Սպանություններ Վայնվիլում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպանություններ Վայնվիլում
Սպանության ձևմանկասպանություն և զանգվածային սպանություն
Երկիր ԱՄՆ
Կոորդինատներ
Ամսաթիվ1920
Սկիզբմոտ մարտ 1928
Վերջսեպտեմբերի 19, 1928
Սպանվածներ4 մարդ

Սպանություններ Վայնվիլում (նաև՝ Սպանություններ Վայնվիլի հավանոցում, անգլ.՝ Wineville Chicken Coop Murders)[1] կամ (անգլ.՝ Wineville Chicken Murders), ԱՄՆ Լոս Անջելեսում և Կալիֆոռնիայի Ռիվերսայդ շրջանում չորս տղաների առևանգումների և սպանությունների շարք, որոնք կատարվել են 1928 թվականին։ Հանցագործությունները գրավել են ամերիկյան հասարակության ուշադրությունը, որից հետո հետագա իրադարձությունները հանգեցրել են նաև Լոս Անջելեսի ոստիկանության բաժանմունքում կոռուպցիոն գործողությունների բացահայտման[1]։

Սանֆորդ Քլարկի վկայությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1926 թվականին 19-ամյա Գորդոն Ստյուարտ Նորտքոտը ծնողների թույլտվությամբ վերցրել է իր 13-ամյա եղբորորդուն՝ Սենֆորդ Ուեսլի Կլարկին և նրան տեղափոխել Ռիվերսայդ շրջանի Վայնվիլում (այժմ՝ Միրա Լոմա) գտնվող իր ագարակ, որտեղ դեռահասին ենթարկել է ֆիզիկական և սեռական բռնության։ 1928 թվականի օգոստոսին Սանֆորդի քույրը՝ 19-ամյա Ջեսի Կլարկը, Նորտքոտի ագարակում այցելել է իր եղբորը։ Այդ ընթացքում Սենֆորդը պատմել է քրոջը իր իրավիճակի մասին, իսկ հետո սարսափով ավելացրել, որ Գորդոնը առևանգել և սպանել է չորս տղաների։ Մեկ շաբաթ անց Ջեսին վերադարձել է Կանադա և անմիջապես տեղեկացրել ամերիկյան հյուպատոսությանը, որն էլ Ջեսիի համապատասխան բողոքով դիմել է Լոս Անջելեսի ոստիկանության դեպարտամենտ։ Ուսումնասիրելով Ջեսիի բողոքըը՝ ոստիկանությունը պարզել է, որ Սենֆորդը սահմանը հատել է որոշ խախտումներով, ուստի դիմել են ԱՄՆ ներգաղթի ծառայությանը։

Նորտքոտի ագարակը Վայնվիլում

1928 թվականի օգոստոսի 31-ին ծառայության երկու տեսուչներ Ջադսոն Շոուն և Ջորջ Սքալորնը ժամանել են Նորտքոտի ագարակ։ Ինքը՝ Նորտքոտը, տեսնելով, թե ինչպես են տեսուչները մոտենում ագարակին, նրանց շփոթել է ոստիկանների հետ և, սպառնալով Սենֆորդին, որ կկրակի իր վրա, հրամայել է վերջինիս զբաղեցնել տեսուչներին, որից հետո ինքը փախել մոտակա անտառը։ Սենֆորդը կեղծ պատրվակներով երկու ժամ խաբել է տեսուչներին, և միայն այն ժամանակ, երբ նրանց հաջողվել է համոզել, որ կարող են պաշտպանել իրեն, թույլ է տվել, որ իրեն բերման ենթարկեն։ Սենֆորդը ոստիկանությանը պատմել է ահասարսուռ պատմություն այն մասին, որ իր հորեղբայր Գորդոնը, նրա տատիկը՝ Սառա Լուիզը (Գորդոնի մայրը) և ինքը՝ Սենֆորդը, նրանց ճնշման տակ սպանել են երեք փոքրիկ տղաների, որոնց Գորդոնը նախկինում առևանգել և բռնաբարել է[2]։ Սենֆորդը հայտնել է, որ դիակները ոչնչացնելու համար օգտագործվել է չհանգած կիր իսկ մնացորդները թաղվել են ագարակում[3]։ Ոստիկանությունը փորել է հենց այն տեղը, որտեղ նշել է Սենֆորդը, բայց մարմիններ փորված տեղում չեն հայտնաբերվել, քանի որ Նորտքոտթը, իմանալով, որ տղան ձերբակալված է, և ոստիկանությունը փնտրում է նրան, նախապես փորել և հանել է դիակների մնացորդները և տարել անապատ, որտեղ դրանք վերջնականապես քայքայվել են։ Այնուամենայնիվ,գերեզմաններում հայտնաբերվել են արյուն, մազերի և ոսկորների մասնիկներ։ Երբ ագարակը խուզարկվել է, հայտնաբերվել են նաև արյան հետքերով կացիններ։ Ինքը՝ Գորդոն Նորտքոտը, մոր հետ փախել է Կանադա, որտեղ նրան ձերբակալել են Վերնոնի մոտ (Բրիտանական Կոլումբիա

