Օպրիչնինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Օպրիչնինա, օպրիշնինա (հին ռուս, ռուս.՝ опричный –հատուկ բառից․ 14-15-րդ դարերին օպրիշնինա էին անվանում հատուկ տիրույթները, որ տրվում էին մեծ իշխանական դինաստիայի անդամներին), 1․ թագավորական կալված–տիրույթի (նրա տարածքը, զորքը, հիմնարկությունները) անվանումը 1565-1572 թվականներին։ 2․ Իվան IV Ահեղի կառավարության ներքին քաղաքականությունը 1560-ական թվականներին, որի նպատակն էր բոյարա–իշխանական ընդդիմության ջախջախումը և ինքնակալության ամրապնդումը։ 1564 թվականի դեկտեմբերին Իվան I-ը մեկնում էր Ալեքսանդրյան սլոբոդա (Մոսկվայի մերձակայքում) և 1565 թվականի հունվարի 3-ին հայտարարում գահից իր հրաժարվելու մասին։ Սլոբոդա էին ժամանում բոյարների և հոգևորականության պատգամավորները, որոնք համա ձայնվում էին ցարին ընձեռել արտակարգ լիազորություններ։ Իվան IV-ը հայտարարում էր «հատուկ»- արքունիքի (հատուկ տարածքով, բանակով, ֆինանսներով և վարչությամբ) ստեղծման մասին։ Կազմ վում էր ղեկավարման հատուկ ապարատ և ցարին անմիջականորեն ենթակա հնա զանդ բանակ (սկզբում՝ 1000, հետագայում՝ 5–6 հազար մարդ)։ Պետության տարածքը բաժանվում էր օպրիչինաների և զեմշչինայի։ Օպրիչինաների մեջ էին մտնում, կենտրոնում՝ Մոժայսկը, Վյազման, Սուզդալը և այլն, հարավ–արևմուտքում՝ Կոզելսկը, Պերեմիշլը, Բեյլովը, Մեդինը և այլն, հյուսիսում՝ Դվինան, Վելիկի Ուստյուգը, Կարգոպոլը, Վոլոգդան և այլն, ինչպես նաև ար քունի տիրույթները։ Օպրիչնինաների տարածքի եկամուտները մտնում էին պետական գանձարանը և ծախսվում օպրիչնինաների բանակի, պետական ապարատի վրա և այլն։ Օպրիչնինաների հետևանքով ուժեղացավ ինքնակալական իշխանությունը, այն կարևոր փուլ հանդիսացավ գյուղացիության ճորտացման ճանապարհին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png