«Ջրոսպ փոքր»–ի խմբագրումների տարբերություն
ավելացվեց Կատեգորիա:Աֆրիկայի բուսականություն ՀոթՔաթ գործիքով |
|||
Տող 3. | Տող 3. | ||
==Նկարագրություն== |
==Նկարագրություն== |
||
Ջրի մակերեսին լողացող, փոքր բազմամյա շատ պարզ կառուցվածքով [[Խոտաբույսեր|խոտաբույս]] է։ Կազմված է բաց կանաչ, [[տերև]]անման, տափակ, ձվաձև կամ էլիպսաձև թիթեղից՝ 1-2 սմ տրամագծով ֆրոնդից, որից դուրս է գալիս միայնակ բարակ թելանման [[Արմատ (բուսաբանություն)|արմատ]]ը։ [[Ծաղկաբույլ]]ը կազմված է 1 վարսանդային և 1-2 առէջային [[ծաղիկ]]ներից։ Միասեռ ծաղիկները չունեն |
Ջրի մակերեսին լողացող, փոքր բազմամյա շատ պարզ կառուցվածքով [[Խոտաբույսեր|խոտաբույս]] է։ Կազմված է բաց կանաչ, [[տերև]]անման, տափակ, ձվաձև կամ էլիպսաձև թիթեղից՝ 1-2 սմ տրամագծով ֆրոնդից, որից դուրս է գալիս միայնակ բարակ թելանման [[Արմատ (բուսաբանություն)|արմատ]]ը։ [[Ծաղկաբույլ]]ը կազմված է 1 վարսանդային և 1-2 առէջային [[ծաղիկ]]ներից։ Միասեռ ծաղիկները չունեն [[ծաղկապատ]]։ Վարսանդային ծաղիկն ունի կարճ սռնակ և սպի։ Առէջային ծաղիկների երկբույն փոշանոթը ամրացած է բարակ առէջաթելին։ Բույսը հազվադեպ է ծաղկում<ref name=":0" />։ |
||
==Տարածվածություն== |
==Տարածվածություն== |
Ընթացիկ տարբերակը 09:31, 15 փետրվարի 2022-ի դրությամբ
Ջրոսպ փոքր | |
Ջրոսպ փոքր | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հովվափողածաղկավորներ (Alismatales) |
Ընտանիք | Նվիկազգիներ (Araceae) |
Ենթաընտանիք | Lemnoideae |
Ցեղ | Ջրոսպ (Lemna) |
Տեսակ | Ջրոսպ փոքր (L. minor) |
Միջազգային անվանում | |
Lemna minor | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ |
Ջրոսպ փոքր (լատին․՝ Lemna minor), ջրոսպազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջրի մակերեսին լողացող, փոքր բազմամյա շատ պարզ կառուցվածքով խոտաբույս է։ Կազմված է բաց կանաչ, տերևանման, տափակ, ձվաձև կամ էլիպսաձև թիթեղից՝ 1-2 սմ տրամագծով ֆրոնդից, որից դուրս է գալիս միայնակ բարակ թելանման արմատը։ Ծաղկաբույլը կազմված է 1 վարսանդային և 1-2 առէջային ծաղիկներից։ Միասեռ ծաղիկները չունեն ծաղկապատ։ Վարսանդային ծաղիկն ունի կարճ սռնակ և սպի։ Առէջային ծաղիկների երկբույն փոշանոթը ամրացած է բարակ առէջաթելին։ Բույսը հազվադեպ է ծաղկում[1]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ապրում է կանգնած և դանդաղահոս ջրերում։ Բազմանում է ձմեռող բողբոջների միջոցով՝ առավելապես վեգետատիվ ճանապարհով։ Հանդիպում է Լոռու, Արագածոտնի, Վայոց ձորի, Սյունիքի, Գեղարքունիքի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզերում, Երևանում և Արցախում[1]։
Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուժական նպատակներով օգտագործվում է ամբողջ բույսը, որը պարունակում է անտոցիաններ, ֆլավոնոիդներ, միկրոտարրեր, մեծ քանակությամբ սպիտակուցներ, C վիտամին և այլն։ Բույսի պատրաստուկներն ունեն միզամուղ, կապող, ճիճվամուղ,ցավազրկող, հակաբորբոքային, լեղամուղ ազդեցություն[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջրոսպ փոքր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջրոսպ փոքր» հոդվածին։ |
|
|