Ֆրանսիական գաղութային կայսրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ֆրանսիական գաղութային կայսրություն (ֆր՝. L’Empire colonial français) - 1534-1980 թթ. Ֆրանսիայի տիրապետության տակ գտնված գաղութների ամբողջությունը

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիական գաղութային կայսրության պատմության մեջ մասնագետներն առանձնացնում են երկու փուլ. առաջին փուլն ավարտվում է 1814 թվականով, երբ Ֆրանսիան արդեն կորցրել էր մինչ այդ նվաճած գաղութների մեծ մասը, երկրորդ փուլն սկսվում է 1830 թվականին Ալժիրի նվաճումով և ավարտվում գաղութների բացարձակ մեծամասնության՝ 20-րդ դարի կեսերին պատերազմով կամ խաղաղ ճանապարհով կորուստով։

16-րդ դարի կեսերից մրցակցության մեջ մտնելով Իսպանիայի, Պորտուգալիայի, Նիդերլանդների, ավելի ուշ՝ նաև Մեծ Բրիտանիայի հետ՝ Ֆրանսիան գաղութներ է նվաճել Հյուսիսային Ամերիկայում, Կարիբյան ավազանում, Հնդկաստանում (տարածքների մեծ մասը նվաճվել է 17-րդ դարում)։ Ի տարբերություն իր հարավային հարևան մրցակիցների՝ Իսպանիայի ու Պորտուգալիայի, Ֆրանսիան տարածքներ է գրավել ոչ միայն արևադարձային գոտում, այլև բարեխառն կլիմա ունեցող երկրամասերում։ Այսպես. 1535 թվականին ֆրանսիացի Ժակ Կարտիեն սկսել է հետազոտել Սուրբ Լավրենտիոս գետի ակունքների շրջանը՝ դրանով իսկ հիմքեր նախապատրաստելով Նոր Ֆրանսիա գաղութի ստեղծման համար, գաղութ, որը մի ժամանակ գրեթե ամբողջությամբ զբաղեցնում էր Հյուսիսային Ամերիկա մայրցամաքի կենտրոնը։

Ֆրանսիացիները իրենց հետագա գլխավոր մրցակիցներից՝ բրիտանացիներից շուրջ 70 տարով առաջ էին անցել նվաճած տարածքների ուսումնասիրության գործում։ Կարևոր հանգամանք էր նաև այն, որ Ֆրանսիան այդ ժամանակներում բնակչության թվով գրեթե երեք անգամ գերազանցում էր Մեծ Բրիտանիային։ Վերջինիս պես՝ Ֆրանսիան գաղութներ ուներ աշխարհի բոլոր տարածաշրջաններում։ Սակայն ներքաղաքական անկայուն վիճակը, առևտրատնտեսական ենթակառուցվածքների տկարությունը, կորստաբեր պատերազմները Մեծ Բրիտանիայի և եվրոպական զորեղ այլ պետությունների դեմ հանգեցրել են նրան, որ 18-րդ դարի վերջին և 19-րդի սկզբներին կորցրել է գրեթե բոլոր նվաճումները։

Գաղութային նոր կայսրություն ֆրանսիացիներն սկսել են ստեղծել հիմնականում 1850 թվականից հետո՝ կենտրոնանալով գլխավորապես Աֆրիկայի, Հնդկաչին թերակղզու և Խաղաղ օվկիանոսի հարավային տարածաշրջանի վրա։ Հանրապետականները, որ սկզբնապես թշնամաբար էին տրամադրված գաղութացման քաղաքականության նկատմամբ, տրամագծորեն փոխել են իրենց վերաբերմունքը, երբ հարևան Գերմանիան ձեռնամուխ է եղել իր գաղութային կայսրության ստեղծմանը։

Տարեցտարի ընդարձակվող գաղութները առևտուր էին անում մայր երկրի հետ՝ վերջինիս համար չափազանց շահավետ պայմաններով. մատակարարում էին էժան հումք և գնում պատրաստի արտադրանքը։ Բացի այդ, ֆրանսիացիները աշխարհով մեկ տարածում էին իրենց լեզուն, մշակույթը, քաղաքակրթությունը և, իհարկե, կաթոլիկ կրոնը։ Խիստ կարևոր հանգամանք էր նաև այն, որ պատերազմների ժամանակ գաղութների բնակչությունը մարդկային ուժ էր տրամադրում[1]։

