Jump to content

Crypto AG

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
12:11, 20 Մարտի 2024 տարբերակ, Qnarik (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Crypto AG
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն
Երկիր Շվեյցարիա
Հիմնադրված1952
Լուծարված2018
Գլխադասային գրասենյակSteinhausen, Ցուգի կանտոն, Շվեյցարիա
Անձնակազմ250 մարդ
ՀիմնադիրBoris Hagelin?
Կայքcrypto.ch/en

Crýpto AG՝ շվեյցարական ընկերություն, որը գոյություն է ունեցել 1952-2018 թվականներին և մասնագիտացել է տեխնոլոգիաներով հաղորդակցության և տեղեկատվական անվտանգության ոլորտում։ Ընկերությունը հիմնադրվել է 1952 թվականին շվեդ գործարար Բորիս Հագելինի կողմից[1]: Ընկերության շտաբը գտնվում էր Շվեյցարիայի Շտայնհաուզեն քաղաքում՝ Ցուգ շրջանում։ Ընկերությունն աշխարհում լայնորեն հայտնի էր որպես բարձրորակ ծածկագրման մեքենաների և տարբեր ծածկագրման սարքերի մեծ տեսականու արտադրող[2]՝ երկար տարիներ մնալով առևտրային հաջողակ ընկերություն[3]։ Այն գրասենյակներ է ունեցել նաև Աբիջան, Աբու Դաբի, Բուենոս Այրես, Կուալա Լումպուր, Մասկատ քաղաքներում և Լոնդոնի հարավ-արևելյան շրջանում, որը կոչվում էր Սելսդոն։ Ըստ որոշ տվյալների՝ ընկերությունն ունեցել է պատվիրատուներ աշխարհի 130 տարբեր երկրներից, ընկերության անձնակազմը բաղկացած էր մինչև 400 հոգուց։

Իր հիմնադրումից ի վեր Crypto AG-ն գաղտնի համագործակցել է ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության հետ՝ փոխվստահության համաձայնությամբ։ 1970 թվականին Crypto AG-ն գաղտնի պայմաններով 5,75 միլիոն ԱՄՆ դոլարով ձեռք է բերել երկու հետախուզական ծառայություններ՝ ամերիկյան ԿՀՎ-ն և գերմանական ԴՀԾ-ն, որոնք պատկանում էին ընկերությանը 1970-1993 թվականներին, իսկ ավելի ուշ ԿՀՎ-ն գնել է գերմանական բաժնեմասը և մնացել է Crypto AG-ի սեփականատերը մինչև 2018 թվականին նրա գոյության դադարեցումը[4][2]։ Ընկերության սեփականատիրոջ մասին տեղեկությունները գաղտնի են մնացել նույնիսկ նրա մենեջերներից. սեփականության իրավունքը հաստատվել է ըստ ներկայացնողի բաժնետոմսերի[5]։ ԱԱԳ-ի և արևմտյան այլ հատուկ ծառայությունների հետ կապերի մեղադրանքները ընկերությունը հերքել է, նույնիսկ չնայած իր գործունեությանն ուղեկցող սկանդալներին։

2020 թվականի փետրվարի 11-ին ամերիկյան The Washington Post թերթը, գերմանական ZDF հեռուստառադիոընկերությունը և Շվեյցարական SRF հեռուստառադիոընկերությունը պաշտոնապես հայտարարել են, որ Crypto AG-ի սեփականատերերը հենց ԿՀՎ-ն և ԴՀԾ-ն էին, որոնք հեշտությամբ կոտրեցին Crypto AG-ի արտադրանքներին ուղեկցող ծածկագրերը և ազատորեն գաղտնագրեցին կոդավորված հաղորդագրությունները 1970-2018 թվականներին՝ որպես գործողության մաս, որն ի սկզբանե հայտնի էր «Թեզաուրուս» ծածկանունով (անգլ.՝ Thesaurus), իսկ ավելի ուշ՝ «Ռուբիկոն» (անգլ.՝ Rubicon)[4]։ Շվեյցարիայի խորհրդարանական հետաքննության արդյունքներով հայտնի է դարձել, որ Շվեյցարիայի հատուկ ծառայությունները նույնպես տեղյակ են եղել Crypto AG-ի կողմից ամերիկյան հետախուզական ծառայություններին ցուցաբերվող օգնության մասին և դրանից օգտվել են[6]։ Տեղեկատվության հրապարակումն այն մասին, որ Crypto AG-ի ռեսուրսներն օգտագործվել են աշխարհի տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների գաղտնագրված նամակագրությունը կոտրելու համար, հանգեցրել է հսկայական սկանդալի[2]։ Ընկերությանը նաև մեղադրել են գաղտնի ծրագրային պրոդուկտներ վաճառելու մեջ, որոնք թույլ էին տալիս ամերիկյան, բրիտանական և գերմանական ռադիոէլեկտրոնային հետախուզության ծառայություններին գաղտնի տեղեկատվություն որսալ[7][8][9]։

