Սպիտակ սապոտ
| Սպիտակ սապոտ | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Ծառ |
| Ենթատիպ | Պտղատուծառ |
| Ընտանիք | Սպիտակ սապոտ (փեգենազգիներ) Llave, 1825 |
| Կարգավիճակ | |
| Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ | |
Ուտելի կազիմիրո (լատիներեն՝ Casimiroa edulis) , փեգենազգիների ընտանիքի պտղատու ծառ։ Հայտնի է նաև մատասանո (իսպ.՝ matasano), սպիտակ սապոտ (անգլ.՝ white sapote, գերմ.՝ weiße Sapote, ֆրանսերեն՝ sapote blanche) և մեքսիկական խնձոր (անգլ.՝ Mexican-apple, ֆրանսերեն՝ pomme mexicaine) անուններով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օգտագործումը ացտեկների կողմից
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեռնարդինո դե Սահագուն իր «Նոր Իսպանիայի գործերի ընդհանուր պատմություն» (1547-1577) հիմնարար աշխատության մեջ, հենվելով բույսերի հատկությունների մասին ացտեկների տեղեկությունների վրա, մեջբերում էր սպիտակ սապոտի մասին տարբեր տեղեկություններ, մասնավորապես, որ.
| Կան այլ դափնու ծառեր, որոնք կոչվում են քոչիստեսապատոլ։ Դրանք չափերով փոքր են, բայց ունեն ուժեղ քնաբեր ազդեցություն։ Կան նաև նմանատիպ ուրիշ ծառեր, բայց շատ մեծ են[1]։ |
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպիտակ սապոտը մռայլ մոխրագույն կեղևով, մինչև 18 մ բարձրություն ունեցող ծառ է։ Ունի հերթական, 3-7 հաստամաշկ նշտարաձև տերևներ, որոնք ունեն մինչև 18 սմ երկարություն։
Ծաղիկները փոքր են, կանաչադեղնավուն, տեղակայված են ճյուղերի ծայրերում և տերևի խոռոչներում։
Պտուղը ձվաձև է, 6.25-11,25 սմ երկարությամբ և մինչև 12 սմ լայնությամբ, հարթ, բարակ դեղնավուն մաշկով։ Պարունակում է անուշահոտ, սպիտակ, հյութալի միջուկ, 1-6 սպիտակ, երկար սերմեր։
Տարածումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպիտակ սապոտի հայրենիքը Կենտրոնական Մեքսիկան է։ Այն մշակվում է նաև Կենտրոնական Ամերիկայում, Հարավային և Հյուսիսային Ամերիկայում, Անթիլներում և Բահամներում, Հնդկաստանում, Միջերկրական ծովում, Հարավային Աֆրիկայում և Նոր Զելանդիայում։
Օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպիտակ սապոտի պտուղներն ուտում են թարմ վիճակում։ Պտուղներից պատրաստում են ջեմ։ Սապոտի տերևները և կեղևը օգտագործվում են բժշկության մեջ[2]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սպիտակ սապոտ
- Սպիտակ սապոտ
- Ծառի կեղևը
- Ծառի ճյուղերը
- Ծարի տերևները
- Ծառի տերևները
- Ծառի սաղարթը
- Ծաղիկները
- Ծաղիկները
- Պտուղները
- Սպիտակ սապոտ
- Սպիտակ սապոտ
- Պտուղը
- Պտուղը
- Պտուղի միջուկը
- Պտուղի սերմերը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Սաագուն, 2013, էջ 71
- ↑ ՆովակԲ., Շուլց Բ. Արևադարձային մրգեր։ Կենսաբանություն, կիրառում, մշակում և բերք / Пер. с нем. — М., 2002. — ISBN 5-88353-133-4
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բեռնարդինո դե Սաագուն, Կուպրիենկո Ս. Ա. Նոր Իսպանիայի գործերի մասին Ընդհանուր պատմություն։ Գրքեր X-XI: Բժշկության և բուսաբանության ատցեկների տեսությունը / խնբ, Ս. Ա. Կուպրիենկո.. — Հրատարակիչ Կուպրիենկո Ս. Ա.,, 2013. — 218 с. — (Մեսոամերիկա. Աղբյուրները. Պատմություն. Մարդ). — ISBN 978-617-7085-07-1