Ֆրանսիական վերնախավը բարձրագոչ հայտարարում էր, որ իրենց համար բարոյական առաքելություն է դարձել ֆրանսիական մշակույթն ու կաթոլիկությունը տարածելու միջոցով աշխարհը ֆրանսիական չափանիշների մակարդակին բարձրացնելը։ 1884 թվականին Ժյուլ Ֆերին՝ գաղութատիրության առաջատար գաղափարախոսներից մեկը, պնդում էր, հռչակում, թե՝ «վերին ռասաներն իրավունք ունեն իշխելու ստորին ռասաներին, քանի որ վերջիններիս քաղաքակրթելու պարտականություն են ստանձնել»։ Հայտարարվում էր, որ գաղութների տեղաբնիկներին կտրվեն ամբողջական, լիարժեք քաղաքացիություն և իրավունքներ, սակայն իրականում նրանց հետ վարվում, վերաբերվում էին որպես ոչ քաղաքացիների և ոչ իրավահավասարների:"[2]

Ֆրանսիան, ի տարբերություն Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, որպես կանոն՝ սեփական ակավաթիվ քաղաքացիների էր ուղարկում գաղութներ՝ մշտական բնակություն հաստատելու։

Ֆրանսիական գաղութային կայսրությունը իր վերելքի ժամանակաշրջանում մարդկության պատմության ընթացքում եղած ամենաընդարձակ կայսրություններից մեկն էր. 1920 թվականին Ֆրանսիայի տիրապետության տակ գտնված տարածքների (ներառյալ մետրոպոլիան) ընդհանուր մակերեսը կազմել է 11,5 միլիոն քառակուսի կիլոմետր՝ շուրջ 110 միլոն ընդհանուր բնակչությամբ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Շառլ դը Գոլը և Free French-ը գաղութացված տարածքները օգտագործել են որպես բազա՝ գերմանացի ֆաշիստներից Ֆրանսիայի ազատագրումը կազմակերպելու նպատակով։ Պատմաբան Թոնի Չաֆերը նշում է. «Գերմանացիներից կրած պարտության պատճառով նվաստացած Ֆրանսիան պատերազմի ավարտին ամեն ջանք գործադրում էր իր գաղութային կայսրությունը պահպանելու համար»[3]։

Սակայն 1945 թվականից հետո թափ առած հակագաղութային հզոր շարժումը ահեղ մի մարտակոչ էր՝ ուղղված եվրոպական զորեղ պետությունների իշխանություններին։ Ֆրանսիական չորրորդ հանրապետության հիմնադրման ժամանակներում՝ 1946 թվականի հոկտեմբերի 27-ին ընդունված սահմանադրությունը գործածության մեջ էր դնում «Ֆրանսիական միություն» եզրույթը, բայց այն գոյատևեց մինչև 1958 թվականը. Վիետնամի ու Ալժիրի պատերազմներում կրած պարտություններից և դրանց՝ որպես գաղութ կորցնելուց հետո ֆրանսիական գաղութային երկրորդ կայսրության փլուզումն անխուսափելի ու անկասելի դարձավ։ Ներկայումս այդ կայսրությունից պահպանվել է ընդամենը նրա մեկ տոկոսը՝ 119,394 հազար քառակուսի կիլոմետր ընդհանուր մակերեսով և 2,7 միլիոն ընդհանուր բնակչությամբ (2013 թվականի մարդահամարի տվյալներով) տարածքներ (հիմնականում Հարավային Ամերիկայում), որոնք Ֆրանսիայի կազմի մեջ են մտած «Անդրծովյան դեպարտամենտ» անվան տակ։ Հակառակ երբեմն-երբեմն հնչող այն կարծիքի, թե իբր նախկին գերընդարձակ կայսրության այդ չնչին մնացորդները մեծ հետաքրքրություն չեն ներկայացնում Ֆրանսիայի համար, պատմաբան Ռոբերտ Օլդրիչը պնդում է, որ Ֆրանսիան նկատելի ջանքեր է գործադրում դրանք պահելու նպատակով:"[4]

