Ստեպան Բանդերա
| Ստեպան Բանդերա ուկրաիներեն՝ Степан Бандера | |
|---|---|
| Ծնվել է | հունվարի 1, 1909[1][2][3] |
| Ծննդավայր | Ստարիյ Ուգրինով, Կալուշի ուեզդ, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա |
| Մահացել է | հոկտեմբերի 15, 1959[1][2][4][…] (50 տարեկան) |
| Մահվան վայր | Մյունխեն, Գերմանիա[5] |
| Գերեզման | Վալդֆրիդհոֆ գերտեզմանատուն |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | ուկրաիներեն |
| Կրոն | Ուկրաինական-հունական կաթոլիկ եկեղեցի |
| Կրթություն | «Լվովի պոլիտեխնիկա» ազգային համալսարան |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
| Ամուսին | Յարոսլավա Բանդերա |
| Ծնողներ | հայր՝ Անդրիյ Բանդերա, մայր՝ Միրոսլավա Բանդերա |
| Կուսակցություն | OUN? և Ուկրաինական ազգայնականների հեղափոխական կազմակերպություն |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Երեխաներ | Andrii Bandera? |
| Ստորագրություն | |
Ստեպան Անդրեևիչ Բանդերա (ուկրաիներեն՝ Степан Андрійович Бандера, հունվարի 1, 1909[1][2][3], Ստարիյ Ուգրինով, Կալուշի ուեզդ, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա - հոկտեմբերի 15, 1959[1][2][4][…], Մյունխեն, Գերմանիա[5]), ուկրաինացի քաղաքական գործիչ, ուկրաինական ազգայնականության գաղափարախոսն ու տեսաբանը։ Երիտասարդ տարիներին հայտնի է եղել Լիս, Ստեպանկո, Մալի, Սերի, Ռիխ, Մատվեյ Գորդոն և այլ ուրիշ մականուններով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է հոգևորականի ընտանիքում։ 1927 թվականից Ուկրաինական բանակային, 1929 թվականից Ուկրաինական ազգայնականների կազմակերպության (ՈւԱԿ) անդամ էր։ 1933 թվականից եղել է ՈւԱԿ-ի տարածքային ուղեկցող Արևմտյան Ուկրաինայի հողերում[նշում 1]։ 1933 թվականից սկսած մի շարք ահաբեկչական գործողություններ է կազմակերպել։ 1934 թվականին լեհական իշխանությունները ձերբակալել են Բանդերային և դատարանի որոշմամբ մահվան դատապարտել, որը հետագայում փոխարինվել է ցմահ բանտարկությամբ։ 1936 - 1939 թվականներին կրել է ազատազրկման ժամկետը լեհական տարբեր բանտերում, 1939 թվականի սեպտեմբերին ազատվել է Գերմանիայի Լեհաստանի վրա հարձակվելու շնորհիվ։ Որոշ ժամանակ գտնվել է խորհրդային տարածքի ընդհատակում, հետո տեղափոխվել է արևմուտք։ 1940 թվականի փետրվարից հետո, երբ քայքայվեց ՈւԱԿ-ը, դարձավ Ուկրաինական ազգայնականների կազմակերպության բանդերական թևի առաջնորդ։ Գերմանիայի՝ ԽՍՀՄ-ի վրա հարձակվելուց հետո մի շարք ազգայնականների հետ ձերբակալվել է գերմանական զավթիչների իշխանության կողմից, քանի որ ուզում էին անկախ Ուկրաինական պետություն ստեղծել։ Մինչև 1944 թվականի սեպտեմբերը եղել է Զակսենհաուզեն համակենտրոնացման ճամբարում։ 1947 թվականից կրկին ղեկավարել է ՈւԱԿ-ը։ 1959 թվականին ՊԱԿ-ի գործակալ Բոգդան Ստաշինսկին Մյունխենում սպանել է Ստեպան Բանդերային։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Կերպարվեստի արխիվ
- 1 2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #118652303 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Տարածքային ղեկավար
- (անգլերեն) PETLURA, KONOVALETS, BANDERA - Three Leaders of Ukrainian Liberation Movement murdered by Order of Moscow (audiobook)
| Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեպան Բանդերա» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեպան Բանդերա» հոդվածին։ |
| ||||||||||||||||