Ստարիցա (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Ստարիցա
Старица
Զինանշան

Ստարիցայի վանական համալիրը
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՄարզՏվերի մարզ
Տեղական ինքնավարությունՍտարիցկի շրջան
Հիմնադրված է1297 թ.
Մակերես8 կմ²
ԲԾՄ175 մ
Բնակչություն7872 մարդ (2017)
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ+7 48263
Փոստային ինդեքս171360
Փոստային դասիչ28253501
Պաշտոնական կայքстарицкийрайон.рф
Ստարիցա (քաղաք) (Ռուսաստան)##
Ստարիցա (քաղաք) (Ռուսաստան)
Ստարիցա (քաղաք) (Տվերի մարզ)##
Ստարիցա (քաղաք) (Տվերի մարզ)

Ստարիցա, քաղաք Ռուսաստանում 1297 վարչական կենտրոն Տվերի մարզի Ստարիցկի շրջանում։

Բնակչությունը՝ — 7872 մարդ, 2017 թվականի տվյալներով։

Աշխարհարգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է Վալդայի լեռների ծայր արևելքում, Վոլգա գետի ափին, նույնանուն երկաթգծի կայարանից 12 կմ հեռու, Տվեր քաղաքից 65 կմ հարավ-արևմուտք։

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին դարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 1297 թվականին Տվերի իշխան Միխայիլ Յարոսլավիչի կողմից որպես ամրոց Ստարիցա գետի ափին[1]։

Մինչև XVI դարի սկիզբը Ստարիցան սովորաբար կոչվում էր Գորոդոկ կամ Գորոդեսկ (բայց ոչ "նոր քաղաք" կամ "Քաղաք Վոլգայի վրա"), ինչպես պնդում են որոշ հեղինակներ[2]։ Հաստատված է քաղաքի անունից հետո «Ստարիցա» տրվել է նույնանուն գետի վրա գտնվելու համար[1]։ Կա ավանդույթ, որ Ստարիցա քաղաքի տեղում եղել է Լյուբիմ քաղաքը, որը 1292 թվականին ավերվել է թաթարների կողմից։ Քաղաքի հիմնադրման վայրում ապրել է մի ծեր կին, որը թաքնվել է քարանձավներից մեկում, որից էլ քաղաքը իր անվանումն է ստացել։ Ավանդույթը չի հակասում պատմական իրադարձությունների ընթացքին, սակայն Լյուբիմ քաղաքին վերաբերող փաստաթղթեր չկան[3][4]։

1319 թվականին, ըստ Միխայիլ Յարոսլավիչի հոգևոր գրագիտության (Ուզբեկ խանի հրամանով սպանվել է 1318 թվականին Ոսկե հորդայում) Տվերի իշխանության տարածքը բաժանված էր իր չորս որդիների միջև, ընդ որում (Զուբցովի, Խոլմի և Միկուլինի հետ) անցել է Զուբցովի իշխանության կազմի մեջ՝ միայն երկրորդ եղբոր Ալեքսանդր Միխայելովիչի կալվածքն է մնացել անկախ [5]։ 1339 թվականին Ոսկե հորդայում Ալեքսանդր Միխայելովիչի մահապատժից հետո նրա հողերը՝ Զուբցովյան իշխանությունը անցել է նրա այրուն՝ Անաստասիային և նրա որդիներին։ Հետագայում որդիները իրեն միջև բաժանեցին իրենց հոր կալվածքը և այդ ամենը 1360 թվականին հաստատվել է խաղաղ պայամանագրով Ալեքսանդրովիչի կողմից, որն այդ ժամանակ զբաղեցնում էր Տվերի իշխանական արթռը Վասիլի Միխայելովիչ Կաշենսկու հետ։ Միևնույն ժամանակ Ստարիցան անցավ մեծ եղբոր՝ Վսեվոլոդ Ալեքսանդրովիչի կալվածքին, որի կառավարման կենտրոն Խոլմն էր[6]։ Վսեվոլոդ Ալեքսանդրովիչը մահացել է 1366 թվականի հունվարի 8-ին, որից հետո նրա Խոլմ-Ստարիցա կալվածքը բաժանվել է նրա որդիների միջև։ Ավագին՝ Յուրի Վսեվոլոդովիչին անցել է Խոլմը, իսկ կրտսերԻվան Վսեվոլոդովիչի կառավարման կենտրոնը դրաձել է Ստարիցան[7]։