Որոշ ուսումնասիրողներ ֆրանսիական գաղութային կայսրությունից մնացած ժառանգություն են համարում նաև ֆրանսախոս երկրների միությունը՝ Ֆրանկոֆոնիան։

Տեղեկատվություն ֆրանսիական հիմնական գաղութային նվաճումների մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիական զորքերը 1894 թ. նվաճում են Դահոմեան /Սենեգալ/
Նախագահական պալատը Հանոյում /Վիետնամ/
Մեքսիկական Պուեբլա քաղաքի պաշարումը ֆրանսիական զորքերի կողմից /1863 թ. մարտի 29/
Ալժիրի նվաճումը
Ֆրանսիական գաղութային զորքը Բեյրութում /1860 թ. օգոստոսի 16/
Նապոլեոն 3-րդը Ֆոնտենբլոյի պալատում ընդունում է սիամական պատվիրակությանը /1864 թ./

Առաջին գաղութային կայսրության ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նոր Ֆրանսիա(Աքադիա, Հուդզոնի ծոց, Կանադա, Նյուֆաունդլենդ, Լուիզիանա) - 1534-1763 թթ.
  • Ֆրանսիական Անթիլյան կղզիներ ( Սենթ Դոմինիգ, Դոմինիկա, Գրենադա, Գրենադիններ, Սեն Կրուա, Սենթ Քից, Սենթ Լյուսիա, Սենթ Վինսենթ, Տոբագո, Գվադելուպա, Մարտինիկա, Սուրբ Բարդուղիմեոս, Սեն Մարտին) - 1635-1946 թթ.
  • Հարավային Ամերիկայում՝
    • Արևադարձային Ֆրանսիա - 1604- 1946 թթ.
    • Անտարկտիկական Ֆրանսիա - 1555-1560 22.
  • Աֆրիկայում՝
    • Իլ դը Ֆրանս, Իլ Բուրբոն - 1642-1810 թթ.
    • Սենտ Լյուիս դյու Սենռգալ, Իլ Բուրբոն, Ռյուֆիսկ - 1677-1960 թթ.
  • Ֆրանսիական Հնդկաստան - Փոնդիչերի, Չանդեմագոր, Կարիկալա, Մաե, Յանաոն - 1668-1954 թթ.
  • Ֆրանսիական Հնդկաչին - Կոն Դաո -1787-1954 թթ.