Պատմություն

Գործունեության սկիզբ։ Երկրորդ համաշխարհային պատերազմ

Բորիս Հագելին, Crypto AG-ի հիմնադիր

Crypto AG-ի նախորդ ընկերությունը կոչվում էր AB Cryptograph, որը հիմնադրվել է 1916 թվականին Ստոկհոլմում գյուտարար ինժեներ Արվիդ Դամի կողմից և զբաղվում էր գաղտնագրման սարքերի արտադրությամբ[10]։ Դամը դարձել է ռոտորային ծածկագրման մեքենայի առաջին գյուտարարներից մեկը՝ 1919 թվականի հոկտեմբերի 10-ին հայտ ներկայացնելով այս սարքի արտոնագրի համար[11]։ Այնուամենայնիվ, ընկերությունը շուտով հայտնվեց սնանկության եզրին, որից այն փրկվեց Էմանուել Նոբելի և Կառլ Վիլհելմ Հագելինի կողմից։ 1922 թվականին Կառլի որդին՝ Բորիսը, նշանակվել է ներդրոչղների շահերի ներկայացուցիչ AB Cryptograph ընկերությունում, իսկ 1925 թվականին Դամի Փարիզ տեղափոխվելուց հետո Բորիս Հագելինը գլխավորում է ընկերությունը[1]։

Հագելինը ակտիվորեն զբաղվում էր ծածկագրման սարքերի մշակմամբ նույն 1925 թվականին՝ իմանալով, որ Շվեդիայի գլխավոր շտաբը ձեռք է բերել գերմանական «Էնիգմա» ծածկագրման մեքենայի օրինակ։ Հանդիպելով գլխավոր շտաբի ներկայացուցիչների հետ՝ Բորիսը պատրաստակամություն է հայտնել ստեղծել այնպիսի մոդել, որը բնութագրերով չի զիջում «Էնիգմային»։ Բորիսը նաև հայտարարել է, որ իր ընկերությունը նման նախագծերի վրա աշխատելու «10 տարվա փորձ» ունի, թեև իրականում ինքը բլեֆ է արել։ Զինվորականները նրան կես տարի են տվել, և Հագելինը Էմանուել Նոբելից 500 կրոն գումար է խնդրել․ Բորիսի ստեղծած օրինակը ստացել է B-21 անվանումը և շուտով հաստատվել է գլխավոր շտաբի կողմից օգտագործման համար։ 1934 թվականին Հագելինը թողարկել է C-36 մոդելը, որն արտահանվում էր Ֆրանսիա բանակի կարիքների համար, իսկ մի փոքր ուշ՝ դրա C-38 մոդիֆիկացիան, որը M-209 անվան տակ արտահանվում էր ԱՄՆ, որտեղ օգտագործվում էր զորքերի բոլոր ճյուղերում, և Իտալիա։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին Հագելինի մոդելները վաճառքի ծավալով գերազանցում էին գերմանացիների կողմից արտադրվող «Էնիգմային», իսկ գերմանացիներն ընդհանրապես ոչ մի հետաքրքրություն չէին ցուցաբերում AB Cryptograph ընկերության գաղտնագրման մեքենաների նկատմամբ[12]։

