Ջրոսպ փոքր
| Ջրոսպ փոքր | |
Ջրոսպ փոքր | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Հովվափողածաղկավորներ (Alismatales) |
| Ընտանիք | Նվիկազգիներ (Araceae) |
| Ենթաընտանիք | Lemnoideae |
| Ցեղ | Ջրոսպ (Lemna) |
| Տեսակ | Ջրոսպ փոքր (L. minor) |
| Միջազգային անվանում | |
| Lemna minor | |
| Կարգավիճակ | |
| Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ | |
Ջրոսպ փոքր (լատիներեն՝ Lemna minor), ջրոսպազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջրի մակերեսին լողացող, փոքր բազմամյա շատ պարզ կառուցվածքով խոտաբույս է։ Կազմված է բաց կանաչ, տերևանման, տափակ, ձվաձև կամ էլիպսաձև թիթեղից՝ 1-2 սմ տրամագծով ֆրոնդից, որից դուրս է գալիս միայնակ բարակ թելանման արմատը։ Ծաղկաբույլը կազմված է 1 վարսանդային և 1-2 առէջային ծաղիկներից։ Միասեռ ծաղիկները չունեն ծաղկապատ։ Վարսանդային ծաղիկն ունի կարճ սռնակ և սպի։ Առէջային ծաղիկների երկբույն փոշանոթը ամրացած է բարակ առէջաթելին։ Բույսը հազվադեպ է ծաղկում[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապրում է կանգնած և դանդաղահոս ջրերում։ Բազմանում է ձմեռող բողբոջների միջոցով՝ առավելապես վեգետատիվ ճանապարհով։ Հանդիպում է Լոռու, Արագածոտնի, Վայոց ձորի, Սյունիքի, Գեղարքունիքի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզերում, Երևանում և Արցախում[1]։
Նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուժական նպատակներով օգտագործվում է ամբողջ բույսը, որը պարունակում է անտոցիաններ, ֆլավոնոիդներ, միկրոտարրեր, մեծ քանակությամբ սպիտակուցներ, C վիտամին և այլն։ Բույսի պատրաստուկներն ունեն միզամուղ, կապող, ճիճվամուղ,ցավազրկող, հակաբորբոքային, լեղամուղ ազդեցություն[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջրոսպ փոքր» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջրոսպ փոքր» հոդվածին։ |
| ||||||||||
|