Երկրորդ գաղութային կայսրության ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վեյլի գաղութներ - Սեն Պիեռ և Միքելոն - 1763-1946 թթ.
    • Գվադելուպա, Մարտինիկա, Սուրբ Բարդուղիմեոս, Սեն Մարտին - 1635-1946 թթ.
    • Արևադարձային Ֆրանսիա - 1604-1946 թթ.
    • Իլ Բուրբոն - 1642-1946 թթ.
    • Սենտ Լյուիս դյու Սենեգալ, Իլ Բուրբոն, Ռյուֆիսկ - 1677-1960 թթ.
    • Փոնդիչերի, Չանդեմագոր, Կարիկալա, Մաե, Յանաոն - 1668-1954 թթ.
    • Կոն Դաո - 1787-1954 թթ.
  • Ֆրանսիական Հյուսիսային Աֆրիկա
    • Ֆրանսիական Ալժիր - 1830-1962 թթ.
    • Մարոկկոյի ֆրանսիական պրոտեկտորատ - 1912-1956 թթ.
    • ֆրանսիական պրոտեկտորատ Թունիսում - 1881-1956 թթ.
  • Ֆրանսիական Արևադարձային Աֆրիկա - Գաբոն, Ներքին Կոնգո, Ուբանգի-Շարի, Չադ - 1910-1958 թթ.
  • Ֆրանսիական Արևմտյան Աֆրիկա - Կոտ դ՛Իվուար, Դագոմեա, Գվինեա, Վերին Վոլտա, Մավրիտանիա, Նիգեր, Սենեգալ, Ֆրանսիական Սուդան - 1895-1958 թթ.
  • Աֆրիկա -
    • Ֆրանսիական Կամերուն, 1916-1960 թթ.
    • Ֆրանսիական Սոմալի, 1896-1977 թթ.
    • Ֆրանսիական Տոգո, 1916-1960 թթ.
    • Կոմորյան կղզիներ, 1843-1975 թթ.
    • Մադագասկար - 1895-1960 թթ.
  • Սիրիայի և Լիբանանի ֆրանսիական մանդատ - Դրուզի, Հալեպի, Դամասկոսի նահանգներ, Հաթայի մարզ, Մեծ Լիբանան - 1920-1946 թթ.
  • Ֆրանսիական Հնդկաչին - Աննամ, Կոչինչին, Տոնկին (Վիետնամի նահանգ), Կամբոջա, Լաոս - 1887-1954 թթ.
  • Օվկիանիա և Խաղաղ Օվկիանոս
    • Ֆրանսիական Պոլինեզիա - 1843-1946 թթ.
    • Նոր Կալեդոնիա - 1853-1956 թթ.
    • Կլիպերտոն 1858-1946 թթ.
    • Ուոլիս և Ֆութունա - 1887-1946 թթ.
    • Նոր Հիբրիդներ - 1906-1980 թթ.
  • Անտարկտիդա և Հնդկական օվկիանոս - Հնդկական օվկիանոսում՝ մի քանի կղզի և Մոզամբիկի նեղուցը, Անտարկտիդայում՝ Ադելի երկիրը։

Ֆրանսիական գաղութային ընկերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1614 Compagnie de Rouen (Nouvelle-France), սեփականատեր՝ Samuel de Champlain
  • 1621 Compagnie de Montmorency սեփականատեր՝ Henri II de Montmorency
  • 1626 Compagnie de Saint-Christophe, սեփականատեր՝ Armand Jean du Plessis de Richelieu
  • 1626 Compagnie normande սեփականատեր՝ Richelieu
  • 1627 Compagnie de la Nouvelle-France սեփականատեր՝ Armand Jean du Plessis de Richeli
  • 1635 Compagnie des îles d'Amérique
  • 1651 Première compagnie de la France uinoxiale
  • 1658 Compagnie du Cap-Vert et du Sénégal սեփականատեր՝ Mazarin
  • 1660 Compagnie de Chine սեփականատեր՝ Mazarin
  • 1664 Compagnie française des Indes orientales, սեփականատեր՝ Jean-Baptiste Colbert]]
  • 1664 Compagnie française des Indes occidentales]] par Jean-Baptiste Colbert
  • 1663 Compagnie de la France équinoxiale, սեփականատեր՝ Jean-Baptiste Colbert
  • 1670 Compagnie du Levant, սեփականատեր՝ Jean-Baptiste Colbert
  • 1673 Compagnie du Sénégal, սեփականատեր՝ Louis XIV
  • 1682 Compagnie de la Baie du Nord սեփականատեր՝ Louis XIV
  • 1685 Compagnie de Guinée սեփականատեր՝ Louis XIV
  • 1698 Compagnie de Saint-Domingue սեփականատեր՝ Louis XIV
  • 1701 Compagnie de l'Asiento, սեփականատեր՝ Louis XIV
  • 1712 Compagnie de la Louisiane սեփականատեր՝ Louis XIV
  • 1717 Compagnie d'Occident սեփականատեր՝ John Law de Lauriston
  • 1717 Compagnie du Mississippi սեփականատեր՝ John Law
  • 1741 Compagnie royale d'Afrique սեփականատեր՝ Louis XV de France
  • 1748 Société d’Angola (կամ compagnie d’Angola), սեփականատեր՝ Antoine Walsh
  • Début du s-|XVIII|e société Grou et Michel

