Jump to content

Մեհմեթ Շոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեհմեթ Շոլ
գերմ.՝ Mehmet Scholl
Քաղաքացիությունը  Գերմանիա
Մականուն Scholli
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 16, 1970(1970-10-16)[1][2][3] (53 տարեկան)
Ծննդավայր Կարլսրուե, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիա[4]
Հասակ 177 սանտիմետր
Քաշ 70 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Մեհմեթ Շոլ (գերմ.՝ Mehmet Scholl), ծննդյան ժամանակ Մեհմեթ Յուքսել (թուրքերեն՝ Mehmet Yüksel; հոկտեմբերի 16, 1970(1970-10-16)[1][2][3], Կարլսրուե, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիա[4]), գերմանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան, Գերմանիայի ֆուտբոլի ութակի չեմպիոն։ Ավարտել է կարիերան 2006/07 մրցաշրջանի առաջնությունից հետո։ Կարիերայի մեծ մասն անցկացրել է «Բավարիայում», որի կազմում խփել է 87 գոլ։

Կենսագրություն

Մեհմեթ Շոլը ծնվել է 1970 թվականի հոկտեմբերի 16-ին Կարլսրուե քաղաքում (Բադեն-Վյուրթեմբերգ շրջան, Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (ԳՖՀ), այժմ՝ Գերմանիա)։ Հայրը թուրք էր, իսկ մայրը՝ գերմանացի։ Երբ Մեհմեթը դեռ փոքր էր, նրա ծնողները բաժանվեցին։ Շուտով մայրը երկրորդ անգամ ամուսնացավ, այժմ գերմանացու հետ, և ընտանիքը ընդունեց նոր ազգանունը՝ Շոլ:

Կարիերան ավարտելուց հետո մի քանի տարի աշխատել է որպես ֆուտբոլային մեկնաբան Das Erste հեռուստաալիքում, սակայն նրա հետ պայմանագիրը խզվել է, քանի որ Շոլը հրաժարվել է 2017 թվականի Կոնֆեդերացիաների գավաթի ժամանակ քննարկել ռուսական ֆուտբոլում դոպինգի մասին լուրերը[5]։

Ֆուտբոլային կարիերա

Իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1989 թվականին «Կարլսրուե» ֆուտբոլային ակումբում, որի շրջանավարտն էլ հենց նա է (1976-1982 թվականներին խաղացել է «Նորդվեստ» ակումբի ակադեմիայում)։ Պրոֆեսիոնալ դեբյուտը տեղի է ունեցել 1990 թվականի ապրիլին «Քյոլն» թիմի դեմ խաղում։ Ընդհանուր առմամբ «Կարլսրուեի» կազմում մասնակցել է 58 հանդիպման և դարձել 11 գոլի հեղինակ:

Տեղափոխություն Մյունխենի «Բավարիա»

22-ամյա կիսապաշտպան Մեհմեթ Շոլը տեղափոխվում է Մյունխենի «Բավարիա»: Նոր ակումբի կազմում առաջին իսկ մրցաշրջանում ֆուտբոլիստը ձևակերպել է 31 օգտակար գործողություն (գոլեր և գոլային փոխանցումներ): ԶԼՄ-ներում նրան անվանել են «պատանեկան ֆուտբոլային կուռք»։ «Բավարացիների» կազմում դարձել Է Գերմանիայի ութակի չեմպիոն։ Ընդհանուր առմամբ, 1992-2007 թվականներին «Բավարիայում» նվաճել է 20 տիտղոս։ Այստեղ էլ 2001 թվականին հաղթանակ է գրանցվել Չեմպիոնների լիգայում։

Միջազգային կարիերա

1995 թվականին Շոլը դարձավ ազգային հավաքականի խաղացող, իսկ հաջորդ տարի Անգլիայում նվաճեց Եվրոպայի առաջնությունը։ Մինչ այդ հանդես է եկել Գերմանիայի մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում (5 խաղ և 3 գոլ): Չեխիայի դեմ ԵԱ-1996-ի եզրափակիչ դիմակայությունում խաղադաշտում անցկացրել է 69 րոպե, որից հետո փոխարինվել է Օլիվեր Բիրհոֆով, որը հետագայում դարձել է ոսկե գոլի հեղինակ: Ֆրանսիայում կայացած Աշխարհի 1998 թվականի առաջնությունը կիսապաշտպանը բաց է թողել գլխավոր մարզիչ Բերտի Ֆոգտսի հետ կոնֆլիկտի պատճառով: Չնայած առաջնությունում լավ ցուցանիշներին՝ Շոլը չի ընդգրկվել մունդիալի հայտացուցակում։ Մասնակցել է 2000 թվականի Եվրոպայի առաջնությանը Բելգիայում և Նիդերլանդներում, որտեղ խփել է Գերմանիայի հավաքականի միակ գոլը Ռումինիայի դեմ խմբային փուլի խաղում:

Վնասվածքի պատճառով բաց թողեց 2002 թվականի աշխարհի առաջնությունը[6]։

Ձեռքբերումներ

«Բավարիա»
Գերմանիայի հավաքական

Անձնական կյանք

Մեհմեթ Շոլը հայտնի նկարիչ Յան-Մայքլ Ռիխտերի զարմիկն է։ Մեհմեթի որդին՝ Լուկաս-Յուլիանը (1996) երկար ժամանակ խաղացել է Մյունխենի «Բավարիայի» երիտասարդական թիմի կազմում, ներկայումս հանդես է գալիս Գերմանիայի չորրորդ դիվիզիոնում՝ «Վոկեր Նորդհաուզենի» կազմում (հյուսիսարևելյան տարածաշրջանային լիգա)։

Չի դավանում որևէ կրոն, բայց հետևում է բուդդայական սկզբունքներին[7]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #141168714 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. «Шолль объяснил, почему он не стал обсуждать тему допинга в России во время кубка Конфедераций». Արխիվացված օրիգինալից 2018-07-05-ին. Վերցված է 2018-07-05-ին.
  6. «Не попавшие в восточный экспресс» (ռուսերեն). Спорт-Экспресс. 2002-05-28. Արխիվացված է օրիգինալից 2013-12-02-ին.
  7. «Von jetzt an gehe ich kegeln». sueddeutsche.de (գերմաներեն). 2007-05-18. Արխիվացված է օրիգինալից 2011-03-23-ին. Վերցված է 2011-03-31-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)