1375 թվականին Ստարիցան Տվեր-մոսկովյան պատերազմի ժամանակ որոշ ժամանակ գրավվել է մոսկովյան զորքերի իշխան Դմիտրի Իվանովիչ Դոնսկոյի կողմից։ Հակամարտելով հորեղբոր՝ Տվերի մեծ իշխան Միխայիլ Ալեքսանդրովիչի հետ, Իվան Վսեվոլոդովիչը 1397 թվականին իր կալվածքները հանձնել է տվերի իշխանությանը և հեռացել Մոսկվա։ Սակայն Միխայիլ Ալեքսանդրովիչի մահից հետո (1399 թ․) հաշվտվել է Տվերի նոր իշխանի Իվան Միխայելովիչի հետ և վերադարձել է իր կալվածքները[8][9]։ Իվան Վսեվոլոդովիչը մահացել է1402 թվականին իր ունեցվածքը կտակելով իր զարմիկ Ալեքսանդրին, Տվերի նոր իշխան Իվան Միխայելովիչի որդուն։ Ալեքսանդր Իվանովիչի մետաղադրամների վրա կա պատկեր իշխանի անունով «денга городѣск[ая]», որ ցույց է տալիս հատման վայրը՝ Գորոդեսկ (Ստարիցա)։ 1425 թվականին Ալեքսանդրին է անցնում նաև Տվերի կառավարումը, որից հետո Ստարիցան միավորվում է մեծ իշխանության հետ և որպես կալվածք դադարում է գոյություն ունենալ[10]։

1485 թվականին Տվերի մեծ իշխանության կազմում Ստարիցան միացել է Մոսկվայի մեծ իշխանությանը։ 1505-1566 թվականներին Ստարիցան եղել է Ստարիցայի իշխանության կենտրոն՝ Մոսկվայի ռուսական վերջին իշխանների կալվածքներից մեկը։ 1565 թվականին Իվան Վասիլևիչ ցարը բաժանել է ռուսական կայսրությունը օպրիչինաների և զեմշչինաների, քաղաքը անցել է սզեմշչինայի մեջ[11][12]. 1566 թվականին Իվան IV Ահեղը ստարիցայի իշխանական կալվածքը փոխորինել է Վլադիմիր Անդրևիչի կալվածքի հետ, Ստարիցայի և Վերերայի փոխարեն տվել է Դիմիտրովը և Զվենիգորոդը, իսկ Ստարիցան վերցրել է օպրիչինայի մեջ[13]. Իվան IV սիրեց քաղաքը, քարե պարսպով պատեց և այնտեղ է ապրեց 1979-1581 թվականներին Ստեֆան Բատորի դեմ պատերազմների ժամանակ[14]։

Նոր և նորագույն շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Вид города в 1912 году.
Фото С. М. Прокудина-Горского

1708 թվականից Ստարիցան Սմոլենսկի նահանգի քաղաք էր։ 1719 թվանաին այն գտնվում էր Տվերի նահանգի կազմում (սկզբնական շրջանում Սանկտ Պետերբուրգի նահանգում, իսկ 1727 թվականից Նովգորոդի նահանգի կազմում)։ 1775 թվականից Ստարիցան գավառական քաղաք էր Տվերի փոխարքայությունում (1796 թվականից Տվերի նահանգում)[1]։

XVIII-XIX դարերում Ստարիցան մեծ նավահանգիստ էր Սանկտ Պետերբուրգ տանող ճանապարհին։ Քաղաքի շրջակայքում զբաղվում էին կրաքարային հանքարդյունաբերությամբ («ստարիցյան մարմար»)[1]։ 1897 թվականին Ստարիցան ուներ 5396 բնակչություն, ուներ 10 եղկեղեցի, 21 գործարան և ֆաբրիկա (ամենամեծը կաշվի գործարանն էր), 124 առևտրային ձեռնարկություններ[14]։

Խորհրդային իշխանությունը Ստարիցայում հիմնադրվել է նոյեմբերի 30-ին 13 դեկտեմբերի) 1917 թվականին[15]։

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Ստարիցան 1941 թվականի հոկտեմբերի 12-ին գրավվել է գերմանա-ֆաշիստական զորքերի կողմից։ 1942 թվականի հունվարի 1-ին ազատագրվել է Կալինին ազատագրամն օպերացիայի ժամանակ[1]։

1963 թվականին Վոլգայի վրայով անց է կացվել Ստարիցյան կամուրջը։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստարիցայի կլիման չափավոր-ցամաքային է։

Ցուցանիշ Հունվ Փետ Մարտ Ապրիլ Մայ Հուն Հուլ Օգոս Սեպ Հոկ Նոյ Դեկ Տարեկան
Միջին ջերմաստիճան °C -7. -7.7 -2 5.5 11.9 15.6 17.8 15.8 10.3 4.9 -1.7 -5.9 4.8
Տեղումների քանակը մմ 40 32 31 33 62 81 91 82 68 62 48 44 674

Տնտեսությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունաբերությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոշորագույն արդյունաբերական ձեռնարկությունները՝

  • ՍՊԸ «Տեխմաշ»
  • ԲԲԸ ՀԿն «Ռոդինա»
  • ԲԲԸ «Ստարիցայի կարի ֆաբրիկա» (ավերված է)

Ստարիցայի տպարանում տպագրվում են «Ժալո» ամսագիրը եւ «Տվերի Պովոլժի» թերթը։

Կապը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիքսված ծառայություններն ապահովում են ` «Սքայ Նեթ» ընկերությունների խումբը, «Ռոստելեկոմ»-ի Տվերի մասնաճյուղը, «Եվրասյա տելեկոմ ռու»։

Բջջային հեռախոսային ծառայություններն ապահովում են հետևյալ բջջային օպերատորները՝ «ՄՏՍ», «Բելայն», «Մեգաֆոն» и «Տել2»։

