Աղա Հասան Աբեդի
Աղա Հասան Աբեդի | |
---|---|
Ծնվել է | մայիսի 14, 1922 |
Ծննդավայր | Լաքհնաու, Միացյալ գավառներ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 5, 1995 (73 տարեկան) կամ սեպտեմբերի 5, 1995[1] (73 տարեկան) |
Մահվան վայր | Կարաչի, Պակիստան |
Քաղաքացիություն | Պակիստան և Բրիտանական Հնդկաստան |
Կրոն | շիա իսլամ |
Կրթություն | University of Lucknow? |
Մասնագիտություն | ֆինանսիստ և բանկիր |
Աշխատավայր | HBL Pakistan?, United Bank? և Bank of Credit and Commerce International? |
Աղա Հասան Աբեդի (ուրդու՝ آغا حسَن عابِدی) (մայիսի 14, 1922, Լաքհնաու, Միացյալ գավառներ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - օգոստոսի 5, 1995 կամ սեպտեմբերի 5, 1995[1], Կարաչի, Պակիստան), պակիստանցի բանկիր և դատապարտված հանցագործ, որը հիմնադրել է Վարկային և առևտրային միջազգային բանկը և ականատես է եղել դրա փլուզմանը, երբ բացահայտվել է պատմության մեջ եղած ամենամեծ բակային խարդախության սկանդալը[2][3]: Նախքանը մահը նա Արաբական Միացյալ Էմիրությունների խարդախությունների դատարանի կողմից դատապարտվել է 8 տարի ազատազրկման[2]: Աբեդի նաև հիմնադրել է United Bank Limited-ը[4]: Աբեդի 1988 թվականին սրտի փոխպատվաստման վիրահատության է ենթարկվել և մահացել է Կարաչիում 1995 թվականի օգոստոսի 5-ին սրտի կաթվածից[5]:
Վաղ կյանք և կրթություն
Աղա Հասան Աբեդին ծնվել է Բրիտանական Հնդկաստանի Լաքհնաու քաղաքում՝ ուրդու խոսող մուհաջիր միջին դասի ընտանիքում: Ընտանիքի անդամները Նավաբ Աուդայի համար ծառայել են որպես խորհրդականներ և պալատականներ[3]: Նա ստացել է անգլիական գրականության մագիստրոսի կոչում, իսկ Լաքնաուի համալսարանում ստացել է իրավաբանի կոչում[6]: Աբեդին 1947 թվականին Պակիստանի ստեղծումից հետո գաղթել է Պակիստան[3]:
Կարիերա
Աբեդին իր կարիերան սկսել է 24 տարեկան հասակում՝ միանալով Habib Bank Limited-ին[3]:
1959 թվականին Աբեդին հիմնադրել է United Bank Limited-ը (UBL)[7]: Նա եղել է հիմնադիր-նախագահը: Նրա ղեկավարության ներքո UBL-ը դարձել է Պակիստանի երկրորդ ամենամեծ բանկը: Աբեդին ներկայացրել է առևտրին և արդյունաբերությանն ուղղվածանհատականացված ծառայությունների և բանկային աջակցության հայեցակարգը՝ հատուկ ուշադրություն դարձնելով բանկի արտասահմանյան գործառություններին: Լինելով առաջիններից մեկը, որ հասկացել է Պարսից ծոցում նավթային բումի ընձեռած հնարավորությունները, Աբեդին դարձել է Պակիստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև մասնավոր հատվածում սերտ տնտեսական համագործակցության առաջամարտիկ: ԱՄԷ-ի նախագահ Շեյխ Զայեդ բին Սուլթան ալ-Նահյանը իր հովանավորության ներքո է վերցրել UBL-ի գործունեությունը՝ ինչպես Պակիստանում, այնպես էլ արտասահմանում:
Վարկային և առևտրային միջազգային բանկ
