Ստեփան Աստուրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեփան Աստուրյան
Ծնվել էՆիս, Ֆրանսիա[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունգրող, համալսարանի դասախոս, scholar, associate member, պատմաբան և հայագետ
Հաստատություն(ներ)Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի[2]
ԱնդամակցությունԶորյանի ինստիտուտ[3]
Ալմա մատերՓարիզի համալսարան և Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան
Տիրապետում է լեզուներինհայերեն, ֆրանսերեն և անգլերեն

Ստեփան Աստուրյան (անգլ.՝ Stephan H. Astourian, , Նիս, Ֆրանսիա[1]), պատմաբան, քաղաքագետ և Կալիֆորնիայի Բերքլիի համալսարանի Հայագիտական ծրագրի տնօրեն և պատմության դոցենտ պրոֆեսոր մինչև 2022 թվականի հուլիսը[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստուրյանի ծնողները ազգությամբ հայ են, ովքեր բնակություն են հաստատել Չադում (Կենտրոնական Աֆրիկա), որն այդ ժամանակ ֆրանսիական գաղութ էր (մինչև 1960 թվականը)։ Մայրը նրանով հղի էր, երբ ընտանիքը տեղափոխվել է հարավային Ֆրանսիա` Նիս, որտեղ էլ ծնվել է Ստեփան Աստուրյանը[5][6]։

Սորբոնում ուսանելուց հետո պրոֆեսոր Աստուրյանը ուսումը շարունակել է ԱՄՆ-ում և Ph.D. կոչում ստացել Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանում (UCLA)[Ն 1] ժամանակակից հայագիտության ոլորտում[4][7]։

Բերկլի համալսարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսոր Աստուրյանը ժամանել է Սան Ֆրանցիսկո ծովախորշ 1998 թվականին՝ որպես մեկ տարվա հրավիրյալ պրոֆեսոր Բերկլիի Կալիֆորնյան համասարանի Սլավոնական և Արևելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոնում[Ն 2]: Իր քրտնաջան աշխատանքի և նվիրումի շնորհիվ մեկ տարվա պաշտոնը վերածվել է լիարժեք ակադեմիական հայագիտական ծրագրի[Ն 3]: Որպես գործադիր տնօրեն՝ պրոֆեսոր Աստուրյանը մշակել է համապարփակ ծրագիր, որն առաջարկում է երկու կիսամյակ պատմության ուսումնասիրության դասընթաց, հայոց լեզվի և գրականության դասընթացներ, ինչպես նաև մի քանի սեմինարներ բակալավրիատի և ասպիրանտների համար։ Ծրագիրը ներառել է դասախոսություններ, ակադեմիական կոնֆերանսներ, սիմպոզիումներ և հրապարակախոսական ելույթներ, որոնք կազմակերպվել կամ մատուցվել են պրոֆեսոր Աստուրյանի կողմից[4]։

Աստուրյանի դասերն ընդգրկել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են սփյուռքը, Կովկասի երկրները ժամանակակից դարաշրջանում, համեմատական ցեղասպանությունը և էթնիկ հակամարտությունները։ Այս դասընթացները հատկապես գրավել են հայ ուսանողներին, ովքեր հետաքրքրված են ավելին իմանալու սեփական պատմության և ժառանգության մասին։

Ավելի շատ դասաժամեր ստանալու համար Աստուրյանը դարձել է հմուտ դրամահավաք՝ կապեր հաստատելով Սիլիկոնյան հովտի հայազգի ձեռնարկատերերի և, ամենակարևորը, Բերկլի համալսարանի հայ շրջանավարտների հետ։ Եղել է «Ցեղասպանության կրթական ծրագրի» (GenEd)[8] ակտիվ խորհրդատու[9]։ Քննադատել է Հայոց ցեղասպանության ակադեմիական ուսումնասիրությունների քաղաքականացումը և որոշ ամերիկացի գիտնականների ժխտողականությունը[10]։ 2015 թվականին նա ծառայել է որպես SF Bay Area Ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչման հանձնաժողովի նախագահ[4]։

Նրա աջակցությամբ և առաջնորդությամբ հայ շրջանավարտների մասնաճյուղը հավաքել է մոտավորապես 3,8 միլիոն դոլար, որը թույլ է տվել 2016 թվականին հայանպաստ գործունեության մեջ ներգրավել իր գործընկերոջը՝ Միռնա Դուզջյանին։ Դուզջյանը դասավանդում է հայոց լեզվի, գրականության և մշակույթի դասընթացներ, ներառյալ հայկական և եվրոպական դրամատուրգիայի դասեր, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ներկայացում ֆիլմերում։

Բացի այդ, այս միջոցները նորաստեղծ բաժնին հնարավորություն են տվել առաջարկել կրթաթոշակներ, կազմակերպել կոնֆերանսներ, և հոգալ ընթացիկ ծախսերը։

2022 թվականի հուլիսին Աստուրյանն անցել է թոշակի Հայագիտական ծրագրի տնօրենի և պատմության դոցենտ պրոֆեսորի պաշտոնից։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեփան Հ. Աստուրյանի ամենահեղինակավոր գործերն են[11].

