Տեղեկատվական անվտանգություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Տեղեկատվական գործոնն առաջնային նշանակություն ունի մարդկային կենսագրծունեության գրեթե բոլոր ոլորտներում։ Տեղեկատվական անվտանգությունը ( անգլերեն Information Security, երբեմն կրճատվում է որպես InfoSec) Ազգային անվտանգության կարևոր բաղադրիչ է և նրա խնդիրը արդի հիբրիդային պատերազմների ռազմավարությունում և մարտավարությունում կարևորագույն, իսկ հաճախ՝ որոշիչ դերակատարում ունեցող տեղեկատվական-հոգեբանական պատերազմների և գործողությունների արդյունավետ  դիտարկումն է, քանի որ արդի աշխարհում պատերազմները մղվում են ոչ միայն զենքի և բանակների կիրառմամբ, այլև որպես ժամանակակից զենք օգտագործվում է ինվորմացիան։ Ըստ չինացի ռազմական տեսաբան և մտածող Սուն Ցըզիի՝ <<Հմուտ պատերազմողն օտար բանակը հպատակեցնում է առանց ճակատամարտի>>։ Տեղեկատվական պատերազմները պայքարի ձևեր են, որոնք նպատակ են հետապնդում հասնել հակառակորդի հոգեբանական կայունության խարխլմանը, ավանդույթների քայքայմանը, արժեքային կողմնորոշումների փոփոխմանը, ինչպես նաև ազգային գիակցության խարխլմանը, իր համար անհրաժեշտ ինֆորմացոն դաշտի ստեղծմանը։  Տեղեկատվական անվտանգության (ՏԱ) արդյունավետությունը մեծապես պայմանավորված է տեղեկատվական ոլորտի վերաբերյալ հանրության գիտելիքներով, ընդհանրական մտավոր ռեսուրսներով և դրանց խելամիտ համակարգմամբ ու կառավարմամբ։ Տեղեկատվական անվտանգության հիմնական նպատակն է տվյալների անվտանգության ապահովումը արգելված մուտքերից կամ փոփոխություններից[1][2]։ [3]


Տեղեկատվական անվտանգության խնդրի դիտարկումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղեկատվական անվտանգության ապահովման խնդիրը դիտարկվում է տարբեր ասպեկտներով՝ համաշխարհային քաղաքական համակարգից մինչև առանձին անհատ, հասարակական շրջանակներից մինչև պետական։


Տեղեկատվական անվտանգության համակարգի խաթարումը նշանակում է ողջ պետական անվտանգության խաթարումը։

Տեղեկատվական անվտանգության բնույթը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղեկատվական անվտանգությունը իր բնույթով կարող է լինել՝

1․ Տեխնիկական, ինչպիսին է կիբերհարձակումը

2. Քարոզչական, երբ ինֆորմացիայի միջոցով փորձ է արվում հասարակության կամ առանձին անհտների մոտ ձևավորել անհրաժեշտ պատկերացումներ և մտածելակերպ[4]։


Տեղեկատվական անվտանգության հիմնական հասկացությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղեկատվական անվտանգության հիմնական հասկացություններն են՝

1․ Տեղեկատվական անվտանգություն (ՏԱ)` Կազմակերպությանը պատկանող տեղեկատվությունը չթույլատրված մուտքից, օգտագործումից, հրապարակումից, խեղաթյուրումից, փոփոխումից կամ ոչնչացումից պահպանում/պաշտպանություն։

2․ Տեղեկատվական անվտանգության ապահովման քաղաքականությունը (ՏԱ քաղաքականություն) իրենից ներկայացնում է Կազմակերպության հստակ տեսլականը տեղեկատվական անվտանգության ապահովման ճանապարհների և մեթոդների վերաբերյալ, որով սահմանվում են ընդհանուր դրույթներ` Կազմակերպության տեղեկատվական ռեսուրսների և տեխնիկածրագրային համակարգերի կառավարման, տեղեկատվության մշակման, փոխանցման և տրամադրման վերաբերյալ։

3․ Տեղեկատվություն` տեղեկատվություն, որը Կազմակերպության կողմից պահպանվում, մշակվում, փոխանցվում և/կամ ներկայացվում է ցանկացած միջոցով` էլեկտրոնային և թղթային կրիչներով, բանավոր (այդ թվում նաև` հեռախոսային խոսակցություններ) և/կամ վիզուալ տեսքով տեղեկատվության ներկայացմամբ (օրինակ` համակարգչի էկրանին պատկերվող տեղեկատվություն, տելեկոնֆերանսներ և այլն)[5]։


Տեղեկատվական անվտանգության համար սպառնալիքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղեկատվական անվտանգության համար սպառնալիքները նպատակային և կանոնակարգված գործողությունների ամբողջություն են՝ ուղղված ինչպես անձի, հասարակության և պետության, այնպես էլ պետությունների դաշինքների տեղեկատվական միջավայրի զարգացման ու գործառման դեմ։ Դրանք կարելի է բաժանել երկու հիմնական գործառական խմբերի՝ արտաքին և ներքին։

Տեղեկատվական անվտանգությունը Հայաստանի Հանրապետության ազգային շահերի պաշտպանվածությունն է տեղեկատվական ոլորտում՝ կապված անձի, հասարակության և պետության հավասարակշռված շահերի ընդհանրության հետ։ Տեղեկատվական ոլորտը տեղեկատվություն հավաքող, ձևավորող, տարածող և օգտագործող սուբյեկտների, տեղեկատվության և տեղեկատվական ենթահամակարգերի ամբողջություն է, ինչպես նաև այդ գործընթացների ընթացքում առաջացող հասարակական հարաբերությունների կարգավորման համակարգ,որն ազդում է ՀՀ անվտանգության՝ քաղաքական, տնտեսական, ռազմական և այլ բաղադրիչների վրա[6][7]։



Ներքին և Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]




Ծանոթագրություններ և նշումներ

  1. Աղբյուր2
  2. Աղբյուր3
  3. Գրականություն3
  4. Աղբյուր3
  5. Աղբյուր1
  6. Գրականությւն1
  7. Գրականությւն2


[1][2][3][4][5][6][7][8]

  1. Աղբյուր2
  2. Աղբյուր3
  3. Գրականություն3
  4. Աղբյուր3
  5. Աղբյուր1
  6. Աղբյուր1
  7. Գրականություն1
  8. Գրականություն2