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Mickaël Augeron et Robert DuPlessis, dir., Fleuves, rivières et colonies. La France et ses empires, Կաղապար:XVIIe-Կաղապար:XXe siècle, Paris, Les Indes savantes, 2010.
  • Dimitri Casali, L'Empire colonial français. Quand la France rayonnait dans le monde 1608-1931, Grund, 2015
  • Jules Duval, Les Colonies et la Politique coloniale de la France, Arthus Bertrand, 1864. Consultable en ligne : http://www.manioc.org/patrimon/FRA11039 (consulté le 25 février 2012)
  • Gabriel Hanotaux, Alfred Martineau, Histoire des colonies françaises et de l’expansion française dans le monde, Paris, Plon, 6 vol., 1930-1934
  • Jacques Marseille, Empire colonial et capitalisme français, histoire d'un divorce, Albin Michel, 1984.
  • Jean Meyer, Jean Tarrade, Annie Rey-Goldzeiguer, Jacques Thobie, Gilbert Meynier, Catherine Coquery-Vidrovitch, Charles-Robert Ageron, Histoire de la France coloniale, Paris, Armand Colin, 2 vol., 1991 (vol. 1, «Des origines à 1914») et 1990 (vol. 2, «1914-1990»)
  • Olivier Le Cour Grandmaison Coloniser, exterminer : sur la guerre et l’État colonial, Paris, Fayard, 2005
  • Fatima Besnaci-Lancou, Gilles Manceron, Les harkis dans la colonisation et ses suites, Paris, Atelier, 2008
  • Sébastien Jahan, Alain Ruscio, Histoire de la colonisation. Réhabilitations falsifications et instrumentalisations, Les Indes savantes, 2008
  • Dimitri Casali et Nicolas Cadet, L'Empire colonial français, Gründ, 2015, 208 pages.
  • Bernard Gainot, L'Empire colonial français - De Richelieu à Napoléon, Édition Armand Colin, 2015, 240 pages.
  • Oissila Saaidia, Laurick Zerbini (dir.), La construction du discours colonial : L'empire français aux XIXe et XXe siècles, Édition Karthala, 2009, 252 pages.
  • Jacques Cantier, Eric Jennings, L'Empire colonial sous Vichy , Édition Odile Jacob, 2004, 398 pages.
  • Feriel Ben Mahmoud, Jacques Frémeaux (Préface), Voyage dans l'empire colonial français, Édition Place des Victoires, 2007, 239 pages.
  • Alain Frerejean, Charles-Armand Klein (Préface), L'Appel de l'Afrique : Les pionniers de l'Empire colonial français, Édition Perrin, 2002, 306 pages.
  • Pierre Montagnon, La France coloniale, la gloire de l'Empire : Du temps des croisades à la seconde guerre mondiale, Édition Pygmalion, 1997, 508 pages.
  • Pierre Montagnon, La France coloniale. Retour à l'hexagone, Édition Pygmalion, 1997, 497 pages.
  • Pierre Montagnon, Dictionnaire de la colonisation française, Édition Pygmalion, 2010, 866 pages.
  • Hutton, Patrick H. ed. Historical Dictionary of the Third French Republic, 1870–1940 (2 vol 1986)
  • Northcutt, Wayne, ed. Historical Dictionary of the French Fourth and Fifth Republics, 1946- 1991 (1992)
  • Aldrich, Robert. Greater France: A History of French Overseas Expansion (1996)
  • Anderson, Fred. Crucible of War: The Seven Years' War and the Fate of Empire in British North America, 1754–1766 (2001)
  • Baumgart, Winfried. Imperialism: The Idea and Reality of British and French Colonial Expansion, 1880–1914 (1982)
  • Betts, Raymond. Tricouleur: The French Overseas Empire (1978), 174pp
  • Betts, Raymond. Assimilation and Association in French Colonial Theory, 1890–1914 (2005) excerpt and text search
  • Burrows Mathew (1986)։ «'Mission civilisatrice': French Cultural Policy in the Middle East, 1860–1914»։ The Historical Journal 29 (1): 109–135։ doi:10.1017/S0018246X00018641 .
  • Chafer, Tony (2002)։ The End of Empire in French West Africa: France's Successful Decolonization?։ Berg 
  • Clayton, Anthony. The Wars of French Decolonization (1995)
