Jump to content

Աղա Հասան Աբեդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղա Հասան Աբեդի
Ծնվել էմայիսի 14, 1922(1922-05-14)
ԾննդավայրԼաքհնաու, Միացյալ գավառներ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Մահացել էօգոստոսի 5, 1995(1995-08-05) (73 տարեկան) կամ սեպտեմբերի 5, 1995(1995-09-05)[1] (73 տարեկան)
Մահվան վայրԿարաչի, Պակիստան
Քաղաքացիություն Պակիստան և  Բրիտանական Հնդկաստան
Կրոնշիա իսլամ
ԿրթությունUniversity of Lucknow?
Մասնագիտությունֆինանսիստ և բանկիր
ԱշխատավայրHBL Pakistan?, United Bank? և Bank of Credit and Commerce International?

Աղա Հասան Աբեդի (ուրդու՝ آغا حسَن عابِدی) (մայիսի 14, 1922(1922-05-14), Լաքհնաու, Միացյալ գավառներ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - օգոստոսի 5, 1995(1995-08-05) կամ սեպտեմբերի 5, 1995(1995-09-05)[1], Կարաչի, Պակիստան), պակիստանցի բանկիր և դատապարտված հանցագործ, որը հիմնադրել է Վարկային և առևտրային միջազգային բանկը և ականատես է եղել դրա փլուզմանը, երբ բացահայտվել է պատմության մեջ եղած ամենամեծ բակային խարդախության սկանդալը[2][3]։ Նախքանը մահը նա Արաբական Միացյալ Էմիրությունների խարդախությունների դատարանի կողմից դատապարտվել է 8 տարի ազատազրկման[2]։ Աբեդի նաև հիմնադրել է United Bank Limited-ը[4]։ Աբեդի 1988 թվականին սրտի փոխպատվաստման վիրահատության է ենթարկվել և մահացել է Կարաչիում 1995 թվականի օգոստոսի 5-ին սրտի կաթվածից[5]։

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղա Հասան Աբեդին ծնվել է Բրիտանական Հնդկաստանի Լաքհնաու քաղաքում՝ ուրդու խոսող մուհաջիր միջին դասի ընտանիքում։ Ընտանիքի անդամները Նավաբ Աուդայի համար ծառայել են որպես խորհրդականներ և պալատականներ[3]։ Նա ստացել է անգլիական գրականության մագիստրոսի կոչում, իսկ Լաքնաուի համալսարանում ստացել է իրավաբանի կոչում[6]։ Աբեդին 1947 թվականին Պակիստանի ստեղծումից հետո գաղթել է Պակիստան[3]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբեդին իր կարիերան սկսել է 24 տարեկան հասակում՝ միանալով Habib Bank Limited-ին[3]։

1959 թվականին Աբեդին հիմնադրել է United Bank Limited-ը (UBL)[7]: Նա եղել է հիմնադիր-նախագահը։ Նրա ղեկավարության ներքո UBL-ը դարձել է Պակիստանի երկրորդ ամենամեծ բանկը։ Աբեդին ներկայացրել է առևտրին և արդյունաբերությանն ուղղվածանհատականացված ծառայությունների և բանկային աջակցության հայեցակարգը՝ հատուկ ուշադրություն դարձնելով բանկի արտասահմանյան գործառություններին։ Լինելով առաջիններից մեկը, որ հասկացել է Պարսից ծոցում նավթային բումի ընձեռած հնարավորությունները, Աբեդին դարձել է Պակիստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև մասնավոր հատվածում սերտ տնտեսական համագործակցության առաջամարտիկ։ ԱՄԷ-ի նախագահ Շեյխ Զայեդ բին Սուլթան ալ-Նահյանը իր հովանավորության ներքո է վերցրել UBL-ի գործունեությունը՝ ինչպես Պակիստանում, այնպես էլ արտասահմանում։

Վարկային և առևտրային միջազգային բանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

