Դենիս Գլինին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դենիս Գլինին
Денис Глинин.JPG
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունДенис Глінін
Ծնվել էհոկտեմբերի 21, 1971 (47 տարեկան)
Լվով
ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա
Ժանրերսոֆթ ռոք, բրիտ փոփ, ինդի ռոք
Մասնագիտություներաժիշտ, հարվածային գործիքներ նվագող
Գործիքներհարվածային գործիքներ
Գործունեություն1992–այժմ
ԼեյբլLavina music
Կրթություն«Լվովի պոլիտեխնիկա» ազգային համալսարան
ԿապվածՕկեան Էլզի, Клан Тиші
Denis Glinin Վիքիպահեստում

Դենիս Վլադիմիրի Գլինին (ուկր.՝ Дени́с Володи́мирович Глі́нін, 21 հոկտեմբերի 1971, Լվով), ուկրաինացի երաժիշտ, «Օկեան Էլզի» խմբի հարվածային գործիքներ նվագող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Լվովի № 69 դպրոցում։ Ավարտել է «Լվովի պոլիտեխնիկի» ազգային համալսարանը «տնտեսագետ-էներգետիկ» մասնագիտությամբ։

1992 թվականից նվագել է «Клан Тиші» խմբում Անդրեյ Գոլյակի, Պավել Գուդիմովի և Յուրի Խուստոչկայի հետ։ 1994 թվականին սկսել է ձևավորվել «Օկեան Էլզի» խումբը, որտեղ վոկալիստն էր 19-ամյա Սվյատոսլավ Վակարչուկը: «Клан Тиші» խմբի երաժիշտների մեծ մասը տեղափոխվեց նոր խումբ։

Երբ 2004 թվականին «Օկեան Էլզիի» անդամներ Դմիտրի Շուրովը և Յուրի Խուստոչկան հեռացան «Esthetic Education» խումբ, օգնեց գործընկերներին ձայնագրել «Face Reading» դեբյուտային ձայնասկավառակը։ Որպես շնորհակալություն՝ Դենիս Գլինինի դեմքը պատկերվեց ձայնասկավառակի շապիկին՝ մնացած երեք անդամների հետ միասին[1]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է։ Առաջին ամուսնությունից ունի դուստ Լիզան և որդի Տիմուրը (ծնվ. 2004 թվականին)։ Հետաքրքրվում է լուսանկարչությամբ և մեծ թենիսով, մեքենաներով։ Իր կուռքը համարում է Ջոն Բոնեմին[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]