Jump to content

Վաուտ Վեխորստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վաուտ Վեխորստ
հոլ.՝ Wout Weghorst
Քաղաքացիությունը  Նիդերլանդների Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 7, 1992(1992-08-07)[1] (31 տարեկան)
Ծննդավայր Ամստերդամ, Նիդերլանդներ
Հասակ 197 սանտիմետր
Քաշ 90 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Վաուտ Վեխորստ (հոլ.՝ Wout François Maria Weghorst, օգոստոսի 7, 1992(1992-08-07)[1], Ամստերդամ, Նիդերլանդներ), հոլանդացի ֆուտբոլիստ, ««Բըրնլի»» ակումբի հարձակվող, վարձավճարով հանդես է գալիս «Հոֆենհայմ» ակումբում։ Հոլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում մասնակցել է Եվրո 2020-ի, Եվրո 2024-ի և 2022 թվականի աշխարհի առաջնություններին։

Ակումբային կարիերա

Վեխորստը Վոլֆսբուրգի կազմում

Վեխորստը սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան «Էմեն» ակումբում։ Նա իր նորամուտը նշել է «Դորդրեխտի» դեմ խաղում[2][3]։

2014 թվականի ամռանը Վեխորստը տեղափոխվել է «Հերակլես» ակումբ։ Նիդերլանդների ֆուտբոլի առաջնությունում «ԱԶ»-ի դեմ խաղում նա նշել է իր նորամուտը[4]։ Ակումբի կազմում իր առաջին գոլը խփել է սեպտեմբերի 13-ին Ամստերդամի Այաքսի դեմ խաղում [5]։ 2015/2016 մրցաշրջանի վերջում Վեխորստը 12 գոլով դարձել է թիմի լավագույն ռմբարկու։

2016 թվականի ամռանը Վաուտը տեղափոխվել է «ԱԶ» և կնքել չորս տարվա պայմանագիր։ Տրանսֆերային գումարը կազմել է 1,5 մլն եվրո։ Հուլիսի 28-ին Հունաստանի «ՊԱՍ»-ի դեմ Եվրոպայի լիգայի որակավորման խաղում նա իր նորամուտը նշել է նոր թիմում[6]։ Նոյեմբերի 24-ին Եվրոպա լիգայի խաղում իռլանդական «Դանդալկի» դեմ խաղում նա խփել է գոլ[7]։

2018 թվականի հունիսի 26-ին հայտարարվել է, որ Վեխորստը կտեղափոխվի գերմանական Վոլֆսբուրգ[8]։ Տրանսֆերի գումարը կազմել է 10,5 մլն եվրո։ Օգոստոսի 25-ին Շալկե 04-ի դեմ խաղում նա իր նորամուտը նշել է Բունդեսլիգայում[9]։Սեպտեմբերի 1-ին «Բայեր 04»-ի դեմ խաղում Վեխորստը խփել է իր առաջին գոլը «Վոլֆսբուրգի» կազմում[10]։ Դյուսելդորֆի «Ֆորտունայի»  և «Աուգսբուրգի» դեմ խաղերում նա դարձել է  հեթ-տրիկի հեղինակ[11] [12]։ Երեք մրցաշրջան անընդմեջ նա եղել է ակումբի առաջատարը։

2022 թվականի սկզբին Վեխորստը տեղափոխվել է անգլիական «Բըրնլի»՝ կնքելով 3,5 տարվա պայմանագիր։ Տրանսֆերի գումարը կազմել է 12 միլիոն ֆունտ ստերլինգ[13][14]։ Փետրվարի 5-ին «Ուոթֆորդի» դեմ խաղում նա իր նորամուտը նշել է Անգլիայի Պրեմիեր լիգայում[15]։ Փետրվարի 19-ին «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն» դեմ խաղում Ուութը խփել է իր առաջին գոլը նոր ակումբի կազմում[16]։

2022 թվականի ամռանը Վեխորստը վարձավճարով տեղափոխվել է թուրքական «Բեշիքթաշ»[17][18]։ Օգոստոսի 6-ին Կայսերիսպորի դեմ խաղում նա իր նորամուտը նշեց Թուրքիայի ֆուտբոլի առաջնությունում[19]։ Օգոստոսի 21-ին Ֆաթիհ «Կարագումրուկի» դեմ խաղում Վուտը խփել է իր առաջին գոլը «Բեշիքթաշի» կազմում։

2023 թվականի հունվարի 13-ին նա խզել է «Բեշիքթաշի» հետ վարձակալության պայմանագիրը, որին վճարվել է 2,85 միլիոն եվրոյի փոխհատուցում[20]։ Նույն օրը «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է Վեխորստ վարձակալության մասին մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը[21]։ 2023 թվականի հունվարի 18-ին Պրեմիեր լիգայի «Քրիսթալ Փելաս»-ի դեմ խաղում նա իր նորամուտը նշեց նոր թիմի կազմում[22]։ Հունվարի 25-ին Նոթինգհեմ Ֆորեսթի դեմ EFL Cup-ի խաղում Ուութը խփեց իր առաջին գոլը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում[23]։

