Բավարիայի ռադիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Bayerischer Rundfunkից)
Bayerischer Rundfunk
Երկիր{{{2}}} Գերմանիա, Մյունխեն
Հեռարձակման գոտի{{{2}}} Գերմանիա
Հեռարձակման լեզուգերմաներեն
Հեռարձակման սկսման թվական1949
Հիմնադիր
ՍեփականատերARD
🌐br.de


Bayerischer Rundfunk (գերմ.՝ Բավարիայի ռադիո), Գերմանիայի Բավարիա մարզի ազգային հեռուստառադիոընկերություն ARD ազգային մեդիաընկերության կազմում։ Կենտրոնը գտնվում է Մյունխեն քաղաքում։ Ընկերությունը հիմնվել է 1949 թվականին, և 1950 թվականին միացել է ARD ընկերությանը։

Ֆինանսավորվում է բյուջեյի կողմից (84 %), գովազդի ցուցադրման հասույթից (3 %) և այլ եկամուտներից (13 %)։ Ընկերությունը ունի 2930 աշխատակից[1][2]։

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Bayerisches Fernsehen» հեռուստաալիքն առաջին անգամ եթեր է դուրս եկել 1964 թվականի սեպտեմբերի 22-ին[3]։ 2012 թվականի ապրիլի 30-ից հեռարձակվում է բարձր պարզության ֆորմատով (BR HD)[4]:

Սեփական հեռուստաալիքներ

  • Bayerisches Fernsehen - Բավարիայի ազգային հեռուստաալիք. Բավարաիայի համար՝ երրորդ ազգայի հեռուստաալիքը.
  • BR-alpha - ուսուցողական հեռուստաալիք

Համատեղ հեռուստաալիքներ

Ռադիո[խմբագրել | խմբագրել կոդը]

Բավարայի ռադիոն հիմնվել է 1949 թվականին. Ներկայում գործում են 5 մարզային և 3 թվային ռադիոկայաններ։

  • Bayern 1 - երաժշտություն, տեղեկատվություն, քաղաքականություն
  • Bayern 2 - ջազ, ֆոլկ, ազգային երաժշտություն
  • Bayern 3 - ժամանակակից երաժշտություն, երիտասարդական հաղորդումներ
  • BR-Klassik - դասական երաժշտություն
  • B5 aktuell - լրատվություն
թվային ռադիոկայաններ`
  • BR Plus - երաժշտություն, տեղեկատվություն
  • BR Verkehr (BR Traffic) - լրատվություն
  • on3radio - ալտերնատիվ երաժշտություն

Երաժշտական համույթնր[խմբագրել | խմբագրել կոդը]

BR ունի երեք երաժշտական համույթ՝

  • Բավարաիայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբ, հիմնվել է 1949 թվականին։ 2003 թ.-ից գլխավոր ռեժիսորն է Մարիս Յանսոնսը։
  • Մյունխենի ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբ, գործում է 1920-ական թվականներից, BR-ի կողմից վերակազմավորվել է 1952 թվականին։ Կազմակերպում է կիրակնօրյա համերգներ, մանկական և երիտասարդական համերգներ, ազգային փոքրամասնությունների ելույթներ։
  • Բավարիայի ռադիոյի երգչախումբ - հիմնվել է 1946 թվականին որպես «Մյունխենի ռադիոյի երգչախումբ»։ Երգչախումբը առաջին անգամ կատարել է Ռաֆայել Կուբելիկի և Հանս Պֆիցնեռի ստեղծագործությունները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]