Das Erste
| 🌐 | www.DasErste.de |
|---|---|
| Հիմնադիր | |
| Երկիր | |
| Հեռարձակման գոտի | |
| Հեռարձակման լեզու | գերմաներեն |
| Հեռարձակման սկսման թվական | 1954 նոյեմբերի 1 |
| Նախկին անվանում | Nordwestdeutscher Rundfunk Deutsches Fernsehen |
| Հիմնադիր | |
| Սեփականատեր | ARD |
Das Erste (գերմ.՝ «Առաջին»), Գերմանիայի համազգային հանրային հեռուստաալիք ARD հեռուստացանցի կազմում։ Հեռուստաալիքը հանդիսանում է «ARD» ընկերության բոլոր հեռուստաալիքների համատեղ նախագիծ (բացի «Deutsche Welle»-ից)։ Եթերային ցանկը ձևավորվում է նահանգային հեռուստաալիքների հետ համատեղ։ Հեռարձակվում է Գերմանիայի ողջ տարածքում, նաև հասանելի է Իտալիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի և Դանիայի հետ սահմանամերձ մարզերում։
Առաջին եթերը մեկնարկել է 1952 թ. դեկտեմբերի 25-ին որպես «Հյուսիս-արևելյան գերմանական հեռուստառադիոընկերություն» (գերմ.՝ Nordwestdeutscher Rundfunk, NWDR)։ 1954 թ. հունվարի 1-ից հեռարձակումը տարածվում է ԳԴՀ ողջ տարածքում, իսկ հեռուստաալիքը այդ կապակցությամբ ստանում է «Գերմանական հեռուստատեսություն» (գերմ.՝ Deutsches Fernsehen անվանումը։ 1984 թվականի հոկտեմբերի 1-ից կրկին վերանվանվում է, ստանալով «Առաջին գերմանական հեռուստատեսություն» (գերմ.՝ Erstes Deutsches Fernsehen), իսկ 1996-ից կրում է ներկայիս անվանումը։
Մինչ 1990 թվականը ալիքի եթերը տարածվում էր միայն Գերմանիայի Դաշնային Հանրապետության տարածքում։ Երբ Արևմտյան Գերմանիան միավորվեց Գերմանիայի Դաշնության հետ, ARD-ն իր տարածքում ստեղծվեցին նոր նահանգային հեռուստառադիոընկերություններ, որոնք նույնպես մասնակցեցին եթերային ցանկի ձևավորմանը։
2010 թ. փետրվարի 12-ից հեռարձակվում է հեռուստաալիքի HD տարբերակը՝ Das Erste HD:


Հեռուստաալիքի պարունակությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալիքը հանդիսանում է ARD ցանցի համատեղ նախագիծ։
| Նահանգային հեռուստաընկերություն | Բաժին % |
|---|---|
| Westdeutscher Rundfunk Köln (WDR) | 21,40 |
| Südwestrundfunk (SWR) | 18,20 |
| Norddeutscher Rundfunk (NDR) | 17,60 |
| Bayerischer Rundfunk (BR) | 15,95 |
| Mitteldeutscher Rundfunk (MDR) | 10,85 |
| Hessischer Rundfunk (HR) | 7,40 |
| Rundfunk Berlin-Brandenburg (RBB) | 6,60 |
| Saarländischer Rundfunk (SR) | 1,25 |
| Radio Bremen | 0,75 |
Քանի որ հեռուստաալիքը ֆինանսավորվում է հարկատուների հաշվին, այստեղ սկզբունքայնորեն բացակայում է գովազդը։ Գովազդային հոլովակների ցուցադրությունը թույլատրելի է միայն 14:00-20:00 ընկած ժամանակահատվածում՝ ոչ ավել քան 3 րոպե մեկ ժամում, և հիմնականում ներկայացվում են հաղորդումների միջև, և չեն ընդհատում։ Օրական ցուցադրվում է առավելագույնը 20 րոպե գովազդ։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- DasErste.de
- ARD.de (գերմ.) (գերմ.)
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Das Erste կատեգորիայում։ |