Կոմուտացիա
Արտաքին տեսք
Կոմուտացիա (լատին․՝ commutatio՝ փոփոխություն), էլեկտրական շղթաներում միացումների փոփոխումը, դրանց առանձին մասերի միացումը, անջատումը և փոխանջատումը ՝ հրամանաապարատների, ռելեների, կոնտակտորների և այլ սարքերի օգնությամբ։ Կոմուտացիա են անվանում նաև շղթայում հոսանքի ուղղության փոփոխությունը (բևեռների փոփոխությունը)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 562)։ |