«Ֆլեյտա»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 6. | Տող 6. | ||
[[Պատկեր:Neolithic bone flute.jpg|մինի|ձախից|Ոսկրից պատրաստված նախնադարյան ֆլեյտա]] |
[[Պատկեր:Neolithic bone flute.jpg|մինի|ձախից|Ոսկրից պատրաստված նախնադարյան ֆլեյտա]] |
||
Ֆլեյտան աշխարհում գոյություն ունեցող ամենահին գործիքներից մեկն է։ Գոյություն ունեն բազմաթիվ փաստեր, որոնք ապացուցում են, որ ֆլեյտան գոյություն է ունեցել նույնիսկ [[նախնադար]]ում։ [[2008]] թվականին կատարվող |
Ֆլեյտան աշխարհում գոյություն ունեցող ամենահին գործիքներից մեկն է։ Գոյություն ունեն բազմաթիվ փաստեր, որոնք ապացուցում են, որ ֆլեյտան գոյություն է ունեցել նույնիսկ [[նախնադար]]ում։ [[2008]] թվականին կատարվող հնագիտական պեղումների ժամանակ մի [[քարանձավ]]ում հայտնաբերվել են մոտ 35.000-40.000 տարվա ֆլեյտայի մասեր<ref>http://elementy.ru/news?newsid=431111</ref>։ Դրանով ապացուցվել է, որ նույնիսկ առաջին [[մարդ]]իկ ստեղծել են ֆլեյտաներ և զբաղվել են երաժշտությամբ։ |
||
Ֆլեյտաները կարող են պատրաստված լինել փայտից, ոսկորից, քարից, թրծած կավից, պլաստմասայից, տարբեր տեսակի մետաղներից ([[ոսկի]],[[արծաթ]]) և նույնիսկ ապակուց։ |
Ֆլեյտաները կարող են պատրաստված լինել փայտից, ոսկորից, քարից, թրծած կավից, պլաստմասայից, տարբեր տեսակի մետաղներից ([[ոսկի]],[[արծաթ]]) և նույնիսկ ապակուց։ |
18:42, 16 փետրվարի 2014-ի տարբերակ
Ֆլեյտա, փողային երաժշտական գործիք։ Ֆլեյտայի հնչողությունը ստեղծվում է ֆլեյտահարի առաջացրած ձայնային տատանումներից (վիբրացիա)։ Գոյություն ունեն տարբեր տեսակի ֆլեյտաներ։ Սովորական ֆլեյտաների դեպքում ֆլեյտահարը գործիքը պահում է աջ կողմում։ Ֆլեյտան համարվում է փայտյա-փողային գործիք, բայց հիմնականում ֆլեյտաները պատրաստվում են մետաղից։
Առաջացում և օգտագործում
Ֆլեյտան աշխարհում գոյություն ունեցող ամենահին գործիքներից մեկն է։ Գոյություն ունեն բազմաթիվ փաստեր, որոնք ապացուցում են, որ ֆլեյտան գոյություն է ունեցել նույնիսկ նախնադարում։ 2008 թվականին կատարվող հնագիտական պեղումների ժամանակ մի քարանձավում հայտնաբերվել են մոտ 35.000-40.000 տարվա ֆլեյտայի մասեր[1]։ Դրանով ապացուցվել է, որ նույնիսկ առաջին մարդիկ ստեղծել են ֆլեյտաներ և զբաղվել են երաժշտությամբ։
Ֆլեյտաները կարող են պատրաստված լինել փայտից, ոսկորից, քարից, թրծած կավից, պլաստմասայից, տարբեր տեսակի մետաղներից (ոսկի,արծաթ) և նույնիսկ ապակուց։
Հիմնականում այն պատրաստվում է մետաղից։ Մ. թ. ա. 7-րդ դարում, Հին Հունաստանում մեծ գործածություն էր վայելում պանի ֆլեյտան։ Իսկ բլոկֆլեյտան սկսել են օգտագործել 14-րդ դարից սկսած։
Գոյություն ունեն տարբեր ազգերին հատուկ ֆլեյտաներ և դրանցից ամեն մեկը ունի իր անվանումը։ Ֆլեյտան օգտագործվում է տարբեր ժանրերի երաժշտություններում։ Այն լայն օգտագործում ունի դասական երաժշտության մեջ (սիմֆոնիկ նվագախմբում 2 ֆլեյտա և հաճախ մեկ պիկոլո)։ Սովորական ֆլեյտան ունի բազմաթիվ տարատեսակներ։ Դրանք են՝ (ըստ ձայնի բարձրության)
- պիկոլո
- տերցֆլեյտա
- համերգային ֆլեյտա
- ալտֆլեյտա
- բասֆլեյտա
- կոնտրալտո ֆլեյտա
- կոնտրաբաս ֆլեյտա
- կրկնակի կոնտրաբաս ֆլեյտա
- օկտոբաս ֆլեյտա
- հիպերբաս ֆլեյտա
Հիմնականում օգտագործվում են սովորական ֆլեյտան և պիկոլոն։ Որոշ կոմպոզիտորներ օգտագործում են նաև ալտֆլեյտան։ Մյուս տարատեսակները ավելի քիչ օգտագործում ունեն։ Տերցֆլեյտան օգտագործվում է ջազում։
Ֆլեյտան լայն օգտագործում ունի կամերային երաժշտության մեջ։ Այն հաճախ օգտագործվում է որպես մենակատար գործիք։ Ֆլեյտայի համար գրվել են բազմաթիվ կոնցերտներ։ Այն համարվում է աշխարհում ամենաշատ նվագվող գործիքներից մեկը։
Այլ տեսակի ֆլեյտաներ
Բացի դասական երաժշտության մեջ օգտագործվող ֆլեյտայից և իր մի քանի տարատեսակներից, գոյություն ունեն ֆլեյտայի բազմաթիվ այլ տեսակներ, որոնք հիմնականում տարածված են հատուկ երկրներում։ Դրանցից են՝
- Ֆլաժոլետ (Անգլիա, Ֆրանսիա, Կատալոնիա և այլ երկրներ)
- Ֆլաբիոլ (Կատալոնիա)
- Իռլանդական ֆլեյտա (Իռլանդիա)
- Վիսթլ (Իռլանդիա, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիա և բրիտանական տարբեր կղզիներ)
- Բլոկֆլեյտա
- Պինքիլո և Տարքա (Բոլիվիա, Պերու)
- Սուլինգ (Ինդոնեզիա)
- Սոդինա (Մադագասկար)
- Ֆույարա (Սլովակիա)
- Բանսուրի (Հնդկաստան)
- Քավալ (Բուլղարիա և Թուրքիա)
- Աուլոս (Հին Հունաստան)
- Դիզի (Չինաստան)
- Տաեգում (Կորեա)
- Շակուհաշի (Ճապոնիա)
Ծանոթագրություններ
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ֆլեյտա կատեգորիայում։ |