Jump to content

Էնիգմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնիգմա ռազմական գաղտնագրման էլեկտրա-մեխանիկական մեքենա

Էնիգմա ռազմական գաղտնագրման էլեկտրա-մեխանիկական մեքենան ստեղծվել է գերմանացի ինժեներ Արթուր Շերբյուսի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում։ Օգտագործելով Էնիգմա գաղտնագրման մեքենան՝ գերմանացիները բավականին հաջողություններ են ունեցել գաղտնագրման մեջ։ Բառացի թարգմանությամբ Էնիգմա նշանակում է «գլուխկոտրուկ» կամ «հանելուկ»։ Գաղտնագրման գաղափարը, որի հիման վրա կառուցված է Էնիգման, հայտնի է դեռ անտիկ ժամանակաշրջանից, երբ հայտնաբերված էր Կեսարի գաղտնագիրը։ 1930 թվականին գերմանացիներն սկսեցին աշխատել Էնիգմայի հատուկ մարտական տարբերակի վրա, որի արդյունքում բարդ մեքենան վերածվեց վտանգավոր զենքի։

Էնիգմայի կառուցվածքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնիգմա մեխանիկական սարքը կազմված է.

  • Մեքենագրական ստեղնաշարից (keyboard)
  • Անիվների համակարգից (wheels)
  • Լարերից և լամպերից (steckers and lamps)

Մեքենայի դիմային մասում՝ ստեղնաշարի ներքևում տեղադրված է կոմուտատիվ մասը։ Օգտագործման ժամանակ այն կարող է ունենալ 13 միացումներ։

Մեքենագրական ստեղնաշար

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղնաշարը բաղկացած է 26 տառերից՝ անգլերեն այբուբենին համապատասխան։ Յուրաքանչյուր տառ կոդավորվում է յուրովի (նորովի), այսիքն նույն տեքստում օրինակ՝ U-ը տառը կարող է կոդավորվել տարբեր կերպ, որն էլ հանդիսանում է Էնիգմայի գլխավոր արժանիքը։

Անիվների համակարգ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիվների համակարգը բաղկացած է.

  • Ստատորից (ETW)
  • Անիվներից (ռոտորներից)
  • Անդրադարձիչից (UKW)
  • Պտուտակաձողից

Էնիգմայի անիվը (ռոտորը) կազմված է հետևյալ մասերից.

  • Ելուստային օղակ
  • Կոնտակտ
  • Այբուբենի օղակ
  • Կոնտակների օղակ
  • Լարային միացումներ
  • Գլխիկային կոնտակտ
  • Զսպանակավոր օղակ
  • Հավաքման ձող
  • Միացման օղակ
  • Ատամնանիվ

Անիվները ապահովում են 26*26*26=17576 միմյանցից տարբերվող վիճակներ։ Աջ ծայրային անիվը մեկ լրիվ պտույտ կատարելու դեպքում փոխանցում է պտույտը հաջորդ անիվին։ Տրամաբանական է, որ երկրորդ անիվը 26 քայլ կատարելուց հետո փոխանցում է պտույտը երրորդ անիվին։

Ռոտորը կարող է ընդունել 26 տարբերակերից յուրաքանչյուրը։ Այն կարելի է պտտել ձեռքով՝ օգտագործելով միացման օղակը, որը փակ վիճակում դորս է մնում ներքին մասից։

Աշխատանքի սկզբունքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնիգմայի գաղտնագրման մեխանիզմը ընդհանուր առմամբ իրենից ներկայացնում է կոմուտացիայի բարդ համակարգ, որը ապահովում է ժամանակի յուրաքանչյուր տվյալ պահին ստեղնաշարի ազդանշանի անցումը կոմուտացիոն պանելով։
Կոմուտացիոն պանելից ազդանշանն անցնում է ստատորի մուտքին, որը բաց է թողնում ազդանշանը առաջին անիվին։ Անիվներից յուրաքանչյուրը ունի 26 միացումներ յուրաքանչյուր կողմում։ Ազդանշանի անցման բնույթը 3 անգամ փոփոխություն է կրում, քանի որ նա անցնում է 3 անիվներով, որոնցից յուրաքանչյուրն էլեկտրական կապի մեջ է գտնվում կից անիվի հետ։ Այս 3 անիվներն անցնելուց հետո ազդանշանը հասնում է անդրադարձիչին։ Անդրադարձիչը ազդանշանը հետադարձ կապով և 3 անիվներով հասցնում է ստատորի ելքին և լամպային պանելին, որտեղ վառվում է գաղտնագրված տառին համապատասխանող լամպը։

Էնիգման գաղտնագրումը կատարում է հետևյալ կերպ՝ հոսանքը անցնում է անիվների խմբի միջով, այնուհետև ռեֆլակտրի՝ ադրադարձող սարքի միջով և վերադառնում դարձյալ անիվերով։ Ստեղնաշարի հերթական ստեղնը սեղմելուն զուգընթաց Էնիգմա մեքենայի երկորդ պանելի՝ լամպային պանելի վրա վառվում է 26 լամպերից միայ մեկը, որը ցույց է տալիս թե ինչպես է գաղտագրվել հերթական տառը։

2014 թվականին ռեժիսոր Մորտեն Տիլդումը նկարահանում է Իմիտացիայի խաղ ֆիլմը Ալան Թյուրինգի մասին, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում կոտրել էր Նացիստական Գերմանիայի Էնիգմայի ծածկագիրը և հետագայում ենթարկվել էր քրեական պատասխանատվության միասեռական լինելու պատճառով։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]