Միլոշ Ելիչ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Միլոշ Ելիչ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Милош Јелић |
Ծնվել է | սեպտեմբերի 9, 1981 (42 տարեկան) Նովի Սադ |
Երկիր | ![]() ![]() |
Ժանրեր | սոֆթ ռոք, բրիտ փոփ, ինդի ռոք |
Մասնագիտություն | երգահան, երաժիշտ, գործիքավորող |
Գործիքներ | դաշնամուր, կիթառ |
Գործունեություն | 2005–այժմ |
Լեյբլ | Lavina music, Studrepublika, non-goverment structure. |
Կրթություն | Ուկրաինայի Չայկովսկու անվան ազգային երաժշտական ակադեմիա |
Կապված | Օկեան Էլզի, The whisper of nature, Sunday ASXZYC. |
![]() |
Միլոշ Ելիչ (սերբ.՝ Милош Јелић, սեպտեմբերի 9, 1981, Նովի Սադ, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), սերբ երաժիշտ, ուկրաինական «Օկեան Էլզի» խմբի ստեղնաշարահար։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Երաժշտությամբ սկսել է զբաղվել 7 տարեկանից։ Առաջին խումբը դարձել է սիրողական «The whisper of nature» խումբը։ Ավարտել է Նովի Սադի երաժշտական դպրոցը և Պ. Ի. Չայկովսկու անվան ազգային երաժշտական ակադեմիան (կոմպոզիտորական ֆակուլտետ)։
Գրել է Հարավսլավիայի բասկետբոլի ազգային հավաքականի հիմնը 2002 թվականի Աշխարհի առաջնությունից առաջ, որտեղ հարավսլավները հաջողությամբ հանդես եկան և հաղթեցին։
2004 թվականին հանդիպել է «Օկեան Էլզի» խմբի անդամների հետ «Տիխիյ օկեան» լարային քառյակի ակուստիկ ծրագրի գործիքավորման համար, ինչն էլ և դարձել է Միլոշի՝ խմբում հանդես գալու սկիզբը։ «Օկեան Էլզի» խմբում հանդես գալուց բացի՝ Միլոշը երաժշտություն է ստեղծում թատրոնի, կինոյի, դաշնամուրային կատարողների համար, ինչպես նաև համարվում է Վակարչուկի նվագախմբային ակուստիկ նախագծերի հեղինակը։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է։ Ունի մեկ որդի՝ Լուկան, որը ծնվել է 2005 թվականին, և մեկ դուստ՝ Միլան՝ ծնված 2008 թվականին առաջին ամուսնությունից։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|