Գլուխկոտրուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գլուխկոտրուկ, բարդ խնդիր, որի լուծման համար, որպես կանոն, անհրաժեշտ են ոչ թե առանձնահատուկ բարձր մակարդակի գիտելիքներ, այլ որոշակի հնարամտություն։

Ամեն դեպքում, որոշ գլուխկոտրուկներ խթանում են գիտնականների տեսական և գործնական մշակումները։ Այսպես, օրինակ, Ռուբիկի խորանարդի հնարավոր տարբեր վիճակների թիվը հավասար է (8! × 38-1) × (12! × 212-1) ÷ 2 = 43 252 003 274 489 856 000, այսինքն 43 կվինտիլիոնից ավելի կոմբինացիա։ Չնայած սրան, համարվում է, որ ցանկացած վիճակից խորանարդը կարելի է հավաքել ոչ ավելի, քան 20 քայլից հետո։ Այլ կերպ ասած, այսպես կոչված «Աստծո ալգորիթմը» կտա լուծումներ 20 քայլից ոչ ավելի կատարելով։

Պատմությունը[խմբագրել]

Որոշ գլուխկոտրուկներ հայտնի են հին ժամանակներից։ Հետաքրքիր տրամաբանական խնդիրներ հայտնաբերվում են եգիպտական բուրգերի պատերին, հին հունական ձեռագրերում և այլ պատմական հուշարձաններում։ Գլուխկոտրուկների միջնադարյան պատմության ծաղկման ժամանակաշրջան կարելի է համարել 9-րդ դարը։ Կրթական մակարդակի աճը և գիտության նկատմամբ կրոնի անհանդուրժողականության նվազումը հանգեցրին տրամաբանական խնդիրների սիրահարների շրջանակների ընդլայնմանը։ Այդ ժամանակ էլ հայտնվեց գլուխկոտրուկների առաջին գիրքը Եվրոպայում՝ իռլանդացի լուսավորիչ Ալկուինի «Խնդիրներ երիտասարդ խելքի զարգացման համար» գիրքը։

Գլուխկոտրուկները ամենից շատ տարածում ստացան 19-րդ և 20-րդ դարերի սահմանում։ Ամերիկացի Սեմ Լոյդի և անգլիացի Հենրի Դյուդենի գործունեության շնորհիվ գլուխկոտրուկները մտցվեցին բազմաթիվ պարբերականների մեջ, դարձան տարածված բնակչության լայն շերտերի մոտ։ Լոյդը համարվում է ամբողջ աշխարհում ամենահայտնի գլուխկոտրուկի՝ «15 փազլ»ի հեղինակը: Խաղը այնքան տարածված էր, որ որոշ գործատուներ ստիպված էին արգելել աշխատավայրում դրա օգտագործումը:

Գլուխկոտրուկների զարգացման հաջորդ ցատկը եղավ 1974 թվականին հունգարացի Ռուբիկ Էռնյոյի հայտնագործումը՝ հայտնի խորանարդիկը: Ռուբիկի խորանարդը դարձավ ոչ միայն խաղալիք, այլև մաթեմատիկոսների և ինժեներների հետազոտությունների օբյեկտ: Այդ ժամանակից ի վեր ամբողջ աշխարհում անցկացվում են Ռուբիկի խորանարդի արագ հավաքման մրցումներ: Գլուխկոտրուկները ներկա ժամանակներում բուռն կերպով զարգանում են: Շուկայում անընդհատ հայտնվում են նոր խաղեր, որոնք կոչված են պահել մարդու ինտելեկտը տոնուսի մեջ, զարգացնել տրամաբանությունը, վարժեցնել ոչ ստանդարտ մտածելակերպը և բարձրացնել տրամաբանության մակարդակը ամբողջությամբ:

1992 թ-ից անցկացվում են Փազլսպորտի աշխարհի առաջնություններ, որտեղ մասնակիցները մրցում են թղթի վրա գլուխկոտրուկների արագ լուծման մեջ:

Գլուխկոտրուկների հայտնի հեղինակներ[խմբագրել]

Գլուխկոտրուկների ամենաճանաչված հեղինակներից են համարվում Հենրի Էռնեստ Դյուդենը, Սեմյուել Լոյդը, Մարտին Գարդները, Ռուբիկ Էռնյոն: Թղթի վրա իր բազմաթիվ գլուխկոտրուկներով և փազլսպորտի աշխարհի առաջնության առաջադրանքներով հայտնի է ամերիկացի մաթեմատիկայի պրոֆեսոր Էրիխ Ֆրիդմանը:

Գլուխկոտրուկների տիպերը[խմբագրել]

Գլուխկոտրուկների համընդհանուր ընդունված դասակարգում գոյություն չունի, կարելի է միայն պայմանականորեն բաժանել դրանք մի քանի խմբերի.