Սենֆորդի խոսքերով՝ ամեն ինչ սկսվել է 1928 թվականից։ Սկզբում Նորտքոտը 22 տրամաչափի հրացանով գնդակահարել է մեքսիկացի մի տղայի, որը, ինչպես Սենֆորդը, ագարակում Գորդոնի օգնականն է եղել։ Սենֆորդը և Սառան չեն մասնակցել նրա սպանությանը, բայց ավելի ուշ Գորդոնը ստիպել է Սենֆորդին գլխատել արդեն մահացածի մարմինը և այրել գլուխը վառարանում, իսկ հետո ջարդել գանգը։ Ինքը՝ Գորդոնը, հետագայում հետաքննության ընթացքում խոստովանել է, որ այլ հարմար տեղ չգտնելով՝ անգլուխ մարմինը թաղել է Լա Պուենտոյի մոտ գտնվող ճանապարհի մոտ գտնվող փոսում։ Ոստիկանները դիակը հայտնաբերել են 1928 թվականի փետրվարի 8-ին։

Այնուհետև մարտին Նորտքոտը առևանգել է ենթադրաբար 9-ամյա Ուոլթեր Քոլինսին, որը նույնպես սպանվել է[4], մայիսին առևանգել է եղբայրեր՝ 12-ամյա Լյուիսին և 10-ամյա Նելսոն Ուինսլոուին, որոնք, ենթադրաբար, եղել են Նորտքոտի վերջին զոհերը մինչև նրա ագարակից փախուստը[5]։

Հետաքննություն և դատավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառա Լուիզա Նորտքոտ՝ Գորդոն Նորտքոտի մայրը և հանցակիցը

Սպանված տղաներից երկուսը նույնականացվել են որպես Լյուիս և Նելսոն Ուինսլոուներ (համապատասխանաբար 10 և 12 տարեկան), որոնք անհետացել են Պոմոնայում 1928 թվականի մայիսի 16-ին[6][7]։ Երրորդ տղան եղել է 9-ամյա Ուոլթեր Քոլինսը, որը անհետացել է Լոս Անջելեսում նույն թվականի մարտի 10-ին։ Չորրորդ մեքսիկացի տղան պաշտոնապես այդպես էլ չի նույնականացվել.ինքը՝ Գորդոնը, ավելի ուշ իր գրավոր խոստովանությամբ այդ տղային անվանել է Էլվին Գոթեա (Alvin Gothea), սակայն ոստիկանությունն այդպես էլ չի կարողացել հաստատել նրա ինքնությունը, ուստի գործի նյութերում նշված է եղել որպես «Անգլուխ մեքսիկացի»։

Կանադայի ոստիկանությունը ձերբակալել է Գորդոն Ստյուարտ Նորտքոտին և նրա մորը 1928 թվականի սեպտեմբերի 19-ին, սակայն փաստաթղթերի սխալների պատճառով նրանք միայն նոյեմբերի 30-ին են արտաքսվել Լոս Անջելես[8][9]։ Սառա Նորտքոտն ի սկզբանե խոստովանել է Քոլինսի սպանությունը, բայց հետո հրաժարվել է իր խոսքերից, ինչպես և Գորդոնը, ով նախկինում խոստովանել է ավելի քան հինգ երեխաների սպանությունը, բայց հետո սկսել է հրաժարվել իր ցուցմունքից։ Դատարանում իրեն հանդգնորեն է պահել և, ի վերջո հերթով հրաժարվել երեք փաստաբանների ծառայություններից[10][11]։

Ի վերջո,1928 թվականի դեկտեմբերի 31-ին Սառա Նորքտոտը ընդունել է Ուոլթեր Քոլինսի սպանության մեղքը և դատապարտվել ցմահ ազատազրկման։ Պատիժը կրել է «Տեխաչապի» պետական բանտում[12], որտեղից 12 տարի անց նրան պայմանական վաղաժամկետ ազատ են արձակել։ Դատավճռի կայացման ժամանակ Սառան պնդել է, որ իր որդին անմեղ է և մի շարք տարօրինակ հայտարարություններ է արել նրա ծագման վերաբերյալ։ Մասնավորապես ասել է, որ Գորդոնն իրականում անգլիացի ազնվականի որդի է[10],որ նա Գորդոնի տատիկն է[13][14]։ Նաև հայտարարել է, որ մանկության տարիներին Գորդոնը սեռական բռնության է ենթարկվել ընտանիքի բոլոր անդամների կողմից։ Նրա ցուցմունքից հետևում էր, որ իրականում ղեկավարել է Գորդոնին։ Նրա խոսքով՝ երբ նրանք ժամանել են Կանադա, Գորդոնն այնպիսի հուսահատության մեջ է եղել իր արածից, որ պատրաստ է եղել ամեն ինչ խոստովանել վագոնավարին։ Սառա Լուիզա Նորտքոտը մահացել է 1944 թվականին։