1972 թվականին Աբեդին հիմնադրել է Վարկային և առևտրային միջազգային բանկը՝ սկզբնական շրջանում միայն 2,5 միլիոն դոլար ֆինանսավորմամբ։ Մեկ տասնամյակի ընթացքում այն ​​աշխարհի ամենաարագ զարգացող բանկն է դարձել[2]։ Իր վերելքի շրջանում այն գործել է ավելի քան յոթանասուն երկրներում և ունեցել մոտ 1,3 միլիոն ավանդատու[2]։

1988 թվականին նա հեռացել է վատառողջության պատճառով[2]։

1991 թվականի հուլիսին միջազգային կարգավորող մարմինները պարզել են, որ բանկը ներգրավված է կոլումբիական նարկոկարտելների, Աբու Նիդալ կազմակերպության և Կենտրոնական հետախուզական վարչության համար զանգվածային խարդախության և փողերի լվացման մեջ[2]։ Արդյունքում նրա ակտիվները բռնագրավվել են[2]։

Լյուքսեմբուրգում գրանցված ՎԱՄԿ-ը սկսել է իր գործունեությունը Լոնդոնում գտնվող երկու սենյականոց գլխամասային գրասենյակից։ Այն հասել է համաշխարհային բանկային գործունեության՝ մասնաճյուղեր բացելով 72 երկրներում. ունեցել է 16000 աշխատակից։ Աբեդին անձամբ պատասխանատու է մեծ թվով պակիստանցիների միջազգային բանկային ոլորտում ներգրավելու համար, և ՎԱՄԿ-ի գլխավոր գործադիր պաշտոնների գրեթե 80 տոկոսը գլխամասային գրասենյակում և տարբեր երկրների մասնաճյուղերում զբաղեցրել են պակիստանցիները։ «Այն հիմնադրվել է խարիզմատիկ Աղա Հասան Աբեդիի կողմից 1972 թվականին՝ մերձավորարևելյան ներդրողների աջակցությամբ և ղեկավարվում է հիմնականում հարավասիացիների կողմից»[4]։ Աբեդին խզել է իր կապը ՎԱՄԿ-ի հետ 1990 թվականին սրտի կաթվածից հետո և անցել է թոշակի՝ բնակվելով Կարաչիում մինչև սրտի անբավարարության պատճառով իր մահը՝ 1995 թվականին Կարաչիի Աղա Խանի համալսարանական հիվանդանոցում։

Մարդասիրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղուլամ Իշա խանի անվան ինժեներական գիտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտի Աղա Հասան Աբեդի լսարանը 2007 թվականի 8-րդ «Գիտության տոնավաճառի» ժամանակ

Աբեդին բարեգործական կազմակերպություններ է հիմնադրել Մեծ Բրիտանիայում, Հնդկաստանում, Բանգլադեշում, Զիմբաբվեում և Պակիստանում։

Ինֆաք հիմնադրամն ունի միայն մեկ գրասենյակ Պակիստանի Կարաչի քաղաքում[3]։ Այն ունի ավելի քան 2,50 միլիարդ ռուփի կապիտալ և պահուստներ, որը 2009 թվականին համարժեք է եղել 30 միլիոն ԱՄՆ դոլարիի։ Հայտնի հաստատություններից հիմնական շահառուներն են Սինդի ուրոլոգիայի և փոխպատվաստման ինստիտուտը, Սրտանոթային հիվանդությունների ազգային ինստիտուտը, Լեդի Դաֆերինի հիվանդանոցը և Կարաչիի սըր Սայեդի անվան ճարտարագիտության և տեխնոլոգիայի համալսարանը և Ղուլամ Իշաք Խանի անվան ինժեներական գիտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտը Խայբեր Պախտունխվա նահանգի Տոպի քաղաքում[8]։ Ղուլամ Իշաք Խանը հիմնադրամի առաջին նախագահն է եղել 1983-1995 թվականներին։