2023 թվականի ամռանը Վուտը վարձավճարով տեղափոխվել է Հոֆենհայմ։ Օգոստոսի 26-ին Հայդենհայմի դեմ խաղում նա իր նորամուտը նշել է նոր ակումբում[24]։ Հոկտեմբերի 28-ին Շտուտգարտի դեմ խաղում Ուութը խփեց իր առաջին գոլը Հոֆենհայմի կազմում[25]։

Կարիերան հավաքականում

2018 թվականի մարտի 23-ին Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում Վեխորստն իր նորամուտը նշել է Նիդեռլանդների ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Ստեֆան դե Վրիին[26]։ 2021 թվականի հունիսի 6-ին Վրաստանի ազգային հավաքականի դեմ խաղում նա խփեց իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում[27]։

2021 թվականին Վեխորստը մասնակցել է Եվրոպայի առաջնությանը։ Մրցաշարում նա հանդիպումներ է անցկացրել Ուկրաինայի, Ավստրիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Չեխիայի ազգային հավաքականների դեմ[28][29],[30] [31]։ Ուկրաինացիների դեմ խաղում նա գոլի հեղինակ է դարձել։

2022 թվականին Վեխորստը մասնակցել է Կատարում կայացած աշխարհի առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցել է ԱՄՆ-ի, Արգենտինայի, Էկվադորի և Կատարի ֆուտբոլի ազգային հավաքականների դեմ հանդիպումներին[32][33][34][35]։ Արգենտինացիների դեմ քառորդ եզրափակչի խաղում նա փոխարինման է դուրս եկել 78-րդ րոպեին 0:2 հաշվով։ Ֆուտբոլիստը հիմնական ժամանակում երկու գոլ խփել և հավասարեցնել հաշիվը։