Թեև ընդհանուր առմամբ կարծում էին, որ Գորդոն Նորտքոտը մասնակցել է Ուոլթեր Քոլինսի սպանությանը, բայց քանի որ նրա մայրն արդեն խոստովանել և դատապարտվել էր Ուոլթերի սպանության համար, դատախազը չէր կարող որևէ մեղադրանք առաջադրել Գորդոնի դեմ[15]։ Ենթադրվել է, որ Գորդոնի զոհերի թիվը կարող է լինել 20 մարդ, բայց Կալիֆոռնիա նահանգի ոստիկանությունը չի կարողացել դատարանին հիմնավոր ապացույցներ ներկայացնել այս վարկածին աջակցելու համար և ի վերջո, Գորդոնի դեմ մեղադրական ակտը պարունակել է միայն անհայտ մեքսիկացի տղայի և Ուինսլոու եղբայրների սպանությունները։

Դատավարությունը տևել է 27 օր։ 1929 թվականի փետրվարի 8-ին դատավոր Ջորջ Ռ.Ֆրիմանը մեղավոր է ճանաչել Գորդոն Նորտքոտին անհայտ մեքսիկացի տղայի և Ուինսլոու եղբայրների սպանության համար։ 1929 թվականի փետրվարի 13-ին Գորդոն Նորտքոտը դատապարտվել է մահապատժի՝ կախաղանի միջոցով[16]։ Մահապատիժը տեղի է ունեցել 1930 թվականի հոկտեմբերի 2-ին «Սան Քվենտին» բանտում[1][17]։

Դեպքի մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գորդոն Ստյուարտ Նորտքոտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գորդոն Ստյուարտ Նորտքոտը հետախուզման մեջ

Գորդոն Ստյուարտ Նորտքոտը ծնվել է Կանադայի Սասկաչևան նահանգի Բեդֆորդ գյուղում՝ Սառա Լուզի Քոուֆրոպի և Ջորջ Սայրուս Նորքոթի ընտանիքում, բայց մեծացել է Բրիտանական Կոլումբիայում։ Ունեցել է քույր Վինիֆրեդը և եղբայր Ջոնը։ 1924 թվականին ծնողների հետ տեղափոխվել է Լոս Անջելեսի արվարձան։ Ավելի ուշ Նորտքոտը հողատարածք է գնել Կալիֆոռնիայի Վայնվիլ քաղաքում, որտեղ զբաղվել է թռչնաբուծությամբ և տուն կառուցել իր հոր օգնությամբ, որը շինարարական բիզնես է ունեցել։ Հետաքննության ընթացքում Նորտքոտը պնդել է, որ առևանգել է անորոշ թվով տղաների և բռնաբարել նրանց իր ագարակում։ Որպես կանոն, դրանից հետո երեխաներին տարել է տուն և երբեմն նույնիսկ թույլ է տվել, որ իրենք հեռանան՝ օգտվելով այն փաստից, որ բոլոր տղաները առևանգվել են տարբեր վայրերից (երբեք երկու անգամ մեկ վայրից) և մինչ այդ բոլորովին ծանոթ չեն եղել իրեն։ Լուրեր են շրջանառվել, որ Նորտքոտը իր զոհերին «վարձել» է հարավ-արևմտյան հարուստ մանկապիղծներից, բայց դրա մասին որևէ ապացույց չի հայտնաբերվել։

Ուոլթեր Քոլինսի սպանությունը հայտնի է միայն Սենֆորդ Քլարկի խոսքերից։ Ուոլթերի առևանգումից մի քանի օր անց Նորտքոտը զանգ է ստացել Սառայից, որը նրան հայտնել է, որ պատրաստվում է մի քանի օրով ագարակ գալ։ Մեկ ժամ անց Սառան հասել է ագարակ, իսկ ինքը՝ Ուոլթերը, փակված է եղել հավաբնում, իրենց ընտանիքում տեղի ունեցած նախորդ դեպքերի պատճառով Սառան տեղյակ է եղել, որ իր որդին երեխաներին բռնաբարում է, և, հետևաբար, հավաբունը ինքնին կասկածելի էր թվում նրան, ինչպես նաև Գորդոնի խնդրանքը՝ հեռու մնալ հավաբնից։ Ինչ-որ պահի Սառան գտել է Ուոլթերին։ Ըստ Սենֆորդի՝ պարզվել է, որ Քոլինսի դեպքում Գորդոնը սխալ է թույլ տվել. ի տարբերություն նախորդ երեխաների՝ Ուոլթեր Քոլինսն արդեն շփվել է Գորդոնի հետ մինչ առևանգումը (դա տեղի է ունեցել սուպերմարկետում, որտեղ Ուոլթերը հավանել է Գորդոնին) և, համապատասխանաբար, կարողացել է ճանաչել նրան։

