներին դասավանդել է Եղեգնաձորի գեղարվեստի դպրոցում։
1993 թվականից տեղափոխվել է Ռուսաստան սոցիալ-տնտեսական պատճառներով և փողոցային դիմանկարչությամբ վաստակել իր ընտանիքի ապրուստը, Սև ծովի ափամերձ քաղաքներում (Սոչի, Ադլեր, Դագոմիս)։
Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանրապետական և արտասահմանյան ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1969 թ. Կոմիտասը հայկական կերպարվեստում, Հայաստանի նկարիչների միության ցուցասրահ, Երևան
- 1988 թ. Դիմանկարի հանրապետական ցուցահանդես, Հայաստանի նկարիչների միության ցուցասրահ, Երևան
- 1989 թ. «Պատմության քառուղիներով», ցուցահանդես, Հայաստանի նկարիչների միության ցուցասրահ, Երևան
- 1990 թ. Արտասահմանյան երկրների կերպարվեստի տոնավաճառ-ցուցահանդես, "EXPORT SALON", Մոսկվա, Ռուսաստան
- 1991 թ. Հայաստանի առաջին (1918-1920) հանրապետության անկախությանը նվիրված ցուցահանդես, Հայաստանի նկարիչների միության ցուցասրահ, Երևան
Խմբակային ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1983 թ. Եղեգնաձորի գեղանկարիչները», Հայաստանի ազգային պատկերասրահի Եղեգնաձորի մասնաճյուղ, Եղեգնաձոր
- 1984 թ. Ցուցահանդես նվիրված Գլաձորի համալսարանի 700-ամյակին, Հայաստանի ազգային պատկերասրահի Եղեգնաձորի մասնաճյուղ, Եղեգնաձոր
- 1986 թ. «Եղեգնաձորի գեղանկարիչները», Հայաստանի ազգային պատկերասրահի Եղեգնաձորի մասնաճյուղ, Եղեգնաձոր
- 1987 թ. «Վայոց ձորի գեղանկարիչները», Հայաստանի ազգային պատկերասրահի Եղեգնաձորի մասնաճյուղ, Եղեգնաձոր
- 2005 թ. «Վայոց ձորի և Սյունիքի գեղանկարիչները», Գորիս
- 2006 թ. «Սյունիքի և Վայոց ձորի գեղանկարիչները», ԵԵԹ, Եղեգնաձոր
- 2010 թ. «Վայոց ձորի գեղանկարիչները», ԵԵԹ, Եղեգնաձոր
Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1982 թ. Հայաստանի ազգային պատկերասրահի Եղեգնաձորի մասնաճյուղ, Եղեգնաձոր
- 2012 թ. Հետմահու ցուցահանդես, Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի ցուցասրահ, Եղեգնաձոր
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դիմաքանդակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արշավիր Մելիքյան (գյուղ Զառիթափ, 1968)
- Կոմիտաս ( Եղեգնաձոր, 1969)
- Մովսես Խորենացի (1969)
Հուշարձաններ` նվիրված 1941-1945 թթ. պատերազմի զոհերի հիշատակին[խմբագրել | խմբագրել կոդը]
- գյուղ Վերնաշեն (1971-1972)
- գյուղ Եղեգիս (1976-1977)
- գյուղ Արտաբույնք (1978)
- գյուղ Զանգակատուն (Չանախչի, 1982)
- գյուղ Գլաձոր (1985)
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
1968 թվականին ամուսնացել է Վերա Դեմիրճյանի հետ։ Համատեղ ունեցել են վեց երեխա՝ (Իդա՝ 1969 թ., Սարինե՝ 1970 թ., Նարեկ՝ 1971 թ., Սարիկ՝ 1976 թ., Թենի՝ 1977 թ., Նաղաշ՝ 1983 թ.)։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կատալոգ հետմահու անհատական ցուցահանդեսի, 2012, ք. Երևան