«Էդուարդ Ակոպով»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
→Կենսագրություն: Ծանոթագրությունը խմբագրվել է ProveIt-ով Պիտակ՝ ProveIt խմբագրում |
||
Տող 7. | Տող 7. | ||
[[1972]] թվականին ավարտել է սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացները, սովորել կինոդրամատուրգ [[Բուդիմիր Մետալնիկով]]ի արվեստանոցում։ Նրա դիպլոմային աշխատանքը [[Մարդն «Օլիմպոսից» (ֆիլմ)|«Մարդն «Օլիմպոսից»]] ([[1974]] թ.) [[կինոնկար]]ի սցենարն էր։ Էդուարդ Ակոպովի սցենարով ստեղծվել են այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «[[Զինվորն ու փիղը]]» ([[1977]] թ.), [[Թթենի (ֆիլմ)|«Թթենի»]] ([[1979]] թ.), «Դարձեք իմ ամուսինը» ([[1981]] թ.), «Կիրակնօրյա հայրիկը» ([[1985]] թ.), «Մարդը Կապուցինների ծառուղուց» ([[1987]] թ.), «Ընկերը» (1987 թ.) և այլն։ Այդ ֆիլմերից շատերը մրցանակներ են շահել միջազգային տարբեր կինոփառատոներում` [[Ֆրանսիա]]յում, [[Շվեդիա]]յում, [[Շվեյցարիա]]յում, [[Գերմանիա]]յում և Ռուսաստանում։ Էդուարդ Ակոպովի [[Պիես (թատրոն)|պիեսները]] բեմադրվել են զանազան թատրոնների բեմերում, այդ թվում նաև արտասահմանում։ Նրա [[արձակ]]ը տպագրվում է նաև այժմ։ |

Մահացել է [[2022]] թվականի [[հունվարի 31]]-ին [[Լոս Անջելես]]ում<ref>{{Cite web |url=https://style.news.am/arm/news/86776/mahacel-e-mardy-kapucinneri-tsaruxuc-filmi-scenarist-eduard-akopovy.html |title=Մահացել է «Մարդը Կապուցինների ծառուղուց» ֆիլմի սցենարիստ Էդուարդ Ակոպովը |website=style.news.am |accessdate=2022-02-06}}</ref>։ |
|||
== Ֆիլմագրություն == |
== Ֆիլմագրություն == |
00:55, 6 փետրվարի 2022-ի տարբերակ
Սա հոդված է վերջերս մահացած մարդու մասին: Որոշակի տեղեկությունները, ինչպիսիք են՝ մահվան կամ դրան նախորդող իրադարձությունների հանգամանքները, կարող են հաճախակի փոփոխվել՝ կախված այդ հանգամանքների ի հայտ գալուց: Այն դեպքում, երբ ապակառուցողական խմբագրումներ են եղել, դիմե՛ք ադմինիստրատորներին: |
Էդուարդ Ակոպով | |
---|---|
Ծնվել է | հունիսի 24, 1945 |
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | հունվարի 31, 2022[1] (76 տարեկան) |
Վախճանի վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1] |
Մասնագիտություն | սցենարիստ |
Էդուարդ Տիգրանի Ակոպով (Հակոբով (Հակոբյան), հունիսի 24, 1945, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 31, 2022[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), հայազգի խորհրդային և ռուսական թատերական դրամատուրգ, սցենարիստ և գրող[2]։ ԽՍՀՄ սցենարիստների միության (գիլդիա) առաջին նախագահն է, արդյունքում նաև Ռուսաստանի սցենարիստների միության առաջին նախագահը։
Կենսագրություն
Էդուարդ Ակոպովը ծնվել է Բաքվում։ 1967 թվականին ավարտել է Ադրբեջանի նավթի և արդյունաբերության պետական համալսարանը։ Մի քանի տարի աշխատել է տարբեր գործարաններում, գիտահետազոտական ինստիտուտում` էլեկտրոնային տեխնիկայի և հաշվողական մեքենաների գծով ճարտարագետ։ Դեռ ուսանողական տարիներին սկսել է գրել պատմվածքներ, որոնք տպագրվում էին տեղական ամսագրերում։
1972 թվականին ավարտել է սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացները, սովորել կինոդրամատուրգ Բուդիմիր Մետալնիկովի արվեստանոցում։ Նրա դիպլոմային աշխատանքը «Մարդն «Օլիմպոսից» (1974 թ.) կինոնկարի սցենարն էր։ Էդուարդ Ակոպովի սցենարով ստեղծվել են այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Զինվորն ու փիղը» (1977 թ.), «Թթենի» (1979 թ.), «Դարձեք իմ ամուսինը» (1981 թ.), «Կիրակնօրյա հայրիկը» (1985 թ.), «Մարդը Կապուցինների ծառուղուց» (1987 թ.), «Ընկերը» (1987 թ.) և այլն։ Այդ ֆիլմերից շատերը մրցանակներ են շահել միջազգային տարբեր կինոփառատոներում` Ֆրանսիայում, Շվեդիայում, Շվեյցարիայում, Գերմանիայում և Ռուսաստանում։ Էդուարդ Ակոպովի պիեսները բեմադրվել են զանազան թատրոնների բեմերում, այդ թվում նաև արտասահմանում։ Նրա արձակը տպագրվում է նաև այժմ։
Մահացել է 2022 թվականի հունվարի 31-ին Լոս Անջելեսում[3]։
Ֆիլմագրություն
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում |
---|---|---|
1974 | Մարդն «Օլիմպոսից» | - |
1974 | Առաջին ձյունը | Первый снег |
1976 | Այստեղ իմ կառանատեղն է | Здесь мой причал |
1977 | Զինվորն ու փիղը | - |
1978 | Տրվում է բնակարան` երեխայի հետ | Сдаётся квартира с ребёнком |
1978 | Աստղային ամառ | Звездное лето |
1979 | Թթենի | - |
1979 | Օ՜, Գևորգ | - |
1979 | Տատիկի թոռնիկը | Бабушкин внук |
1981 | Դարձեք իմ ամուսինը | Будьте моим мужем |
1984 | Հարսնացուների խռովությունը | Бунт невесток |
1985 | Կիրակնօրյա հայրիկը | Воскресный папа |
1985 | Վերջին կիրակին | - |
1987 | Մարդը Կապուցինների ծառուղուց | Человек с бульвара Капуцинов |
1987 | Ընկերը | Друг |
1989 | Կղզին | Остров |
1989 | Արևելյան խարդախուհին | Восточная плутовка |
2002 | Միայն մեկ անգամ | Только раз… |
2006 | Խորհրդային ժամանակաշրջանի զբոսայգին | Парк советского периода |
2009 | Մարդը Կապուցինուհիների ծառուղուց | Человек с бульвара Капуцинок |
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Не стало известного сценариста и драматурга Эдуарда Акопова. Ему было 76 лет.
- ↑ АКОПОВ Эдуард Тигранович
- ↑ «Մահացել է «Մարդը Կապուցինների ծառուղուց» ֆիլմի սցենարիստ Էդուարդ Ակոպովը». style.news.am. Վերցված է 2022-02-06-ին.
|