Մաթիլդա I
Մաթիլդա I | |
---|---|
Ծնվել է | մոտ 1105 |
Ծննդավայր | Բոլուն սյուր Մեր |
Մահացել է | մայիսի 3, 1152 կամ 1152[1] |
Մահվան վայր | Հեդինգհամ ամրոց, Braintree, Էսեքս, Էսեքս, Անգլիա |
Քաղաքացիություն | Անգլիայի թագավորություն |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ամուսին | Ստեֆան (Անգլիայի թագավոր)[2] |
Ծնողներ | հայր՝ Բուլոնյան կոմս Էվսթաս III[2], մայր՝ Բուլոնյան կոմսուհի Մարի Շոտլանդացի[2] |
Զբաղեցրած պաշտոններ | Կոնսորտ թագուհի |
Երեխաներ | Բուլոնի կոմս Էվսթաս IV, Marie I, Countess of Boulogne?[2], Բուլոնի կոմս Ուիլիամ I[2][3], Բուլոնացի Բալդուին[3] և Մաթիլդա դը Բլուա[3] |
Matilda I, Countess of Boulogne Վիքիպահեստում |
Մաթիլդան I (անգլ.՝ Matilda I, մոտ 1105, Բոլուն սյուր Մեր - մայիսի 3, 1152 կամ 1152[1], Հեդինգհամ ամրոց, Braintree, Էսեքս, Էսեքս, Անգլիա) եղել է Բուլոնի կոմսուհի 1125 թվականից և Անգլիայի թագուհի իր ամուսնու՝ Ստեֆանի գահակալությունից հետո 1135 թվականին մինչև նրա մահը՝ 1152 թվականին։ Նա աջակցում էր Ստեֆանին անգլիական գահի համար նրա պայքարում՝ ընդդեմ իրենց հարազատ զարմիկի՝ կայսրուհի Մաթիլդայի: Նա անսովոր ակտիվ դեր է խաղացել այն ժամանակաշրջանի մի կնոջ համար, երբ նրա ամուսինը գերի է ընկել, և իրեն դրսևորել է որպես արդյունավետ գեներալ, ով կարողացել է ստիպել կայսրուհուն ազատ արձակել Ստեֆանին: Քաղաքացիական պատերազմը կարգավորող պայմանագրով թագուհու երեխաները չժառանգեցին անգլիական գահը, սակայն նրա երեք ողջ մնացած երեխաները հերթով կառավարում էին Բուլոնը՝ որպես Եվստաս IV, Վիլյամ I և Մարի I։
Նախապատմություն
Մաթիլդան ծնվել է Ֆրանսիայի Բուլոն քաղաքում։ Նրա հայրը Բուլոնյան կոմս Եվստաս III-ն էր։ Նրա մայրը՝ Մերին, Շոտլանդիայի թագավոր Մալքոլմ III-ի և Շոտլանդիայի Սուրբ Մարգարեթի դուստրն էր։ Իր մորական տատիկի միջոցով Մաթիլդան սերում էր Անգլիայի անգլո-սաքսոնական թագավորներից։
Բուլոնի կոմսուհի
1125 թվականին Մաթիլդան ամուսնանում է Մորտենի կոմս Ստեֆան Բլուայի հետ, ով մեծ պատիվ ուներ Անգլիայում։ Մաթիլդայի հայրը հրաժարվում է գահից և թոշակի է անցնում վանք, ինչը կապված էր Մաթիլդայի ժառանգած Բուլոնի և նույնքան մեծ անգլիական պատվի հետ։
Եվստաս III-ի մահից հետո Մաթիլդան և նրա ամուսինը դառնում են Բուլոնի համատեղ կառավարիչներ։ Հենրիխ I-ի օրոք նրանք ունենում են երկու երեխա՝ որդի և դուստր, որոնց նա ապաստան էր տվել Լոնդոնում։ [4] Որդուն անվանում են Բալդուին՝ ի պատիվ Մաթիլդայի մորեղբայր Երուսաղեմի արքա Բալդուին I-ի։ [4] Դստեր անունը Մաթիլդա էր։ Բալդուինը մահացել է վաղ մանկության տարիներին, իսկ երիտասարդ Մաթիլդան, թեև մտածում էին, որ նույնպես վաղ տարիքում կմահանա է, բայց նա ապրում է բավական երկար և ամուսնանում է Վուսթերի կոմս Վալերան դե Մեուլանի հետ։ [4]
Թագավորություն
1135 թվականին Անգլիայի Հենրի I-ի մահից հետո Ստեփանոսը շտապում է Անգլիա՝ օգտվելով Բուլոնի վերահսկողությունից ամենամոտ ծովային նավահանգիստների վրա, և թագադրվում է թագավոր՝ հաղթելով իր մրցակցուհուն՝ կայսրուհի Մատիլդային։ Բուլոնյան Մաթիլդան այդ ժամանակ ծանր հղիություն էր տանում և անցնում է նեղուցը որդու՝ Ուիլիամի ծնունդից հետո, ով հետագայում դառնում է Բուլոնյան կոմս։ Մաթիլդան թագուհի է թագադրվել Զատիկի օրը՝ 1136 թվականի մարտի 22-ին։[4]Մաթիլդան տաճարների սիրահար էր։ Նա 1137 թվականին հիմնադրել է Կրեկինգ տաճարը Էսեքսում և 1139 թվականին Թեմփլ Քոուլին տաճարը՝ Օքսֆորդում։[5] Ինչպես իր նախորդը՝ Շոտլանդացի Մատիլդան, նա մտերիմ հարաբերություններ ուներ Ալդտեի Սուրբ Երրորդության հետ: Նա նրան կարգեց որպես իր խոստովանահայր և այնտեղ թաղեցին իր երեխաներից երկուսին:[6]
