«Աթենքի համալսարան»–ի խմբագրումների տարբերություն
հեռացվել է Կատեգորիա:Հունաստանի համալսրաններ, ավելացվեց Կատեգորիա:Հունաստանի համալսարաններ ՀոթՔաթ գործիքով |
|||
Տող 19. | Տող 19. | ||
== Ֆակուլտետներ, բաժիններ == |
== Ֆակուլտետներ, բաժիններ == |
||
Համալսարանը |
Համալսարանը բաժանվում է դպրոցների ("σχολές"), ֆակուլտետների ("τμήματα"), բաժինների ("τομείς")<ref name="UoA Schools and Faculties">{{cite web|url=http://en.uoa.gr/schools-and-faculties.html|title=Schools and Faculties|publisher=uoa.gr|accessdate=2010-06-10}}</ref>: |
||
[[Պատկեր:Nomiki building, Athens 2009.JPG|right|thumb|300px|Իրավագիտության ֆակուլտետը: Շենքն ի սկզբանե կառուցվել է 1930 թվականին, երկրորդ մասնաշենքն ավելացվել է 1960-ական թվականերին: Մեծածավալ բարեփոխումներ են կատարվել 2002-2006 թվականներին<ref name="Nomiki Building">{{cite web|url=http://kapodistriako.uoa.gr/stories/081_co_01/index.php?m=1|title= Tο υπερσύγχρονο κτήριο της Nομικής Σχολής|date=2006-02-01|publisher=kapodistriako.uoa.gr|language=Greek|accessdate=2009-03-14}}</ref>]] |
[[Պատկեր:Nomiki building, Athens 2009.JPG|right|thumb|300px|Իրավագիտության ֆակուլտետը: Շենքն ի սկզբանե կառուցվել է 1930 թվականին, երկրորդ մասնաշենքն ավելացվել է 1960-ական թվականերին: Մեծածավալ բարեփոխումներ են կատարվել 2002-2006 թվականներին<ref name="Nomiki Building">{{cite web|url=http://kapodistriako.uoa.gr/stories/081_co_01/index.php?m=1|title= Tο υπερσύγχρονο κτήριο της Nομικής Σχολής|date=2006-02-01|publisher=kapodistriako.uoa.gr|language=Greek|accessdate=2009-03-14}}</ref>]] |
||
Տող 61. | Տող 61. | ||
** Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ֆակուլտետ |
** Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ֆակուլտետ |
||
** Տարրական կրթության ֆակուլտետ |
** Տարրական կրթության ֆակուլտետ |
||
** Վաղ տարիքի դաստիարակության ֆակուլտետ |
** Վաղ տարիքի դաստիարակության ֆակուլտետ |
||
== Ծանոթագրություններ == |
== Ծանոթագրություններ == |
16:12, 21 հունվարի 2016-ի տարբերակ
Կապոդիստրիայի անվան Աթենքի ազգային համալսարան, Աթենքի համալսարան (հուն․՝ Εθνικό και Καποδιστριακό Πανεπιστήμιο Αθηνών), Հունաստանի հնագույն համալսարաններից է: Հիմնադրվել է 1837 թվականին:
Պատմություն
Աթենքի համալսարանը հիմնադրվել է 1837 թվականի մայիսի 3-ին և տեղակայվել է ճարտարապետներ Ստամատիոս Կլանտիսի և Էդուարդ Շչոբերտի կալվածքում, Ակրոպոլիսի հյուսիսային լանջին:
Համալսարանը ի սկզբանե կոչվել է Օտտոնյան համալսարան (Οθώνειον Πανεπιστήμιον) ի պատիվ Հունաստանի Օտտոն I թագավորի (Othon) և ունեցել է 4 ֆակուլտետներ՝ աստվածաբանության, իրավագիտության, բժշկագիտության, և արվեստի (ներառյալ կիրառական գիտություններ և մաթեմատիկա): Ունեցել է 33 պրոֆեսոր, 52 ուսանող և 75 չներառված աուդիտորներ:
Kleanthis շինության փոքր տարածը չի կարողացել բավարարել Օտտոնյան համալսարանի պահանջները, ուստի դանիացի ճարտարապետ Քրիստիան Հանսենին հանձնարավել է նախագծել նոր շենք համալսարանի համար[7] : Հետևելով նեոդասական մոտեցմանը՝ Հանսենը համատեղում է «հուշարձանի շքեղությունը մարդկային լայնածավալ պարզության հետ»՝ շինության տալով H-տեսք: Շինարարությունը սկսվում է 1839 թվականին: Շենքի դիմացի թևը հայտնի է որպես "Propylaea", այն ավարտին է հասցվել 1842-1843 թվականներին: Մյուս թևերի կառուցման հսկողությունն իրականացրել է հույն ճարտարապետ Լիսանդրոս Կաֆտանտցոգլուն, ավելի ուշ՝ նրա գործընկեր Անաստասիոս Տեոֆիլասը՝ շինությունն ավարտին հասցնելով 1864 թվականին: Շենքը համարվում է «Աթենքի նեոդասական եռագրություն» Աթենքի ակադեմիայի և Հունաստանի ազգային գրադարանի հետ միասն, որոնք հետագայում կառուցվել են համալսարանի աջ և ձախ կողմերում[7]:
1862 թվականին Օտտոնյան համալսարանն անվանվել է Ազգային համալսարան (Εθνικόν Πανεπιστήμιον), ավելի ուշ՝ Կապոդիստրիայի անվան Աթենքի ազգային համալսարան՝ ի պատիվ անկախ Հունաստանի առաջին ղեկավարը Իոան Կապոդիստրիայի:
Համալսարանի կառուցվածքի մեծ ձևափոխումներ իրականացվեցին 1904 թվականին, երբ արվեստի ֆակուլտետը տարանջատվեց 2 ֆակուլտետների՝ Արվեստի (Σχολή Τεχνών) և Գիտություն (Σχολή Επιστημών), վերջինս իր հերթին կազմված է ֆիզիկայի և մաթեմատիկայի բաժիններից և դեղագիտության դպրոցից: 1919 թվականին ավելացվեց քիմիայի ֆակուլտետը, 1922 թվականին դեղագիտության դպրոցը անվանափոխվեց և դարձավ բաժին, բժշկության ֆակուլտետում ավելացավ ատամնաբուժության բաժինը:
1895-1911 թվականներին համալսարանը յուրաքաչյուր տարի համալրվել է շուրջ 1,000 նոր ուսանողներով: Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո այս թվաքանակը կրկնապատվեց՝ դառնալով տարեկան 2000 ուսանող: Այդ պատճառով որոշվեց բոլոր ֆակուլտետներում կիրառել մուտքի ընդունելության քննություններ, որը սկսվեց 1927-1928 ակադեմիական տարվանից: 1954 թվականից ի վեր ընդունված ուսանողների թիվը գրանցվում է Կրթության և կրոնի նախարարության կողմից:
Խորհրդանիշ
Աթենաս հունական աստվածուհին համարվում է համալսարանի խորհրդանիշը:
Ֆակուլտետներ, բաժիններ
Համալսարանը բաժանվում է դպրոցների ("σχολές"), ֆակուլտետների ("τμήματα"), բաժինների ("τομείς")[8]:
- Աստվածաբանության դպրոց
- Սոցիալական աստվածաբանության ֆակուլտետ
- Աստվածաբության ֆակուլտետ
- Փիլիսոփայության դպրոց
- Փիլիսոփայության ֆակուլտետ
- Պատմության և հնագիտության ֆակուլտետ
- Փիլիսոփայության, մանկավարժության, հոգեբանության ֆակուլտետ
- Հոգեբանության ֆակուլտետ
- Անգլերենի և անգլիական գրականության ֆակուլտետ
- Ֆրանսերենի և ֆրանսիական գրականության ֆակուլտետ
- Գերմաներենի և գերմանական գրականության ֆակուլտետ
- Իտալերենի և իտալական գրականության ֆակուլտետ
- Իսպաներենի և իսպանական գրականության ֆակուլտետ
- Սլավոնական ուսումնասիրությունների ֆակուլտետ
- Երաժշտության ֆակուլտետ
- Թատերական ուսուցման ֆակուլտետ
- Իրավագիտական դպրոց
- Իրավագիտության ֆակուլտետ
- Տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոց
- Հեռահաղորդակցության և լրատվական ուսումնասիրությունների ֆակուլտետ
- Տնտեսագիտության ֆակուլտետ
- Քաղաքագիտության և հանրային կառավարման ֆակուլտետ
- Թուրքիայի և ժամանակաից Ասիայի ուսումնասիրությունների ֆակուլտետ
- Գիտությունների դպրոց
- Ֆիզիկայի ֆակուլտետ
- Կենսաբանության ֆակուլտետ
- Երկրաբանության և շրջակա միջավայրի ֆակուլտետ
- Քիմիայի ֆակուլտետ
- Մաթեմատիկայի ֆակուլտետ
- Մեթոդոլոգիայի, գիտության պատմության և տեսության ֆակուլտետ
- Ինֆորմատիկայի և հեռահաղորդակցության ֆակուլտետ
- Առողջապահական գիտությունների դպրոց
- Բժշկագիտության ֆակուլտետ
- Ատամնաբուժության ֆակուլտետ
- Դեղագիտության ֆակուլտետ
- Սնուցման ֆակուլտետ
- Կրթության դպրոց
- Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ֆակուլտետ
- Տարրական կրթության ֆակուլտետ
- Վաղ տարիքի դաստիարակության ֆակուլտետ
Ծանոթագրություններ
- ↑ Εφημερίδα της Κυβερνήσεως (հուն.) — Αθήνα: Εθνικό Τυπογραφείο, 1837.
- ↑ https://web.archive.org/web/20190714135243/https://www.coar-repositories.org/community/members-and-partners-by-country/
- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ https://www.gunet.gr/en/participating-institutes/
- ↑ https://web.archive.org/web/20230803111744/https://cdn.ifla.org/wp-content/uploads/ifla-members-and-association-affiliates_2023-07-21.pdf
- ↑ https://web.archive.org/web/20240407134626/https://eellak.ellak.gr/ta-meli-tis-eellak/
- ↑ 7,0 7,1 «University of Athens - Archaeology of the City of Athens». National Hellenic Research Foundation (In Greek). Վերցված է 6 October 2014-ին.
- ↑ «Schools and Faculties». uoa.gr. Վերցված է 2010-06-10-ին.
- ↑ «Tο υπερσύγχρονο κτήριο της Nομικής Σχολής» (Greek). kapodistriako.uoa.gr. 2006-02-01. Վերցված է 2009-03-14-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Աթենքի համալսարան կատեգորիայում։ |
- University of Athens Official Website (անգլերեն)
- UoA DASTA Office (Career Office & Innovation Unit) (անգլերեն)
- University of Athens - Maps
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աթենքի համալսարան» հոդվածին։ |
|