Սվյատոսլավ Վակարչուկ
Սվյատոսլավ Վակարչուկ | |
---|---|
![]() Վակարչուկը 2012 թվականին Մոսկվայում գտնվող Stadium Live ակումբում | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Святослав Вакарчук |
Ի ծնե անուն | Սվյկատոսլավ Իվանի Վակարչուկ |
Ծնվել է | մայիսի 14, 1975 (45 տարեկան) Մուկաչևո, Ուկրաինա |
Երկիր | ![]() |
Ժանրեր | Ռոք, փոփ ռոք, ինդի ռոք, ալտերնատիվ ռոք |
Մասնագիտություն | երգիչ, երաժիշտ, ֆիզիկոս, քաղաքական գործիչ |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 1994 - այժմ |
Կրթություն | Fizychnyĭ fakulʹtet? (1996) |
Անդամակցություն | Օկեան Էլզի |
Պարգևներ | Ուկրաինայի վաստակավոր արտիստ, Ազատության շքանշան և Կիևի պատվավոր քաղաքացի |
Կայք | okeanelzy.com |
Svyatoslav Vakarchuk Վիքիպահեստում |
Սվյատոսլավ Իվանովիչ Վակարչուկ (ուկր.՝ Святослав Іванович Вакарчук, մայիսի 14, 1975, Մուկաչևո, Անդրկարպատյան մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի ռոք-երաժիշտ, երգերի հեղինակ։ Ուկրաինայի վաստակավոր արտիստ (2005)[1]: Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու։ Հայտնի է որպես «Օկեան Էլզի» խմբի հիմնադիր և առաջատար։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1975 թվականի մայիսի 14-ին Մուկաչևոյում, ֆիզիկոսի ընտանիքում, որը հետագայում դարձավ Լվովի համալսարանի ռեկտոր և Ուկրաինայի կրթության նախարար։ Ավարտել է Լվովի № 4 դպրոցը ՝ անգլերենի խորացված ուսուցմամբ և ստացել արծաթե մեդալ: Երկու տարի հաճախել է երաժշտական դպրոցի ջութակի բաժին՝ զուգահեռ սովորելով նվագել ակորդեոն: Դպրոցական տարիներին մասնակցել է ՈՒՀԱ-ին, դպրոցի թատրոնի ստեղծմանը, ակտիվ կերպով զբաղվել է բասկետբոլով: 1991-1996 թվականներին սովորել է Իվան Ֆրանկոյի անվան Լվովի պետական ինստիտուտի ֆիզիկայի ֆակուլտետում՝ ստանալով թեորիտիկ ֆիզիկոսի մասնագիտացմամբ։ Երկրորդ բարձրագույն կրթությունը՝ միջազգայնագետ-տնտեսագետ։
1996 թվականին ընդունվում է նույն համալսարանի թեորիտիկ ֆիզիկայի ասպիրանտուրան: Թեկնածուական ատենախոսության թեման՝ «Մագնիսական դաշտում էլեկտրոնների համաչափ դասավորվածություն»: Հետագայում Վակարչուկն իր ալբոմներից մեկը անվանեց «Суперсиметрія»(համաչափ դասավորվածություն)։ Օկեան էլզի խումբը, որի գործունեության շնորհիվ Վակարչուկը դարձավ հայտնի, հիմնվել է 1994 թվականին։ Համալսարանն ավարտելուց հետո Վակարչուկը կարող էր շարունակել ուսումը արտասահմանում, սակայն ընտրեց երաժշտի ուղին։ Խումբը հաջողությամբ հանդես եկավ մի քանի փառատոններում, և Սվայտոսլավը, խմբի հետ միասին, մեկնեց Կիև՝ ձայնագրելու առաջինը ալբոմը՝ «Там, де нас нема» (1998) անվամբ։ Նարնջագույն հեղափոխության ակտիվ անդամներից մեկն է եղել։ Սվյատոսլավ Վակարչուկը՝ որպես ՄԱԿի բարի կամքի դեսպան, մասնակցել է բազում սոցիալական և մշակութային միջոցառումների։ Տեղեկացվում է, որ «Весёлые, братья, времена настали…» սինգլի վաճառքից գոյացած ողջ գումարը փոխանցվել է Մակեևկա քաղաքի մանկատանը։
Հետաքրքրվում է տարաբնույթ մշակույթներով։ Սիրելի զբաղմունքը ճանապարհորդելն է։ Սիրելի գրողները՝ Իվան Ֆրանկո, Նիկոլայ Գոգոլ, Անտոն Չեխով, Լինա Կոստենկո։ Երաժշտական կուռքեր է համարում «The Beatles», «Rolling Stones», «Red Hot Chili Peppers», «Pink Floyd» և «Queen»: Հարցազրույցների ժամանակ սիրում է մեջբերել Մաքիավելիին: 2008 թվականին թողարկել է իր առաջին ալբոմը «Вночі»՝ ձայնագրված Օկեան Էլզի խմբի անդամների և ևս 30 հրավիրյալ երաժիշտների օգնությամբ։ 2010 թվականին խումբը թողարկում է թվով յոթերորդ ալբոմը՝ «Dolce Vita», և համերգային շրջագայություն կատարում Ռուսաստանում, Եվրոպայում, Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում: 2013 թվականին Օկեան Էլզին թողարկում է «Земля» ալբոմը, որով շրջագայում է ողջ Ուկրաինայում:
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հարցազրույցներից մեկում նշել է, որ ամբիդեկստր է, այսինքն թե՛ աջ, թե՛ ձախ ձեռքերին տիրապետում է հավասարապես։ 2010 թվականի ապրիլի 14-ի Ստավրոպոլում կայացած համերգից հետո նշել է, որ այդ ունակությունը վերաբերվում է միայն երկու ձեռքով էլ լավ գրելուն։
- Սվյատոսլավը հանդիսանում է «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի ուկրաինական տարբերակի 2005 թվականի ամանորյա հաղորդման հաղթողը։
- Համարվում է «Մայդան» խաղի գլխավոր հերոսներից մեկը։
- Ի.Ա.Վակարչուկ նախարարի օրոք հայտնվել է 8-րդ դասարանի երաժշտության դասագրքում՝ The Beatles-ի կողքին։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայրը- Իվան Ալեքսանդրովիչ Վակարչուկ (ծնվ.1947 թ.), Ուկրաինայի կրթության և գիտության նախկին նախարար, Լվովի համալսարանի ռեկտոր։
- Մայրը- Սվետլանա Ալեքսանդրովնա Վակարչուկ (ծնվ.1947 թ.), եղել է ֆիզիկայի ուսուցչուհի, վովի ազգային ակադեմիայի դոցենտ, հետաքրքրվում է գեղանկարչությամբ։
- Եղբայրը- Օլեգ Վակարչուկ (ծնվ.1980 թ.), բանկի աշխատակից, ամուսնացած է, ունի 1 դուստր՝ Մարիչկան։
- Կինը- Լյալյա Ֆոնարյովա (ծնվ.1977 թ.)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|