Քանի որ Ուոլթերն իսկապես կարող էր մատնել Նորտքոտին, Սառան որդուն ասել է, որ տղան չափազանց շատ բան գիտի և պետք է անհապաղ «լռեցվի»։ Սթենֆորդ Քլարկը հետագայում վկայել է, որ Սառան որոշել է, որ Ուոլթեր Քոլինսի սպանությանը նրանք պետք է մասնակցեն միասին, երեքով, քանի որ այդ դեպքում ոչ ոք չի մտածի մատնությամբ ոստիկանություն գնալ։ Գորդոն Նորտքոտն առաջարկել է ատրճանակ օգտագործել, բայց Սառան վախեցել է, որ աղմուկը կգրավի հարևաններին։ Որպես սպանության զենք ընտրվել է կացնի բռնակի բութ ծայրը, երբ Ուոլթերը քնած է եղել հավաբնի մահճակալին Գորդոնը, Սառան և Սենֆորդը հերթով հարվածել են Ուոլթերին։ Նույն կերպ նրանք հետագայում վարվել են տեսել Ուինսլոու եղբայրների հետ։

Նորտքոտի ընտանիքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառա Լուիզա Նորտքոտ (Կարատոպ)
(1869 -թվականի 1944 նոյեմբերի 21)[18]
 
 
 
Ջորջ Սայրուս Նորտքոտ
(1866 սեպտեմբերի 18- 1944 թվականի ապրիլ)[19]
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ջոն Ուեսլի Քլարկ
(1874 թվականի սեպտեմբերի 30- 1957 թվականի հուլիսի 24)
 
Լուզա Վինիֆրեդ Նորտքոտ-Քլարկ
(1888 թվականի հուլիսի 23 - 1968 թվականի հուլիսի 1)
Գորդոն Ստյուարտ Նորտքոտ
(1906 թվականի նոյեմբերի 9 -1930 թվականի հոկտեմբերի 2)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ջեսսի Վինիֆրեդ Քլարկ-Ռուիս
(1909 թվականի մայիսի 13 - 1991 թվականի ապրիլի 9)
Ջուն Քեթլին Մաքինես-Քլարկ
(1914 թվականի հուլիսի 9- 1996 թվականի սեպտեմբերի 8)
 
Սենֆորդ Ուեսլի Քլարկк
(1913 թվականի մարտի 1 - 1991 թվականի հուլիսի 20)
Քենեթ ՔլարկԷդիի Քլարկ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ջերի ՔլարկՌոբերտ Քլարկ

Սթենֆորդ Քլարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սենֆորդ Ուեսլի Քլարկ (1913 թվականի մարտի 1 - 1991 թվականի հունիսի 20), Գորդոն Նորտքոտի սպառնամաբ ստիպված է եղել սպանել մյուս տղաներին:

Լինելով հորեղբոր ֆերմայում և ահաբեկված լինելով նրա կողմից, Սենֆորդը, նամակներ ուղարկելով տուն, դրանցում չի հայտնել, թե իրականում ինչ է կատարվում իր հետ, ինչի պատճառով նրա ավագ քույրը՝ Ջեսին, կասկածելիորեն է վերաբերվել եղբոր նամակներին, ուստի մի քանի օր անց այցելել է ագարակ։ Թեև Ջեսսին այդքան շատ բան չի նկատել, նրան շատ է վախեցրել Նորտքոտի պահվածքը, և մի գիշեր Սենֆորդին հաջողվել է գաղտնի պատմել նրան ճշմարտության մի փոքր մասը, և նրան այնտեղից տանելու համար Ջեսսին ամեն ինչ հայտնել է ամերիկյան հյուպատոսությանը[20]։

Սենֆորդ Քլարկը երբեք չի դատվել այս սպանությունների համար, քանի որ շրջանային դատախազի օգնական Լոյալ Ս. Քելլին հաստատապես վստահ է եղել, որ Սենֆորդը անմեղ զոհ է եղել, որը գործել է Գորդոնի սպառնալիքների և սեռական բռնության ներքո[4], և որ նա, անշուշտ հանցագործության կամավոր մասնակից չի եղել։ Քելլին կարողացել է ստիպել Սենֆորդին պայմանագիր ստորագրել՝ ուղարկելու նրան Ուիթերի դպրոց տղաների համար (հետագայում վերանվանվել է Ֆրեդ Ս. Նելսի ուղղիչ հաստատություն երիտասարդության համար), որտեղ այն ժամանակ անչափահաս հանցագործների համար փորձնական ծրագիր էր ընթանում։ Քելլին հավաստիացրել է Սենֆորդին, որ այս դպրոցը կօգնի նրան լիովին ապաքինվել[4]։ Սենֆորդը ի սկզբանե այդ պայմանագրով 5 տարի պետք է մնար այդ դպրոցում, սակայն հետագայում նրա պատիժը կրճատվել է մինչև 23 ամիս, քանի որ, ըստ դպրոցի պաշտոնյաների, Սենֆորդը տպավորել է նրանց իր բնավորությամբ, աշխատանքային հմտություններով և մնացած երեքի տարիների համար աշխատանքային կյանքով ապրելու անձնական ցանկությամբ։ Դպրոցն ավարտելուց հետո շրջանային դատախազի կողմից նշանակված Սենֆորդի «պատիժը» ավարտված է համարվել[4], և այդպիսով, Սենֆորդը վերադարձել է Կանադա, որտեղ մինչև կյանքի վերջ հավատարիմ է մնացել Քելիի ցուցումներին, որը բաժանվելիս հորդորել է նրան օգտագործել այս հնարավորությունը, որպեսզի իր վերականգնումն ապարդյուն չանցնի։ Ընդհանուր առմամբ, շրջանային դատախազ Քելլին, Ուիթիերի դպրոցը, կինը՝ Ջունը, որդի Ջերին և քույր Ջեսսին օգնել են նրան հետագայում լիովին վերականգնվել Գորդոն Նորտքոտի հասցրած ֆիզիկական և էմոցիոնալ վնասվածքից։

