Դենիս Դուդկո
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Դենիս Դուդկո | |
---|---|
Բնօրինակ անուն | Денис Дудко |
Ծնվել է | նոյեմբերի 24, 1975 (49 տարեկան) Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() |
Ժանրեր | ռոք, ջազ |
Մասնագիտություն | երգիչ |
Գործիքներ | բաս կիթառ և վոկալ |
Գործունեություն | 2004–այժմ |
Կապված | Օկեան Էլզի |
Կայք | dudkomusic.com |
![]() |
Դենիս Յուրիի Դուդկո (նոյեմբերի 24, 1975, Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի երգիչ, «Օկեան Էլզի» ռոք խմբի բաս-կիթառահար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երաժշտությամբ սկսել է զբաղվել դեռ մանկուց՝ 6 տարեկանից, երբ սկսել է հաճախել երաժշտական դպրոց, ջութակի բաժին։ Հետագայում ընդունվել է Խարկովի միջնակարգ մասնագիտացված երաժշտական դպրոց-ինտերնատ, կոնտրաբասի դասարան։ Ապա ընդունվել է Խարկովի Ի. Պ. Կոտլյարևսկու անվան արվեստների համալսարանի ջազային ֆակուլտետ, ջազային կոնտրաբասի և բաս-կիթառի դասարան։ 1998 թվականին համալսարանն ավարտելուց հետո դասավանդել է Խարկովի Բ. Մ. Լյատոշինսկու անվան երաժշտական ուսումնարանում, Ի. Պ. Կոտլյարևսկու անվան արվեստների ազգային համալսարանում և Խարկովի մշակույթի ակադեմիայում կոնտրաբասի և բաս-կիթառի դասարանում։
1995 թվականից եղել է հանրահայտ «Схiд-Side» ջազային խմբի անդամ։
2004 թվականի ամառվանից «Օկեան Էլզի» ռոք խմբի բաս-կիթառահարն է։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնալուված է։ Ունի որդի և դուստր։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- http://dudkomusic.com Արխիվացված 2015-08-01 Wayback Machine
- http://ocean-elzy.ru
- http://www.ocean-elzy.net/sostav/denis-dudko/
|
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դենիս Դուդկո» հոդվածին։ |
|