  • Conklin, Alice L. A Mission to Civilize: The Republican Idea of Empire in France and West Africa, 1895-1930 (1997) online
  • Evans, Martin. "From colonialism to post-colonialism: the French empire since Napoleon." in Martin S. Alexander, ed., French History since Napoleon (1999) pp: 391-415.
  • Jennings, Eric T. Imperial Heights: Dalat and the Making and Undoing of French Indochina (2010).
  • Lawrence, Adria. Imperial rule and the politics of nationalism: anti-colonial protest in the French empire (Cambridge UP, 2013).
  • Newbury C. W., Kanya-Forstner A. S. (1969)։ «French Policy and the Origins of the Scramble for West Africa»։ The Journal of African History 10 (2): 253–276։ doi:10.2307/179514 .
  • Klein, Martin A. Slavery and colonial rule in French West Africa (Cambridge University Press, 1998)
  • Manning, Patrick. Francophone Sub-Saharan Africa 1880-1995 (Cambridge UP, 1998). online
  • Neres, Philip. French-speaking West Africa: From Colonial Status to Independence (1962) online
  • Priestley, Herbert Ingram. France overseas: a study of modern imperialism (1938) 464pp.
  • Quinn, Frederick. The French Overseas Empire (2000) online
  • Pakenham Thomas (1991)։ The Scramble for Africa, 1876–1912։ New York: Random House։ ISBN 0-394-51576-5 .
  • Petringa Maria (2006)։ Brazza, A Life for Africa։ Bloomington, IN: AuthorHouse։ ISBN 1-4259-1198-6 .
  • Priestley, Herbert Ingram. (1938) France overseas;: A study of modern imperialism 463pp; encyclopedic coverage as of late 1930s
  • Roberts, Stephen H. History of French Colonial Policy (1870-1925) (2 vol 1929) vol 1 online also vol 2 online; Comprehensive scholarly history
  • Segalla Spencer (2009)։ The Moroccan Soul: French Education, Colonial Ethnology, and Muslim Resistance, 1912–1956։ Lincoln: Nebraska UP։ ISBN 978-0-8032-1778-2 .
  • Strother, Christian. "Waging War on Mosquitoes: Scientific Research and the Formation of Mosquito Brigades in French West Africa, 1899–1920." Journal of the history of medicine and allied sciences (2016): jrw005.
  • Thomas, Martin. The French Empire Between the Wars: Imperialism, Politics and Society (2007) covers 1919–1939
  • Thompson, Virginia, and Richard Adloff. French West Africa (Stanford UP, 1958).
  • Wellington, Donald C. French East India companies: A historical account and record of trade (Hamilton Books, 2006)
  • Wesseling, H.L. and Arnold J. Pomerans. Divide and rule: The partition of Africa, 1880–1914 (Praeger, 1996.) online
  • Wesseling, H.L. The European Colonial Empires: 1815-1919 (Routledge, 2015).
  • Betts, Raymond F. Decolonization (2nd ed. 2004)
  • Betts, Raymond F. France and Decolonisation, 1900-1960 (1991)
  • Chafer, Tony. The end of empire in French West Africa: France's successful decolonization (Bloomsbury Publishing, 2002).
  • Chamberlain, Muriel E. ed. Longman Companion to European Decolonisation in the Twentieth Century (Routledge, 2014)
  • Clayton, Anthony. The wars of French decolonization (Routledge, 2014).
  • Cooper, Frederick. "French Africa, 1947–48: Reform, Violence, and Uncertainty in a Colonial Situation." Critical Inquiry (2014) 40#4 pp: 466-478. in JSTOR
  • Ikeda, Ryo. The Imperialism of French Decolonisation: French Policy and the Anglo-American Response in Tunisia and Morocco (Palgrave Macmillan, 2015)
  • Jansen, Jan C. & Jürgen Osterhammel. Decolonization: A Short History (princeton UP, 2017). online
  • Jones, Max, et al. "Decolonising imperial heroes: Britain and France." Journal of Imperial and Commonwealth History 42#5 (2014): 787-825.