Նորվեգիա Գերմանիայի ներխուժումից հետո Հագելինը կնոջ՝ Էնիի հետ լքել է Շվեդիան՝ Գերմանիայի տարածքով դիվանագիտական անձնագրով տեղափոխվելով Իտալիա, իսկ այնտեղից Ջենովայի նավահանգստից նստել է վերջին նավը, որը ուղևորվում էր ԱՄՆ․ շուտով Ատլանտյան օվկիանոսը փակվել է քաղաքացիական նավերի համար[13]։ Նավը նավարկել է 1940 թվականի մայիսի 10-ին։ Հագելինի ջանքերով Շվեդիայից ԱՄՆ է բերվել 50 ծածկագրող մեքենա[12], որոնք ստուգվել են ազդանշանային հետախուզության ծառայությունում, Արլինգթոն Հոլլից նրա գաղտնագրային բաժնում։ Շուտով շվեդը պայմանագիր է կնքում ԱՄՆ-ի հետ՝ գաղտնագրման մեքենաներ արտադրելու համար[13], որոնց արտադրությունը սկսվել է Սիրաքյուզի (Նյու Յորք նահանգ) Smith Corona տպագրական մեքենաների արտադրության գործարանում[4]։ Ընդհանուր առմամբ, պատերազմի տարիներին ԱՄՆ բանակի կարիքների համար թողարկվել է M-209 տիպի ծածկագրման մեքենաների 140 հազար օրինակ[14], որոնց ընդհանուր արժեքը կազմել է 8 մլն ԱՄՆ դոլար (որից Հագելինի հաշիվներին եկել է 2,5 մլն ԱՄՆ դոլար)։ Այս մեքենաներն օգտագործվել են տարբեր երկրների զորքերի կողմից. այսպես, Բլեթչլի պարկում Ալան Թյուրինգի թիմի ջանքերով բրիտանացիները կոտրել են Հագելինի ընկերության բոլոր մեքենաների ծածկագրերը, որոնք օգտագործվում էին Իտալական թագավորական բանակի դաշնակցային ուժերի կողմից։ Ինքը՝ Հագելինը, պատմել է նաև, որ գերմանական սուզանավերից մեկը Շվեդիայի ափերից մեքենաների խմբաքանակ է վերցրել և փորձել է դրանք հասցնել Ճապոնիա. ճապոնական բանակին կարող էին հասնել միայն մի քանի օրինակներ[12]։ Գաղտնագրության պատմաբան Դևիդ Կանի խոսքով՝ Բորիս Հագելինը դարձել է աշխարհում առաջին միլիոնատեր-սեփականատերը կրիպտոգրաֆիկ տեխնիկա արտադրող ընկերության համար[15]։ Սակայն պատերազմից հետո Հագելինի մեքենաների վաճառքը զգալիորեն նվազել է. 1945-1946 թվականներին դրանք կրճատվել են երկու անգամ, իսկ 1947 թվականին Հագելինը վաճառել է ընդամենը 57 օրինակ, ինչի պատճառով ընկել է դեպրեսիայի մեջ և մոտ է եղել ընկերությունը փակելուն[16]։

ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում շվեդը ընկերացել է ազդանշանների հետախուզության ծառայության ղեկավար, գաղտնագրության ականավոր մասնագետ Ուիլյամ Ֆրիդմանի[17][15] և իր փաստաբան Ստյուարտ Հեդենի՝ ակտիվների կառավարման մասնագետի հետ[13]։ Այս երկու մարդիկ էլ կարիերա են ունեցել հետախուզական ծառայություններում․ Հեդենը աշխատանքի է անցել ԿՀՎ-ում՝ 1951 թվականին այնտեղ զբաղեցնելով ծառայության գլխավոր տեսուչի պաշտոնը[13], իսկ Ֆրիդմանը 1952 թվականին գլխավորել է  գաղտնագրային ծառայությունը Ազգային անվտանգության գործակալությանը կից։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Boris C. W. Hagelin. The Story of the Hagelin Cryptos(անգլ.) // Cryptologia. — 1994. — Т. 18. — № 3. — С. 204—242.
  2. 2,0 2,1 2,2 Jon D. Paul (2021-08-31). «The Scandalous History of the Last Rotor Cipher Machine» (անգլերեն). IEEE. Արխիվացված է օրիգինալից 2021-09-14-ին. Վերցված է 2021-09-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. Karl de Leeuw Introduction // The History of Information Security: A Comprehensive Handbook. — 2007. — P. 14. — ISBN 978-0-444-51608-4
  4. 4,0 4,1 4,2 Miller, 2020
  5. Leo Müller (2013-09-18). «Spionage: Unheimlich kooperativ» (գերմաներեն). Bilanz. Արխիվացված է օրիգինալից 2016-08-22-ին. Վերցված է 2017-03-30-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Swiss intelligence benefited from CIA-Crypto spying affair» (անգլերեն). Swissinfo. 2020-11-11. Արխիվացված է օրիգինալից 2020-11-11-ին.
  7. Atmani, 2015, էջ 11
  8. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Corera» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  9. «Swiss machines 'used to spy on governments for decades'» (անգլերեն). BBC News. 2020-02-11. Արխիվացված է օրիգինալից 2021-12-15-ին. Վերցված է 2020-02-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. C. G. McKay, Bengt Beckman Swedish signal intelligence, 1900-1945. — 2003. — P. 26—27. — ISBN 0-7146-5211-3
  11. Friedrich L. Bauer. Rotor machines and bombes // The History of Information Security: A Comprehensive Handbook. — 2007. — P. 384—389. — ISBN 978-0-444-51608-4
  12. 12,0 12,1 12,2 Levi, Part 1, 2022
  13. 13,0 13,1 13,2 13,3 Dugstad, Kibar, 2015
  14. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «swissinfo2» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  15. 15,0 15,1 Shane, Bowman, 1995, էջ 9–11
  16. Levi, Part 2, 2022
  17. James Bamford (2014-10-02). «The NSA and Me» (անգլերեն). The Intercept. Արխիվացված է օրիգինալից 2021-12-15-ին. Վերցված է 2023-03-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Crypto AG» հոդվածին։