Սենֆորդը մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, այնուհետև 28 տարի աշխատել է Կանադայի փոստային ծառայությունում։ Ամուսնացել է Ջուն Քեթլին Մաքինզի հետ (1914 թվականի հունիսի 9 - 1996 թվականի սեպտեմբերի 8), և նրանք միասին որդեգրել և մեծացրին երկու տղաների։ Ջունն ու Սենֆորդը միասին ապրել են 55 տարի և եղել են տարբեր հասարակական կազմակերպությունների ակտիվ անդամներ։ Սանֆորդ Ուեսլի Քլարկը մահացել է 1991 թվականի 78 տարեկան հասակում և թաղվել է Վուդլաունի Սասկատունի գերեզմանատանը[21]։

Քրիստին և Ուոլթեր Քոլինս[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուոլտեր Ջեյմս Քոլինս ավագ (անգլ.՝ Walter James Collins, Sr.,1890 թվականի փետրվարի 1 - 1932 թվականի օգոստոսի 18)[22]

Քրիստին Իդա Քոլինս (անգլ.՝ Christine Ida Dunne Collins; 1888 թվականի դեկտեմբերի 14 - 1964 թվականի դեկտեմբերի 8)[23][24]

Ուոլտեր Ջեյմս Քոլինս ավագ (1918 թվականի սեպտեմբերի 23 - 1928 թվականի մարտ), ենթադրաբար սպանվել է ինը տարեկան հասակում։

Քրիստինը ծնվել է Կլարա Հորնի (1851-1923) և Ֆրենսիս Դաննի (1839-1912) ընտանիքում։ Մայրը եղել է գաղթական Անգլիայից, հայրը՝ Իռլանդիայից։ Քրիստինն ունեցել է մի քանի քույր և մեկ եղբայր։ Ֆրենսիսը եղել է նավապետ, և ընտանիքը որոշ ժամանակ ապրել է Հավայան կղզիներում և Կալիֆորնիայում, նախքան Սիեթլում հաստատվելը, սակայն Քրիստինն այդ ժամանակ որոշում է կայացրել բնակություն հաստատել Կալիֆորնիայում, որտեղ ծնվել է։ Այնտեղ աշխատանքի է անցել հեռախոսային ընկերությունում, որտեղ ի վերջո բարձրացել է մինչև դիսպետչերի կոչման։ Ինչ-որ պահի հանդիպել է Ուոլթեր Էնսոն անունով մի տղամարդու (որը օգտագործել է Ուոլթեր Քոլինս կամ Քոնրադ Քոլինս կեղծանունները), որը աշխատել է որպես տրամվայի վարորդ։ Նրանք ամուսնացան՝ հաստատվելով Լոս Անջելեսի Լինքոլն Հայթս շրջանում, և 1918 թվականին ծնվել է նրանց որդին՝ Ուոլթերը։ 1923 թվականին Ուոլթեր ավագը, ով պատասխանատու էր ութ զինված կողոպուտի համար, դատապարտվել է Ֆոլսոմ Կալիֆորնիայի բանտում[25]։

1928 թվականի մարտի 10-ին նրա որդին՝ իննամյա Ուոլթեր Քոլինսը, անհետացել է տեղի թատրոն տանող ճանապարհին, ուր քայլելիս է եղել միայնակ[26]։ Ի սկզբանե ոստիկանությունը որոշել է, որ տղային առևանգել են Ուոլթեր ավագի թշնամիները։ Այս վարկածը մշակելիս ոստիկանները խուզարկել են շրջակա լճերը, սակայն տղայի մարմինն այդպես էլ չեն գտել[27]։