  • Lawrence, Adria K. Imperial Rule and the Politics of Nationalism: Anti-Colonial Protest in the French Empire (Cambridge UP, 2013) online reviews
  • McDougall, James. "The Impossible Republic: The Reconquest of Algeria and the Decolonization of France, 1945–1962," The Journal of Modern History 89#4 (December 2017) pp 772–811 excerpt
  • Rothermund, Dietmar. Memories of Post-Imperial Nations: The Aftermath of Decolonization, 1945-2013 (2015) excerpt; Compares the impact on Great Britain, the Netherlands, Belgium, France, Portugal, Italy and Japan
  • Rothermund, Dietmar. The Routledge companion to decolonization (Routledge, 2006), comprehensive global coverage; 365pp
  • Shepard, Todd. The Invention of Decolonization: The Algerian War and the Remaking of France (2006)
  • Simpson, Alfred William Brian. Human Rights and the End of Empire: Britain and the Genesis of the European Convention (Oxford University Press, 2004).
  • Smith, Tony. "A comparative study of French and British decolonization." Comparative Studies in Society and History (1978) 20#1 pp: 70-102. online
  • Smith, Tony. "The French Colonial Consensus and People's War, 1946-58." Journal of Contemporary History (1974): 217-247. in JSTOR
  • Thomas, Martin, Bob Moore, and Lawrence J. Butler. Crises of Empire: Decolonization and Europe's imperial states (Bloomsbury Publishing, 2015)
  • Von Albertini, Rudolf. Decolonization: the Administration and Future of the Colonies, 1919-1960 (Doubleday, 1971), scholarly analysis of French policies, pp 265–469..
  • Andrew C. M., Kanya-Forstner A. S. (1976)։ «French Business and the French Colonialists»։ The Historical Journal 19 (4): 981–1000։ doi:10.1017/S0018246X00010803 .
  • August, Thomas G. The Selling of the Empire: British and French Imperialist Propaganda, 1890–1940 (1985)
  • Chafer, Tony, and Amanda Sackur. Promoting the Colonial Idea: Propaganda and Visions of Empire in France (2002) online
  • Confer Vincent (1964)։ «French Colonial Ideas before 1789»։ French Historical Studies 3 (3): 338–359։ doi:10.2307/285947 .
  • Conkin, Alice L. A Mission to Civilize: The Republican Idea of Empire in France and West Africa, 1895-1930 (1997) online
  • Dobie, Madeleine. Trading Places: Colonization & Slavery in 18th-Century French Culture (2010)
  • Freundschuh, Aaron. The Courtesan and the Gigolo: The Murders in the Rue Montaigne and the Dark Side of Empire in Nineteenth-Century Paris, Stanford University Press (2017). 1-50360-082-3
  • Martin Guy (1985)։ «The Historical, Economic, and Political Bases of France's African Policy»։ The Journal of Modern African Studies 23 (2): 189–208։ doi:10.1017/S0022278X00000148 .
  • Rosenblum, Mort. Mission to Civilize: The French Way (1986) online review
  • Rothermund, Dietmar. Memories of Post-Imperial Nations: The Aftermath of Decolonization, 1945-2013 (2015) excerpt; Compares the impact on Great Britain, the Netherlands, Belgium, France, Portugal, Italy and Japan
  • Singer, Barnett, and John Langdon. Cultured Force: Makers and Defenders of the French Colonial Empire (2008)
  • Thomas, Martin, ed. The French Colonial Mind, Volume 1: Mental Maps of Empire and Colonial Encounters (France Overseas: Studies in Empire and D) (2012); The French Colonial Mind, Volume 2: Violence, Military Encounters, and Colonialism (2012)
  • Bennington, Alice. "Writing Empire? The Reception of Post-Colonial Studies in France." Historical Journal (2016) 59#4: 1157-1186. abstract
  • Dubois, Laurent. "The French Atlantic," in Atlantic History: A Critical Appraisal, ed. by Jack P. Greene and Philip D. Morgan, (Oxford UP, 2009) pp 137–61