Եվրո 2024-ի ընտրական մրցաշարում նա երեք գոլ խփել։

Գերմանիայում տեղի ունեցած 2024 թվականի Եվրոպայի առաջնությունում Հոլանդիայի ազգային հավաքականի առաջին խաղում նա փոխարինման է դուրս եկել 81-րդ րոպեին և 83-րդ րոպեին խփել հաղթական գոլը Լեհաստանի դարպասին՝ 2:1։ Դա Վեխորստի յոթերորդ գոլն էր ազգային հավաքականի կազմում։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Эммен VS. Дордрехт 1:1» (անգլերեն). soccerway.com. 2012-08-10. Արխիվացված օրիգինալից 2017-04-07-ին. Վերցված է 2016-09-30-ին.
  3. «Эммен VS. Вендам 2:1» (անգլերեն). soccerway.com. 2012-09-21. Արխիվացված օրիգինալից 2017-04-07-ին. Վերցված է 2016-09-30-ին.
  4. «Хераклес VS. АЗ 0:3» (անգլերեն). soccerway.com. 2014-08-09. Արխիվացված օրիգինալից 2016-04-01-ին. Վերցված է 2016-09-30-ին.
  5. «Аякс Амстердам VS. Хераклес 2:1» (անգլերեն). soccerway.com. 2014-09-13. Արխիվացված օրիգինալից 2016-04-02-ին. Վերցված է 2016-09-30-ին.
  6. «АЗ VS. ПАС Янина 1:0» (անգլերեն). soccerway.com. 2016-07-28. Արխիվացված օրիգինալից 2016-10-03-ին. Վերցված է 2016-09-30-ին.
  7. «АЗ VS. Херенвен 0:1» (անգլերեն). soccerway.com. 2016-11-24. Արխիվացված օրիգինալից 2016-12-20-ին. Վերցված է 2017-04-07-ին.
  8. «Stürmer Wout Weghorst kommt zum VfL» (գերմաներեն). vfl-wolfsburg.de. Արխիվացված օրիգինալից 2018-06-26-ին. Վերցված է 2018-06-26-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  9. «Вольфсбург VS. Шальке 04 2:1» (անգլերեն). soccerway.com. 2018-08-25. Արխիվացված օրիգինալից 2018-09-09-ին. Վերցված է 2018-11-12-ին.
  10. «Байер 04 VS. Вольфсбург 1:3» (անգլերեն). soccerway.com. 2018-09-01. Արխիվացված օրիգինալից 2019-06-22-ին. Վերցված է 2018-11-12-ին.
  11. «Вольфсбург VS. Фортуна Дюссельдорф 5:2» (անգլերեն). soccerway.com. 2019-03-16. Արխիվացված օրիգինալից 2022-12-10-ին. Վերցված է 2022-12-10-ին.
  12. «Вольфсбург VS. Аугсбург 8:1» (անգլերեն). soccerway.com. 2018-09-01. Արխիվացված օրիգինալից 2022-12-10-ին. Վերցված է 2022-12-10-ին.
  13. «Clarets seal Weghorst deal». Burnley F.C. 31 January 2022. Արխիվացված օրիգինալից 2022-12-10-ին. Վերցված է 31 January 2022-ին.
  14. «Burnley sign Weghorst from Wolfsburg». BBC Sport (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-12-10-ին. Վերցված է 31 January 2022-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  15. «Бернли VS. Уотфорд 0:0» (անգլերեն). soccerway.com. 2022-02-05. Արխիվացված օրիգինալից 2022-12-10-ին. Վերցված է 2022-12-10-ին.
  16. «Брайтон энд Хоув Альбион VS. Бернли 0:3» (անգլերեն). soccerway.com. 2022-02-05. Արխիվացված օրիգինալից 2022-12-10-ին. Վերցված է 2022-12-10-ին.
  17. «Wout Weghorst moves to Besiktas on loan from Burnley». Anadolu Agency. 5 July 2022. Արխիվացված օրիգինալից 2022-12-10-ին. Վերցված է 7 July 2022-ին.
  18. «Бешикташ VS. Кайсериспор 1:0» (անգլերեն). soccerway.com. 2022-08-06. Արխիվացված օրիգինալից 2022-12-10-ին. Վերցված է 2022-12-10-ին.
  19. «Бешикташ VS. Фатих Карагюмрюк 4:1» (անգլերեն). soccerway.com. 2022-08-21. Արխիվացված օրիգինալից 2022-12-10-ին. Վերցված է 2022-12-10-ին.
  20. ««Бешикташ» получил компенсацию за расторжение арендного договора Вегхорста». sport-express.ru (ռուսերեն). 2023-01-13. Արխիվացված օրիգինալից 2023-01-13-ին. Վերցված է 2023-01-13-ին.
  21. Jackson, Jamie. (2023-01-13). «Manchester United sign Netherlands forward Wout Weghorst on loan» (անգլերեն). The Guardian. Արխիվացված օրիգինալից 2023-01-14-ին. Վերցված է 2023-01-14-ին.
  22. «Crystal Palace vs. Manchester United» (անգլերեն). Soccerway. 2023-01-18. Արխիվացված օրիգինալից 2023-02-12-ին. Վերցված է 2023-02-12-ին.
  23. «Nottingham Forest vs. Manchester United» (անգլերեն). Soccerway. 2023-01-25. Արխիվացված օրիգինալից 2023-02-02-ին. Վերցված է 2023-02-12-ին.
  24. «Хайденхайм vs. Хоффенхайм 2:3» (անգլերեն). Soccerway. 2023-08-26. Արխիվացված օրիգինալից 2023-09-02-ին. Վերցված է 2023-10-29-ին.
  25. «Штутгарт vs. Хоффенхайм 2:3» (անգլերեն). Soccerway. 2023-10-2528. Արխիվացված օրիգինալից 2023-10-29-ին. Վերցված է 2023-10-29-ին.
  26. «Нидерланды VS. Англия 0:1» (անգլերեն). soccerway.com. 2018-03-23. Արխիվացված օրիգինալից 2018-07-06-ին. Վերցված է 2018-04-20-ին.
  27. «Нидерланды VS. Грузия 3:0» (անգլերեն). soccerway.com. 2021-06-06. Արխիվացված օրիգինալից 2022-12-10-ին. Վերցված է 2022-12-10-ին.
  28. «Нидерланды VS. Украина 3:2» (անգլերեն). soccerway.com. 2021-06-13. Արխիվացված օրիգինալից 2021-11-28-ին. Վերցված է 2022-12-10-ին.
  29. «Нидерланды VS. Австрия 2:0» (անգլերեն). soccerway.com. 2021-06-17. Արխիվացված օրիգինալից 2021-11-28-ին. Վերցված է 2022-12-10-ին.
  30. «Северная Македония VS. Нидерланды 0:3» (անգլերեն). soccerway.com. 2021-06-21. Արխիվացված օրիգինալից 2021-11-28-ին. Վերցված է 2022-12-10-ին.
  31. «Нидерланды VS. Чехия 0:2» (անգլերեն). soccerway.com. 2021-06-27. Արխիվացված օրիգինալից 2021-11-28-ին. Վերցված է 2022-12-10-ին.
  32. «Нидерланды VS. США 3:1» (անգլերեն). soccerway.com. 2022-12—03. Արխիվացված օրիգինալից 2023-06-03-ին. Վերցված է 2022-12-10-ին.
  33. «Нидерланды VS. Аргентина 2:2» (անգլերեն). soccerway.com. 2022-12—09. Արխիվացված օրիգինալից 2022-12-17-ին. Վերցված է 2022-12-10-ին.
  34. «Нидерланды VS. Эквадор 1:1» (անգլերեն). soccerway.com. 2022-11—25. Արխիվացված օրիգինալից 2022-11-26-ին. Վերցված է 2022-12-10-ին.
  35. «Нидерланды VS. Катар 2:0» (անգլերեն). soccerway.com. 2022-11—29. Արխիվացված օրիգինալից 2022-12-10-ին. Վերցված է 2022-12-10-ին.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վաուտ Վեխորստ» հոդվածին։