  • Կոլեկտիվ և պետական բռնություն Թուրքիայում. ազգային ինքնության կառուցում կայսրությունից ազգային պետություն[12]

«Թուրքիան անցած դարի ընթացքում զգալի վերափոխումների միջով է անցել՝ Օսմանյան կայսրությունից և երիտթուրքերի ժամանակներից մինչև այսօրվա Հանրապետություն, բայց ամբողջ ընթացքում ցույց է տվել անհանգստացնող շարունակականություն զանգվածային բռնությունների խրախուսման և տարածման մեջ։ Մասնավորապես, մուսուլման-թուրքական ինքնության կառուցումը մասամբ ձեռք է բերվել «ներքին թշնամիներ» մատնանշելու միջոցով, որոնց դեմ կարելի է ուղղել հասարակական ատելությունը։ Այս հատորում ներկայացված է դեպքերի լայն շրջանակ և պատմագիտական մտորումներ թուրքական պատմության մեջ նման բռնության տագնապալի կրկնության վերաբերյալ, քանի որ 19-րդ դարից մինչև այսօր տարբեր էթնիկ-կրոնական խմբերի դեմ կատարվող վայրագություններն առաջացրել են ազգի ինքնագնահատական»։

  • Տեր-Պետրոսյանից Քոչարյան. ղեկավարության փոփոխություն Հայաստանում[13]

Այս հոդվածը վերլուծում է իրադրությունը Հայաստանում նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք 1990-ականներին և 1998 թվականին վարչապետ Ռոբերտ Քոչարյանին անցնելու ժամանակ։ Այն հիմնականում անդրադառնում է Տեր-Պետրոսյանի տապալման և նրա հարկադիր հրաժարականի հիմքում ընկած պատճառներին՝ կենտրոնանալով երկրի տնտեսության, գաղափարական գործոնների, քաղաքացիության և սփյուռքի և պրագմատիկ ավտորիտարիզմի վրա։ Վերջում քննարկվում է ՀՀՇ-ի մասնատվածությունը, ՀՀՇ-ի մարտահրավերը Քոչարյանին և ՀՀ Ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանին, Ղարաբաղյան հակամարտությունը և Հայաստանի քաղաքական համակարգի «հիպերնախագահականությունը»։

  • Համաշխարհային համակարգի տեսության ստուգում, Կիլիկիա (1830-1890-ական թթ.) Հայ-թուրքական բևեռացումը և օսմանյան ժամանակակից պատմագրության գաղափարախոսությունը[14]
  • Հայոց ցեղասպանություն. մեկնություն[15]
  • Հայաստանի արտաքին քաղաքականությունը. որոշ հեռանկարներ[16]
  • Ժամանակակից թուրքական ինքնությունը և Հայոց ցեղասպանությունը. նախապաշարմունքներից մինչև ռասիստական ազգայնականություն[17]
  • MemorIkon[18]
  • Հայ-ադրբեջանական հակամարտության խաչմերուկում. պատմություն, տարածք, ազգայնականություն[19][20]
  • Պերիֆերիայի կենտրոն՝ Բաքվի նավթը, հողը և իշխանությունը 1905-1917 թվականներին[21]

Քսաներորդ դարասկզբին Բաքվի նավթահանքերի արդյունահանումը կազմում էր աշխարհի հում նավթի կեսը։ Դա իրականացվում էր ոչ թե կառավարական հրամանագրով կամ մոնոպոլ գործունեությամբ, այլ բանվորների և ձեռնարկատերերի մեծ ու խայտաբղետ խմբի կողմից՝ հստակ սահմանված շուկայական կառույցներում, ինչն իր հազվադեպությամբ առավել ուշագրավ է ռուսական պատմության մեջ։ Սակայն նավթարդյունաբերությանն արդեն սպառնում էր սեփական հաջողության սերմերը։ Երբ նավթը լուսավորության աղբյուրից անցում կատարեց էներգիայի աղբյուրի, այն դարձավ ոչ միայն աճող պահանջարկի, այլև բուռն քաղաքական վիճաբանության առարկա։ Նավթարդյունաբերության ճակատագիրը խճճվեց ռուսական հասարակության մեջ հանրային շահերի և մասնավոր սեփականության օրինականության պաշտպանության գործում կառավարության պատշաճ դերի վերաբերյալ ավելի լայն բանավեճերի արդյունքում։