Տեսարժան վայրերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Ուսպենսկի վանք 1910 թվական. Լուսանկարը Սերգեյ Միխայլովիչ Պրոկուտին-Գորսկին է
  • Սուրբ Ուսպենսկի վանական համալիր (հիմնադրվել է XII դարում), Վերափոխման (1530) և Երրորդության տաճարի, Վեդենսկա եկեղեցիների (1570, որտեղ կա ճարտարապետական- արվեստի և հնագիտական թանգարան) և Յոնա աստվածաբանության (1594), վանական համալիր և այլն։
  • Պարասկեվյան եկեղեցի (1750)
  • Բորիսոգլեբցկու տաճարը (1808—1820)
  • Սպասսկի եկեղեցու զանգակատունը (պատկանում է Բորիսոգլեբցկու տաճարին, 1827)
  • Մարգար Եղիայի Եկեղեցին (1807)
  • Սուրբ Նիկոլաս եկեղեցին (նաև հայտնի է որպես Տիրոջ փոխակերպման եկեղեցի, 1843)
  • Սպիտակ քարից դարբինները (1792)
  • Առևտրական Ֆիլիպպի տունը
  • Հանրահայտ քարանձավները

Հին Ստարիցայի թաղամասում գտնվել են նախկին կալվածքները՝ Պավլովյանների, Մալիննիկին, Բերնովոյանը (այստեղ Ֆուլֆանինների նախկին կալվածքում է գտնվել Ա․Ս․ Պուշկինի թանգարանը)։ Քաղաքը գտնվում է Պուշկինի Վերինվոլգյան մայրուղում։

Ստարիցա քաղաքում է նկարահանվել Ռոլան Բիկովի «Խրտվիլակ» ֆիլմի բազմաթիվ տեսարաններ (1983)։ Այստեղ նկարահանվել են Բեսոլցևի տան արտաքին տեսքը և այգու հին եկեղեցու ավերակները, որոնց տարածքում էլ այրվել են խրտվիլակը։

Զինանաշանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի զինանաշանը ձայնային է։ Քաղաքի զինանշանը մի փայտով ծեր կին է։ Ըստ լեգենդներից մեկի այս զինանաշանի վրա պատկերված է ծեր կին, որը միակն էր, որ կենդանի էր մանցել Բաթու խանի հարձակումներից։ Նա իր ձեռքում է պահում քաղաքի բանալիները։ Ըստ նույն լեգենդի նա թաքնվել էր Ստարիցայի քարանձավներում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Старица в энциклопедии «Мой город»
  2. Кучкин, 1984, էջ 178—179
  3. Арсений (игумен). Историческое описание Старицкого Успенского монастыря. — Тверь: Типография Губернского Правления, 1895. — 88 с. — С. 24.
  4. Иван Грозный любил Старицу и называл её «городъ Любимъ». (Арсений (игумен). Историческое описание Старицкого Успенского монастыря. — Тверь: Типография Губернского Правления, 1895. — 88 с. — С. 8)
  5. Кучкин, 1984, էջ 179, 185
  6. Кучкин, 1984, էջ 172, 193—195
  7. Кучкин, 1984, էջ 170, 175—179
  8. Экземплярский А. В.  Великое княжество Тверское с его уделами // Великие и удельные князья Северной Руси в татарский период, с 1238 по 1505 г. Т. 2: Владетельные князья владимирских и московских уделов и великие и удельные владетельные князья Суздальско-Нижегородские, Тверские и Рязанские. — СПб.: Типография Императорской Академии Наук, 1891. — 696 с.
  9. Кучкин, 1984, էջ 170, 183, 175—179
  10. Кучкин, 1984, էջ 176—177
  11. Сторожев В. Н. (1890–1907). «Земщина». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  12. Земщина Արխիվացված 2017-02-02 Wayback Machine // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
  13. Рыжов К. В.  Все монархи мира. Россия (600 кратких жизнеописаний). — М.: Вече, 1998. — 640 с. — (Энциклопедии. Справочники. Неумирающие книги). — ISBN 5-7838-0268-9 — С. 161—162, 633.
  14. 14,0 14,1 «Старица, уездный город Тверской губернии». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  15. Великая Октябрьская социалистическая революция: энциклопедия. 3-е изд. — М.: Сов. энциклопедия, 1987. — 639 с. — С. 516.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кучкин В. А.  Формирование государственной территории Северо-Восточной Руси в X—XIV вв. — М.: Наука, 1984. — 349 с.
  • Цветков Д. А.  Старица и окрестности / Литературная обработка М. Майстровского; Художник Ю. Пожарская. — М.: Московский рабочий, 1977. — 168 с. — 50 000 экз.
  • Цветков Д. А.  Старица и окрестности / Литературная обработка и новый текст М. Майстровского; Художник И. Пашуро; Фото Е. Скрыпникова. — Изд. 2-е, перераб. и доп. — Калинин: Московский рабочий. Калинин. отд-ние, 1986. — 144 с. — 39 000 экз.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]