  • Dwyer, Philip. "Remembering and Forgetting in Contemporary France: Napoleon, Slavery, and the French History Wars," French Politics, Culture & Society (2008) 26#3 pp 110–122.
  • Emerson Rupert (1969)։ «Colonialism»։ Journal of Contemporary History 4 (1): 3–16։ doi:10.1177/002200946900400101 .
  • Greer, Allan. "National, Transnational, and Hypernational Historiographies: New France Meets Early American History," Canadian Historical Review, (2010) 91#4 pp 695–724, in Project MUSE
  • Hodson, Christopher, and Brett Rushforth, "Absolutely Atlantic: Colonialism and the Early Modern French State in Recent Historiography," History Compass, (January 2010) 8#1 pp 101–117
  • Lawrence, Adria K. Imperial Rule and the Politics of Nationalism: Anti-Colonial Protest in the French Empire (Cambridge UP, 2013) online reviews
  • Керов В. Л. Французская колонизация островов Индийского океана. XVII—XVIII вв. — М.: Наука, 1990. — ISBN 5-02-016922-6
  • Субботин В. А. Французская колониальная экспансия в конце XIX в.: экваториальная Африка и острова Индийского океана. — М.: Издательство восточной литературы, 1962.
  • Черкасов П. П. Судьба империи: очерк колониальной экспансии Франции в XVI—XX вв. — М.: Наука, 1983.
  • Черкасов П. П. Распад колониальной империи Франции: кризис французской колониальной политики в 1939—1985 гг. — М.: Наука, 1985
  • Andrew |nombre2=A. S. |apellido2=Kanya-Forstner |title=French Business and the French Colonialists |pub-periódica=The Historical Journal |volumen=19 |número=4 |año=1976 |páginas=981–1000 |doi=10.1017/S0018246X00010803}}.
  • Mathew |apellido=Burrows |title='Mission civilisatrice': French Cultural Policy in the Middle East, 1860-1914 |pub-periódica=The Historical Journal |volumen=29 |número=1 |año=1986 |páginas=109–135 |doi=10.1017/S0018246X00018641 }}.
  • Vincent |apellido=Confer |title=French Colonial Ideas before 1789 |pub-periódica=French Historical Studies |volumen=3 |número=3 |año=1964 |páginas=338–359 |doi=10.2307/285947}}.
  • Rupert |apellido=Emerson |title=Colonialism |pub-periódica=Journal of Contemporary History |volumen=4 |número=1 |año=1969 |páginas=3–16 |doi=10.1177/002200946900400101}}.
  • Guy |apellido=Martin |title=The Historical, Economic, and Political Bases of France's African Policy |pub-periódica=The Journal of Modern African Studies |volumen=23 |número=2 |año=1985 |páginas=189–208 |doi=10.1017/S0022278X00000148}}.
  • C. W. |apellido=Newbury |nombre2=A. S. |apellido2=Kanya-Forstner |title=French Policy and the Origins of the Scramble for West Africa |pub-periódica=The Journal of African History |volumen=10 |número=2 |año=1969 |páginas=253–276 |doi=10.2307/179514}}.
  • Thomas |apellido=Pakenham |title=The Scramble for Africa, 1876–1912 |año=1991 |lugar=New York |editorial=Random House |isbn=0394515765}}.
  • Maria |apellido=Petringa |title=Brazza, A Life for Africa |año=2006 |lugar=Bloomington, IN |editorial=AuthorHouse |isbn=1425911986}}.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Tony Chafer (2002)։ The End of Empire in French West Africa: France's Successful Decolonization?։ Berg։ էջեր 84–85 
  2. Julian Jackson, The Other Empire, Radio 3
  3. Tony Chafer, The end of empire in French West Africa: France's successful decolonisation? (2002)see Chafer abstract Archived 14 March 2017 at the Wayback Machine.
  4. Robert Aldrich, Greater France: A History of French Overseas Expansion (1996) p 305. His section on "Ending the Empire" closes in 1980 with the independence of New Hebrides, p. 304.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]