Արթուր Հաթչինսը, որը ներկայացել է որպես Ուոլթեր Քոլինս

Ի տարբերություն Նորտքոտի այլ զոհերի, Ուոլթեր Քոլինսի անհետացումը գրավել է հասարակության ուշադրությունը, բայց չնայած այն հանգամանքին, որ Լոս Անջելեսի ոստիկանական բաժանմունքը մոտ հարյուր սպա է ներգրավել այս գործին, հետաքննությունն առաջ չի շարժվել[11]:Ուոլթերի անհետացումից հինգ ամիս անց, երբ Լոս Անջելեսի հասարակությունն արդեն սկսել է ակտիվորեն քննադատել քաղաքի ոստիկանությանը և հասարակական ճնշում գործադրել նրա վրա, հանկարծ Իլինոյսի Դե Կալբում հայտնվել է մի տղա, որը իրեն անվանել է Ուոլթեր Քոլինս։ Քոլինսը 70 դոլար է վճարել տղային Լոս Անջելես վերադարձնելու համար։ Քրիստինի վերամիավորումը տղայի հետ կազմակերպվել է Լոս Անջելեսի ոստիկանության կողմից, որը հույս ուներ այդ կերպ հերքել բոլոր բացասական արձագանքները, որոնք արտահայտվել էին իրենց հասցեին, մինչ նրանք հետաքննում էին գործը։ Ոստիկանությունը նաև հույս ուներ, որ այս դեպքը կշեղի մամուլի ուշադրությունը կոռուպցիայից, որով արատավորվել էր սպանությունների հետաքննության բաժնի հեղինակությունը։ Սակայն հանդիպման ժամանակ Քրիստինը հայտարարել է, որ այդ տղան Ուոլթերը չէ։ Այս գործը հետաքննող ոստիկանության կապիտան Ջեյ Ջեյ Ջոնսը խորհուրդ է տվել նրան հապճեպ եզրակացություններ չանել, այլ տղային մի քանի շաբաթով տանել իր տուն, որպեսզի այնտեղ արդեն վերջնականապես մտածի ամեն ինչի մասին, և Քոլինսը, որը զգացմունքային հյուծվածություն մեջ է գտնվել համաձայնել է։

Երեք շաբաթ անց Քրիստին Քոլինսը գնացել է Ջոնսի մոտ և շարունակել պնդել, որ այս տղան իր որդին չէ։ Իր մոտ ունեցել է ատամնաբույժի վկայությունը և ծանոթների ցուցմունքներները, որոնք նույնպես պնդել են որ այդ տղան Ուոլթերը չէ։ Այն ժամանակ Ջոնսը Քոլինսին տարել է Լոս Անջելեսի շրջանային հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքում՝ «Կոդ 12» ախտորոշմամբ, որով այն ժամանակ բանտեր և հիվանդանոցներ էին նստեցնում հասարակության համար վտանգավոր համարվող մարդկանց։ Քրիստին Քոլինսի բանտարկությունից հինգ օր անց կապիտան Ջոնսը հարցաքննել է տղային, և տղան խոստովանել է, որ իրականում նա 12-ամյա Արթուր Ջեյքոբ Հաթչինսն է Այովայից, ով փախել է տնից[28]։ Պարզվել է, որ Իլինոյսի ճամփեզրի սրճարանում ինչ-որ թափառաշրջիկ Հաթչինսի ուշադրությունը հրավիրել է կորած Ուոլթերի հետ նրա նմանության վրա։ Տղան երազել է հասնել Հոլիվուդ, որպեսզի այնտեղ տեսնի իր սիրելի դերասան Թոմ Միքսին, և այդ պատճառով որոշել է ձևանալ, թե Ուոլթեր Քոլինս է։ Հաթչինսի խոստովանությունից տասը օր անց Քրիստին Քոլինսը ազատ է արձակվել հոգեբուժարանից[29] և անմիջապես սկսվել է դատական հայցը ընդդեմ Լոս Անջելեսի ոստիկանական բաժանմունքի[11]։ Այս իրադարձությունների վրա հիմնված պատմությունը նկարագրված է «Փոխարինում» (2008) ֆիլմում, միայն այնտեղ Հաթչինսը խոստովանում է խաբեությունը Քոլինսի ազատ արձակումից հետո։

Սենֆորդ Քլարկը նույնպես չի նմանեցրել Հաթչինսին որպես Ուոլթեր Քոլինս։

Ի վերջո, 1930 թվականի սեպտեմբերի 13-ին Քրիստին Քոլինսը շահել է կապիտան Ջոնսի դեմ դատավարությունը և պետք է ստանար 10,800 ԱՄՆ դոլարի փոխհատուցում (2010 թվականի համար՝ մոտավորապես 138,000 ԱՄՆ դոլար[30]),որը Ջոնսը նրան չի վճարել[31]։

Ուոլթեր Քոլինսի կրկնվող որոնումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուոլթեր Քոլինսը 7 տարեկանում