1980 թվականին Աբեդին նաև հիմնադրել է ՎԱՄԲ-ի Սոցիալական ծառայությունների զարգացման կենտրոնը՝ 100 միլիոն ռուփի դրամաշնորհով, որի նպատակն է խթանել կրթությունը համակարգչային գիտության ոլորտում[3]։ Այն այժմ Պակիստանի առաջին բազմակամպուսային համալսարանն է՝ հայտնի որպես Համակարգչային և զարգացող գիտությունների ազգային համալսարան։ Այն ունի 5 կամպուսներ Իսլամաբադում, Փեշավերում, Կարաչում, Լահորում և Ֆեյսալաբադում։

Աբեդին շարունակել է ներդրում է կատարել՝ հիմնադրելու Ղուլամ Իշաք Խանի անվան ինժեներական գիտությունների և տեխնոլոգիայի ինստիտուտը[3]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասան Աբեդի ամուսնացած է եղել Ռաբիա Աբեդիի հետ։ Զույգն ունեցել է դուստր Մահա անունով[9]։ Չնայած Աբեդին ծնվել է շիա մուսուլմանական ընտանիքում[10], նա եղել է հայտնի մուսուլման միստիկ[11]։ Վարկային և առևտրային միջազգային բանկի (ՎԱՄԲ) հանդիպումների ելույթների ժամանակ նա ժամեր շարունակ կիսվել է միստիկական իր համոզմունքներով։ Նա հավատացել է, որ ՎԱՄԲ-ը միայն բանկ չէ, այլ աստծո կողմից տրված կառույց, որը անմիջականորեն կապված է տիեզերքի հետ[12]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պակիստանի Խայբեր Պախտունխվա նահանգի Սվաբի քաղաքի Ղուլամ Իշա խանի անվան ինժեներական գիտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտի Աղա Հասան Աբեդի լսարանը կոչվում է նրա անունով։
  • Աղա Հասան Աբեդին հետմահու պարգևատրվել է Հիլալ-ի-Իմթազով՝ Պակիստանի քաղաքացիական մրցանակ, որը շնորհվել է 2015 թվականին Պակիստանի նախագահի կողմից ազգին մատուցած ծառայությունների համար[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «Agha Hasan Abedi; Banker Founded BCCI». Los Angeles Times. 1995 թ․ օգոստոսի 6.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «The heir to Agha Hasan Abedi - Profit by Pakistan Today». 2018 թ․ նոյեմբերի 5.
  4. 4,0 4,1 «The man behind the bust: a chance encounter that changed history». The Express Tribune newspaper. 2015 թ․ ապրիլի 13. Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին.
  5. «Posthumous honour for BCCI founder». The Express Tribune newspaper. 2015 թ․ փետրվարի 10. Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին.
  6. Thomas, Robert McG. Jr. (1995 թ․ օգոստոսի 6). «Agha Hasan Abedi, 74, Dies In the Shadow of a Vast Fraud». The New York Times – via NYTimes.com.
  7. «Agha Hasan Abedi passes away». Dawn Wire Service. 1995 թ․ օգոստոսի 9. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին.
  8. «Too little, too late». www.thenews.com.pk.
  9. Thomas, Robert McG. Jr. (1995 թ․ օգոստոսի 6). «Agha Hasan Abedi, 74, Dies in the Shadow of a Vast Fraud». The New York Times.
  10. «The Go-Go Years». www.geocities.ws.
  11. Walsh, Conal (2003 թ․ հունվարի 19). «Spies hide as Bank faces BCCI charges». The Guardian.
  12. «The BCCI Affair – 3 The origin and early years of BCCI». Fas.org. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 25-ին.
  13. «Hilal-i-Imtiaz Award for the late Agha Hasan Abedi in 2015». Samaa TV. 2015 թ․ մարտի 22. Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսագրական
Վարկային և առևտրային միջազգային բանկի վերաբերյալ
Սոցիալական ծառայությունների զարգացման կենտրոն
Այլ