Հետագա քաղաքացիական պատերազմում, որը հայտնի էր որպես Անարխիա, Մաթիլդան ապացուցեց, որ իր ամուսնու ամենաուժեղ աջակիցն է:
Երբ 1138 թվականին Անգլիա ներխուժեցին, նա զորքեր կանչեց Բուլոնից և նրա դաշնակից Ֆլանդրիայից և հաջողությամբ պաշարեց Դովեր ամրոցը, այնուհետև գնաց դեպի հյուսիս՝ Դուրհամ, որտեղ պայմանագիր կնքեց Շոտլանդիայի թագավոր Դավիթ I-ի հետ։[7]
1141 թվականին Լինքոլնի ճակատամարտում Ստիվենի գերի ընկնելուց հետո նա հավաքեց թագավորի պարտիզաններին և բանակ հավաքեց Ուիլյամ Իպրացու օգնությամբ։ Մինչ կայսրուհի Մաթիլդան Լոնդոնում սպասում էր իր թագադրմանը , Մաթիլդան և Ստեֆանի եղբայրը՝ Հենրի Բլուսը, նրան դուրս են մղում քաղաքից: Կայսրուհի Մաթիլդան շարունակում է պաշարել Հենրի Բլուսին Վինչեստերում: Այնուհետև Բուլոնյան Մաթիլդան հրամայում է իր բանակին հարձակվել պաշարողների վրա: Կայսրուհու խորթ եղբայրը՝ Ռոբերտ Գլոսթերցին, գերի է ընկնում: Այնուհետև երկու Մաթիլդաները համաձայնում են փոխանակել բանտարկյալներին, և Ստեփանոսը կրկին թագավորում է։[8]
1147 թվականին նա հիմնադրում է Սուրբ Կատարինեի թագավորական հիմնադրամը, որը գոյություն ունի մինչ օրս։ [9]
Մաթիլդան մահացել է տենդից՝, 1152 թվականի մայիսին Հեդինգհեմ ամրոցում, Էսեքս, Անգլիա, և թաղված է Ֆևերսեմ աբբայությունում, որը հիմնել են ինքը և իր ամուսինը։ [4]
Աղբյուրներ
Սթիվենն ու Մաթիլդան ունեն երեք որդի.
- Եվստաս IV, Բուլոնի կոմս, ամուսնացել է Ֆրանսիայի Կոնստանսի հետ no issue
- Բալդուին Բուլոնցին (մահ.1135 թ.-ից առաջ)
- Մորթենի Բուլոնի և Սուրեյի կոմս Ուիլյամ Բլուասը ամուսնացել է Իզաբել դե Վարենի հետ no issue
Նրանք ունենում են նաև երկու դուստր․
- Բուլոնյան Մաթիլդան, ով ամուսնացել է Վուսթերի 1-ին կոմս վալերան դը Բյոմոնի հետ no issue
- Մարի I-ը՝ Բուլոնի կոմսուհին, ով ամուսնացել է Մատթեոս Էլզասացու հետ, had issue
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 A Historical Dictionary of British Women — 2 — Routledge, 2003. — P. 313. — ISBN 978-1-85743-228-2
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Kindred Britain
- ↑ 3,0 3,1 3,2 Lundy D. R. The Peerage
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Agnes Strickland, Elisabeth Strickland: Lives of the Queens of England
- ↑ Hilton (2008). Queens Consort, England's Medieval Queens. էջ 86.
- ↑ Duggan, page 330
- ↑ Hilton (2008). Queens Consort, England's Medieval Queens. էջեր 89–90.
- ↑ Duggan, page 3
- ↑ History page of the Foundation's official website
Աղբյուրներ
- Norgate, Kate (1894). «Matilda of Boulogne». Dictionary of National Biography. Vol. 38. էջ 53.
- Marjorie Chibnall, ‘Matilda (c.1103–1152)’, Oxford Dictionary of National Biography, Oxford University Press, 2004 [1].
- Duggan, Anne (1997). Queens and Queenship in Medieval Europe: Proceedings of a Conference Held at King's College London, April 1995. The Boydell Press.
- Hilton, Lisa (2008). Queens Consort, England's Medieval Queens. Great Britain: Weidenfeld & Nichelson. ISBN 978-0-7538-2611-9.
- Matthew, Donald (2002). King Stephen. Carnegie Publishing.