Երբ 1928 թվականի դեկտեմբերի 7-ին Գորդոն Նորտքոտը Կանադայից արտաքսվել է Ռիվերսայդի պետական բանտային հիվանդանոց և այնտեղ տվել է իր առաջին հարցազրույցը, Քրիստին Քոլինսը (անձնական պատճառներով) հույս է ունեցել, որ իր որդին կարող է դեռ կենդանի լինել[32]։ Դատավարության ժամանակ Քրիստինը հարցրել է Նորտքոտին, թե ճի՞շտ է, որ նա սպանել է իր որդուն, և ի պատասխան ստացել է խոստովանություն, որը ոչ մի տրամաբանություն չի ունեցել, և ճշմարտությունը խառնված էր ստի հետ, որից Քոլինսը եզրակացրել է, որ Նորտքոտը խելագար է։ Քանի որ Նորտքոտը պնդում էր, որ չի հիշում, թե արդյոք հանդիպել է Ուոլթերին և չի հիշում, թե արդյոք սպանել է նրան, Քրիստինը հույս է ունեցել, որ իր որդին դեռ կենդանի է։ 1930 թվականի հոկտեմբերին Գորդոն Նորտքոտը հեռագիր է ուղարկել Քրիստին Քոլինսին՝ պնդելով, որ ստում է, երբ ասում է, որ իր զոհերի թվում է եղել Ուոլթերը։ Սան Քվենտին բանտում Նորտքոտի մահապատժից մի քանի ժամ առաջ Քոլինսը դարձել է առաջին կինը, ով ավելի քան 30 տարվա ընթացքում թույլտվություն է ստացել այցելել սերիական մարդասպանին իր մահապատժի նախօրեին։ Նորտքոտը խոստացել է ասել նրան ճշմարտությունը, եթե նա անձամբ գա իր մոտ, բայց երբ Քրիստինը ժամանել է, սկսե լ էխուսափել հանդիպումից. «-Ես չեմ ուզում քեզ տեսնել, - ասել է նա, - Ես ոչինչ չգիտեմ այդ մասին, ես մեղավոր չեմ։»: Ըստ մամուլի, չնայած Քրիստին Քոլինսը շատ վիրավորված էր դրանից, Նորտքոտի խոսքերը նրան մի փոքր հանգստացրին, քանի որ նրա երկիմաստ պատասխանները և Ուոլթերի հագուստի կամ աչքերի գույնի նման մանրամասներ չհիշելը ամրապնդել են նրա որդու վերադարձի հույսը[32]։

Տղան, որը պատմել է Ուոլթերի փրկության մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորտքոտի մահապատժից հինգ տարի անց, ըստ մամուլի հրապարակումների, իբր հայտնվել է մի տղա, որը անհետացել է յոթ տարի առաջ, և քանի որ նրա անհետացումը տեղի է ունեցել Նորտքոտի հանցագործությունների ժամանակ, վարկած է առաջ քաշվել, որ նա կարող է լինել նաև իր առևանգած երեխաների թվում։ Թեև նախնական զեկույցները ենթադրում էին, որ Նորտքոտը սպանել է մոտ քսան երեխայի, այդ պնդումների համար որևէ ապացույց չի գտնվել։ Սթենֆորդ Քլարկն իր ցուցմունքում ասել է, որ ագարակում գտնվելու ընթացքում այնտեղ պահել են միայն երեք տղաների, և նրանցից ոչ ոք չի փախել։ Ոստիկանության զեկույցները և մարդասպանի ցուցմունքները նաև ցույց են տվել, որ միայն երեք տղաներ են երբևէ պահվել ագարակում գտնվող հավաբում՝ Ուոլթեր Քոլինսիը, Լյուիսին և Նելսոն Ուինսլոուները, որոնք բոլորն էլ սպանվել են[4]։

Մասամբ նույնականացված մարմին[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքննության ընթացքում ոստիկանությունը գտել է երեք գերեզմանների հետքեր, որոնք ցույց է տվել Սենֆորդ Քլարկը, իսկ դրանցում մարդկային մարմինների 51 բեկորներ են եղել[32]։ Եվ չնայած Ուոլթեր Քոլինսի մարմինն ամբողջությամբ այդպես էլ չի հայտնաբերվել, Սթենֆորդի ցուցմունքները, որոնք տվել է իր տատիկի դատավճռի լսման ժամանակ, Կալիֆորնիայի նահանգի իշխանություններին ստիպել են պաշտոնապես որոշել, որ Ուոլթերը մահացել է։ Այն մնացորդները, որոնք ենթադրաբար պատկանում էին Ուոլթերին, երբեք չեն օգտագործվել որպես ապացույց Նորտքոտի դեմ, քանի որ նրա մայրը՝ Սառան, այդ ժամանակ արդեն խոստովանել և դատապարտվել է այդ տղայի սպանության համար։

Եվ քանի որ Ուոլթերի մարմինը երբեք ամբողջությամբ չի հայտնաբերվել, Քրիստին Քոլինսը որոշել է, որ իր որդին իսկապես կենդանի է և շարունակել է փնտրել նրան իր կյանքի մնացած մասը, բայց մահացավ՝ առանց երբևէ իմանալու նրա ճակատագիրը[33]։ Քրիստին Քոլինսի մասին վերջին հիշատակումը թերթի փոքրիկ գրառումն է, որը թվագրվում է 1941 թվականին, երբ փորձել է Գերագույն դատարանում դատի տալ կապիտան Ջոնսին (այդ ժամանակ արդեն պաշտոնաթող է եղել) 15,562 դոլարով։ Տղայի հայրը՝ Ուոլթեր Ավագը, մահացել է 1932 թվականին՝ առանց բանտից դուրս գալու, և այդ պատճառով էլ թաղվել է բանտի գերեզմանատանը։