Այս ատենախոսությունը պատմում է, թե ինչպես են ընթանում այդ պայքարները և ցույց է տալիս դրանց ազդեցությունը տեղական և անդրտեղային մակարդակներում. արտադրողական հողատարածքների համար չկային վարձակալներ, բանվորները գործադուլ էին անում, անհանգիստ գյուղացիները փորում էին իրենց սեփական ջրհորները, իսկ հակամարտող էթնիկ խմբերի միջև աճում էր հակամարտությունը։ Այդ ընթացքում Բաքվի նավթարդյունաբերությունը շարունակում էր անկում ապրել՝ նավթարդյունաբերության մեջ առաջին անգամ էր, որ դա տեղի էր ունենում քաղաքական ճնշման ազդեցությամբ։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ԱՄՆ-ում ամենաշատ հայ բնակչությունն ունի Լոս Անջելեսը (Հարավային Կալիֆորնիա)։
  2. Հայագիտությունը համեմատաբար ուշ է մտել ամերիկյան համալսարաններ։ Համալսարաններում, որոնք առաջարկում էին հայերեն բովանդակությամբ դասընթացներ, լեզվի և մշակույթի դասընթացները կարող էին տեղավորվել սլավոնական բաժիններում, իսկ պատմության դասընթացը հին պատմության բաժնում, այլ ոչ թե ստեղծված հայագիտության բաժնում։
  3. Նրա դասընթացն այնքան հավանության է արժանացել, որ հաջորդ տարի նրան կրկին հրավիրել են։ Բայց քանի որ ընտանիքը Լոս Անջելեսում էր, նա սկզբում մերժել է առաջարկը։ Աստուրյանը Կենտրոնի նախագահ Ջորջ Վ. Բրեսլաուերին հայտնել է հայագիտական պաշտոնական ծրագիր ստեղծելու իր նպատակի մասին և, որ դրույքաչափով պրոֆեսորի պաշտոն ունենալու դեպքում միայն նա կարող է մնալ Բերկլիում։ Փոխադարձաբար համաձայնության գալով` Աստուրյանը ստանձնել է 50% դոցենտ պրոֆեսորի, 50% Հայագիտական ծրագրի գործադիր տնօրենի պաշտոնները Բերկլի համալսարանում[7]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://www.armeniancalendar.com/?event=43894682
  2. https://history.berkeley.edu/stephan-h-astourian
  3. https://www.pf-armenia.org/profile/stephan-astourian
  4. 4,0 4,1 4,2 4,3 «The Armenian Legacy at UC Berkeley». HyeTert (թուրքերեն). 2022 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 24-ին.
  5. «A Celebration in Honor of PROFESSOR STEPHAN ASTOURIAN».
  6. Rearrange #117 Ստեփան Աստուրյան - Ցեղասպանությունը, Ջարդերի ընդհանուր ձեռագիրը, Թալեաթի «Սև գիրքը», Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 23-ին
  7. 7,0 7,1 Kuhns, Jessie (2022 թ․ հուլիսի 29). «The Armenian Legacy at UC Berkeley». Cal Alumni Association (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 24-ին.
  8. «Brief History | Genocide Education Project». genocideeducation.org. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 26-ին.
  9. «The Armenian Genocide: 100 Years Fundamentals of Teaching about the "Prototype" Genocide on the Eve of the Centennial» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 26-ին.
  10. Genocide Denial in Academic Researches. Stephan Astourian, Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 26-ին
  11. Astourian, Stephan H. WorldCat կայքում
  12. «Collective and state violence in Turkey : the construction of a national identity from empire to nation-state | WorldCat.org». www.worldcat.org (անգլերեն). 2021. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 24-ին.
  13. «From Ter-Petrosian to Kocharian : leadership change in Armenia | WorldCat.org». www.worldcat.org (անգլերեն). Winter 2000-2001. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 24-ին.
  14. «Testing world-system theory, Cilicia (1830's-1890's) : Armenian-Turkish polarization and the ideology of modern Ottoman historiography | WorldCat.org». www.worldcat.org (անգլերեն). 1996. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 24-ին.
  15. «The Armenian genocide : an interpretation | WorldCat.org». www.worldcat.org (անգլերեն). 1995. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 24-ին.
  16. «Armenia's foreign policy : some perspectives | WorldCat.org». www.worldcat.org (անգլերեն). 2016. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 24-ին.
  17. «Modern Turkish identity and the Armenian genocide : from prejudice to racist nationalism | WorldCat.org». www.worldcat.org (անգլերեն). 2004. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 24-ին.
  18. Vachʻag (1997). MemorIkon. Stephan H. Astourian (1st ed ed.). Glendale, CA: Arvest. ISBN 0-931539-22-6. OCLC 38252233. {{cite book}}: |edition= has extra text (օգնություն)
  19. ASTOURIAN, STEPHAN H. (2019). AT THE CROSSROADS OF THE AMERICAN-AZERBAIJANI CONFLICT : history, territory, nationalisms. COSTA MESA: MAZDA Publishers. ISBN 1-56859-337-6. OCLC 1119744881.
  20. Stephan H. Astourian. «Mazda Publishers - At the Crossroads of the Armenian-Azerbaijani Conflict». www.mazdapublishers.com. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 23-ին.
  21. Nicholas Lund, Amir Weiner, Norman M. Naimark, Stephan H. Astourian (2013). «At the center of the periphery : oil, land, and power in Baku, 1905-1917 | WorldCat.org». www.worldcat.org (անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  22. Astourian, Stephan; Ստեփան (1991 թ․ հունվարի 1). «Why Genocide? The Armenian and Jewish Experiences in Perspective. By Florence Mazian. Ames: Iowa State University Press, 1990. xiii, 291 pp. $29.95, cloth». էջեր 1053–1054. doi:10.2307/2500524. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]