Jump to content

Վադիմ Սոբկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վադիմ Սոբկո
Ծնվել էմայիսի 5 (18), 1912
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էսեպտեմբերի 12, 1981(1981-09-12)[2] (69 տարեկան)
Վախճանի վայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԲայկովո գերեզմանատուն
Մասնագիտությունգրող և դրամատուրգ
Լեզուուկրաիներեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԿիևի համալսարանի բանասիրական ֆակուլտետ
Ժանրերվեպ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրԽարկովի տրակտորի գործարան
Պարգևներ

Վադիմ Նիկոլաևիչ Սոբկո (ուկրաիներեն՝ Собко Вадим Миколайович, մայիսի 5 (18), 1912, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 12, 1981(1981-09-12)[2], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի գրող։ Ստալինի 3-րդ աստիճանի մրցանակի դափնեկիր (1951)։ ԽՄԿԿ անդամ 1940 թվականից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վադիմ Սոբկոն ծնվել է 1912 թվականին Մոսկվայում, զինվորականի ընտանիքում։ 1930 թվականին ավարտել է Լուգանսկի արդյունաբերական պրոֆտեխնիկական դպրոցը։ 1930-1934 թվականներին աշխատել է Խարկովի տրիկոտաժի գործարանում որպես փականագործ։ 1934-1939 թվականներին սովորել է Կիևի համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ Հայրենական պատերազմի առաջին իսկ օրերից աշխատել է զինվորական թերթերի խմբագրություններում։ Բեռլինի համար մղվող մարտերում ծանր վիրավորվել է։ Ապաքինվելուց հետո աշխատել է Գերմանիայում Խորհրդային ռազմական ադմինիստրացիայի «Սովետսկոյե պովո» թերթում։ 1959-1966 թվականներին եղել է Ուկրաինայի գրողների միության վարչության նախագահի տեղակալ[3]։

Մահացել է 1981 թվականին։ Թաղված է Կիևի Բայկովե գերեզմանատանը։

  • Ստալինի 3-րդ աստիճանի մրցանակ, 1951
  • Տարաս Շևչենկոյի անվան ՈւԽՍՀ պետական մրցանակ, 1975[4]
  • Կարմիր աստղի երկու շքանշան (1942, 1944)
  • Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան (1945)

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տպագրվել սկսել է 1930-ական թվականներին։

  • «Աստղերի ուղին», վեպ-տրիլոգիա, 1943-1947
  • «Ճերմակ բոց», 1952
  • «Մարզադաշտ», 1954
  • «Սովորական կյանք», 1957
  • «Արծաթյա շոգենավը», 1961
  • «Մատվենյան նեղուց», 1962
  • «Դաժան ընկեր», 1963
  • «Չորրորդ վաշտը», 1965
  • «Դատավոր Մալախովի գործը», 1959
  • «Կոմերիտական գիշերներ», 1967
  • «Պատվո լեգիոն», 1970
  • «Մադոնա», 1973
  • «Բանալի», 1978

Պիեսներ

  • «Երկրորդ ճակատում», 1949
  • «Կյանքը նորից է սկսվում», 1950

Կինոսցենարներ

  • «Երբ սկսվում է պատանեկությունը», 1959
  • «Ծաղիկը քարի վրա», 1962

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Моргаенко П. Вадим Собко // Літературні портрети. - К., 1960. - Т. 2.
  • Письменники Радянськоі Україні. Біобібліографічний довідник. - К., 1970.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Собко Вадим Николаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  3. Ուկրաինական պատմվածքներ, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1977
  4. «Վադիմ Նիկոլաևիչ Սոբկո». Արխիվացված է օրիգինալից 2016-03-07-ին. Վերցված է 2016-04-24-ին.