1972 թվականին Աբեդին հիմնադրել է Վարկային և առևտրային միջազգային բանկը՝ սկզբնական շրջանում միայն 2,5 միլիոն դոլար ֆինանսավորմամբ: Մեկ տասնամյակի ընթացքում այն աշխարհի ամենաարագ զարգացող բանկն է դարձել[2]: Իր վերելքի շրջանում այն գործել է ավելի քան յոթանասուն երկրներում և ունեցել մոտ 1,3 միլիոն ավանդատու[2]:
1988 թվականին նա հեռացել է վատառողջության պատճառով[2]:
1991 թվականի հուլիսին միջազգային կարգավորող մարմինները պարզել են, որ բանկը ներգրավված է կոլումբիական նարկոկարտելների, Աբու Նիդալ կազմակերպության և Կենտրոնական հետախուզական վարչության համար զանգվածային խարդախության և փողերի լվացման մեջ[2]: Արդյունքում նրա ակտիվները բռնագրավվել են[2]:
Լյուքսեմբուրգում գրանցված ՎԱՄԿ-ը սկսել է իր գործունեությունը Լոնդոնում գտնվող երկու սենյականոց գլխամասային գրասենյակից: Այն հասել է համաշխարհային բանկային գործունեության՝ մասնաճյուղեր բացելով 72 երկրներում. ունեցել է 16000 աշխատակից: Աբեդին անձամբ պատասխանատու է մեծ թվով պակիստանցիների միջազգային բանկային ոլորտում ներգրավելու համար, և ՎԱՄԿ-ի գլխավոր գործադիր պաշտոնների գրեթե 80 տոկոսը գլխամասային գրասենյակում և տարբեր երկրների մասնաճյուղերում զբաղեցրել են պակիստանցիները: «Այն հիմնադրվել է խարիզմատիկ Աղա Հասան Աբեդիի կողմից 1972 թվականին՝ մերձավորարևելյան ներդրողների աջակցությամբ և ղեկավարվում է հիմնականում հարավասիացիների կողմից»[4]: Աբեդին խզել է իր կապը ՎԱՄԿ-ի հետ 1990 թվականին սրտի կաթվածից հետո և անցել է թոշակի՝ բնակվելով Կարաչիում մինչև սրտի անբավարարության պատճառով իր մահը՝ 1995 թվականին Կարաչիի Աղա Խանի համալսարանական հիվանդանոցում:
Մարդասիրություն
Աբեդին բարեգործական կազմակերպություններ է հիմնադրել Մեծ Բրիտանիայում, Հնդկաստանում, Բանգլադեշում, Զիմբաբվեում և Պակիստանում:
Ինֆաք հիմնադրամն ունի միայն մեկ գրասենյակ Պակիստանի Կարաչի քաղաքում[3]: Այն ունի ավելի քան 2,50 միլիարդ ռուփի կապիտալ և պահուստներ, որը 2009 թվականին համարժեք է եղել 30 միլիոն ԱՄՆ դոլարիի: Հայտնի հաստատություններից հիմնական շահառուներն են Սինդի ուրոլոգիայի և փոխպատվաստման ինստիտուտը, Սրտանոթային հիվանդությունների ազգային ինստիտուտը, Լեդի Դաֆերինի հիվանդանոցը և Կարաչիի սըր Սայեդի անվան ճարտարագիտության և տեխնոլոգիայի համալսարանը և Ղուլամ Իշաք Խանի անվան ինժեներական գիտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտը Խայբեր Պախտունխվա նահանգի Տոպի քաղաքում[8]: Ղուլամ Իշաք Խանը հիմնադրամի առաջին նախագահն է եղել 1983-1995 թվականներին:
1980 թվականին Աբեդին նաև հիմնադրել է ՎԱՄԲ-ի Սոցիալական ծառայությունների զարգացման կենտրոնը՝ 100 միլիոն ռուփի դրամաշնորհով, որի նպատակն է խթանել կրթությունը համակարգչային գիտության ոլորտում[3]: Այն այժմ Պակիստանի առաջին բազմակամպուսային համալսարանն է՝ հայտնի որպես Համակարգչային և զարգացող գիտությունների ազգային համալսարան: Այն ունի 5 կամպուսներ Իսլամաբադում, Փեշավերում, Կարաչում, Լահորում և Ֆեյսալաբադում:
Աբեդին շարունակել է ներդրում է կատարել՝ հիմնադրելու Ղուլամ Իշաք Խանի անվան ինժեներական գիտությունների և տեխնոլոգիայի ինստիտուտը[3]:
Անձնական կյանք
Հասան Աբեդի ամուսնացած է եղել Ռաբիա Աբեդիի հետ: Զույգն ունեցել է դուստր Մահա անունով[9]: Չնայած Աբեդին ծնվել է շիա մուսուլմանական ընտանիքում[10], նա եղել է հայտնի մուսուլման միստիկ[11]: Վարկային և առևտրային միջազգային բանկի (ՎԱՄԲ) հանդիպումների ելույթների ժամանակ նա ժամեր շարունակ կիսվել է միստիկական իր համոզմունքներով: Նա հավատացել է, որ ՎԱՄԲ-ը միայն բանկ չէ, այլ աստծո կողմից տրված կառույց, որը անմիջականորեն կապված է տիեզերքի հետ[12]:
Պարգևներ
- Պակիստանի Խայբեր Պախտունխվա նահանգի Սվաբի քաղաքի Ղուլամ Իշա խանի անվան ինժեներական գիտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտի Աղա Հասան Աբեդի լսարանը կոչվում է նրա անունով:
- Աղա Հասան Աբեդին հետմահու պարգևատրվել է Հիլալ-ի-Իմթազով՝ Պակիստանի քաղաքացիական մրցանակ, որը շնորհվել է 2015 թվականին Պակիստանի նախագահի կողմից ազգին մատուցած ծառայությունների համար[13]:
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝ «auto1
» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «The heir to Agha Hasan Abedi - Profit by Pakistan Today». 5 November 2018.
- ↑ 4,0 4,1 «The man behind the bust: a chance encounter that changed history». The Express Tribune newspaper. 13 April 2015. Վերցված է 15 January 2017-ին.
- ↑ «Posthumous honour for BCCI founder». The Express Tribune newspaper. 10 February 2015. Վերցված է 15 January 2017-ին.
- ↑ Thomas, Robert McG. Jr. (6 August 1995). «Agha Hasan Abedi, 74, Dies In the Shadow of a Vast Fraud». The New York Times – via NYTimes.com.
- ↑ «Agha Hasan Abedi passes away». Dawn Wire Service. 9 August 1995. Արխիվացված է օրիգինալից 8 September 2006-ին. Վերցված է 15 January 2017-ին.
- ↑ «Too little, too late». www.thenews.com.pk.
- ↑ Thomas, Robert McG. Jr. (6 August 1995). «Agha Hasan Abedi, 74, Dies in the Shadow of a Vast Fraud». The New York Times.
- ↑ «The Go-Go Years». www.geocities.ws.
- ↑ Walsh, Conal (19 January 2003). «Spies hide as Bank faces BCCI charges». The Guardian.
- ↑ «The BCCI Affair – 3 The origin and early years of BCCI». Fas.org. Վերցված է 2018-12-25-ին.
- ↑ «Hilal-i-Imtiaz Award for the late Agha Hasan Abedi in 2015». Samaa TV. 22 March 2015. Վերցված է 15 January 2017-ին.
Արտաքին հղումներ
- Կենսագրական
- Վարկային և առևտրային միջազգային բանկի վերաբերյալ
- ՎԱՄԿ-ի գործը, Ամերիկացի գիտնականների ֆեդերացիա (www.fas.org)
- Սոցիալական ծառայությունների զարգացման կենտրոն
- ՍԾԶԿ, պաշտոնական կայք
- Կորանգի ակադեմիա, պաշտոնական կայք
- Այլ
- Գիտության և տեխնոլոգիայի զարգացման հիմնադրամի (FAST) վերաբերյալ, Ազգային համալսարան
- Genesis, GIK ինստիտուտ