Արթուր Ջեյքոբ Հաթչինս[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Ջեյքոբ Հաթչինս-կրտսեր (1916 թվականի դեկտեմբերի 20 - 1954) ծնվել է Անամոսայում, Այովա նահանգում՝ Լայդելա Վոստել Օզբուրնի (1901 - 1925) և Արթուր Հաթչինսի (1895 թվականի փետրվարի 22 - 1958 թվականի մարտի 27) ընտանիքում, ունեցել է ավագ եղբայր՝ Ֆրենսիսը, որը մահացել է ծնվելու ժամանակ 1916 թվականի հունվարի 26-ին։ 1933 թվականին Արթուր Հաթչինսը 25 էջանոց խոստովանություն է գրել այն մասին, թե ինչպես և ինչու է խաղացել կորած տղայի դերը (2008 թվականի վերջին People ամսագրին հաջողվել է ձեռք բերել այդ թերթիկները)։ Նրա մայրը մահացել է, երբ տղան եղել է ինը տարեկան, և որոշ ժամանակ անց Արթուր ավագն ամուսնացել է Վիոլետ Փիթերսոնի հետ (1902 թվականի հունվարի 1 - 1978 թվականի հոկտեմբերի 8), որի հետ Արթուր կրտսերը լավ հարաբերություններ չի ունեցել։ «Մարդը չի հասկանում, թե ինչ դժոխք կարող է լինել այս աշխարհը խորթ մոր ձեռքում, որը երբեք չի ցանկացել կամ չի սիրել քեզ»[34], - գրել է նա խոստովանության մեջ, որտեղ ինքն իրեն անվանել է «արկածախնդիր տղա»[34]։ Հաթչինն փախել է տնից և որոշ ժամանակ ավտոստոպով է տեղաշարժվել։ Ճամփեզրի Իլինոյս սրճարանում ԴեԿալբում, մի այցելու Հաթչինսի ուշադրությունն է հրավիրել անհետացած Ուոլթեր Քոլինսիի հետ իր նմանության վրա։ Երբ Իլինոյսի ոստիկանությունը հայտնաբերել է տղային, տղան լռել է, և ոստիկանությունը որոշել է, որ Հաթչինսը նույն առևանգման զոհն է, ինչ Ուոլթեր Քոլինսը և սկսել են հարցնել նրան կորած տղայի մասին, քանի որ Հաթչինսն իր հետ նույն տարիքի էր և արտաքինից նույնպես նման է եղել։ Սկզբում նա ասել է, որ ոչինչ չգիտի Ուոլթերի մասին, բայց հետո, հասկանալով, որ հնարավորություն ունի հասնել Կալիֆորնիա, իսկ այնտեղից՝ Հոլիվուդ, հայտարարել է, որ ինքը Ուոլթեր Քոլինսն է։

Երբ խաբեությունը բացահայտվել է, Հաթչինսը երկու տարով ընդունվե է Այովա նահանգի տղաների կրթության պետական դպրոց[34]։ Իր խոստովանության մեջ բացահայտ ներողություն է խնդրել Քրիստին Քոլինսից և Կալիֆոռնիա նահանգի իշխանություններից։ Սկսել է աշխատել Կալիֆոռնիայում որպես ձիերի մարզիչ և ժոկեյ( ձիարշավի հեծնորդ)։ Ամուսնացել է, ունեցել է դուստր՝ Քերոլը։ Արթուր Հաթչինսը մահացել է թրոմբի հետևանքով 1954 թվականին[34]։ Ըստ Քերոլ Հաթչինսի՝ «Հայրիկը պարզապես սիրում էր արկածները։ Իմ կարծիքով, նա չէր կարող ոչ մի վատ բան անել»[34]։

Գերապատիվ Գուստավ Բրիգլեբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուստավ Ա. Բրիգլեբ (անգլ.՝ Dr. Gustav A. Briegleb, 1881 թվականի սեպտեմբերի 26 - 1943 թվականի մայիսի 20), պրեսբիտերական քահանա, պատմության մեջ առաջին ռադիոհաղորդավարներից մեկը։ Ջեֆերսոնի բուլվարում (երրորդ պողոտայի թաղամաս) Լոս Անջելեսի Սուրբ Պողոս Պրեսբիտերական եկեղեցու հովիվ։ Գործուն մասնակցություն է ունեցել 1920-1930-ական թվականներին Լոս Անջելեսում կատարված բազմաթիվ աղմկահարույց հանցագործությունների հետաքննությանը, մասնավորապես, հանդես է եկել 1928 թվականին Ուոլթեր Քոլինսի առևանգման գործով հետաքննության անբարեխղճության հանդիմանություններով։ Պահանջել է ազատ արձակել Քրիստին Քոլինսին, որը տեղափոխվել է հոգեբուժարան՝ Լոս Անջելեսի ոստիկանության դեպարտամենտի հայտարարության մեջ իրադարձությունների վարկածին չհամաձայնելու համար[35][36]։

Լյուիս և Նելսոն Ուինսլոուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուիսը (ձախից) և Նելսոն Ուինսլոուն, որոնք դարձել են Նորտքոտի զոհերը:

Լյուիս Հենրի Ուինսլոու (անգլ.՝ Lewis Henry Winslow, ենթադրաբար 1916 թվական - ենթադրաբար 1928 թվական )

Նելսոն Հորացիո Ուինսլոու-կրտ. (անգլ.՝ Nelson Horatio Winslow, Jr, 1918 ենթադրաբար- 1928 ենթադրաբար)

12-ամյա Լյուիսը և 10-ամյա Նելսոնը եղել են Նելսոն Գ.Ուինսլոու ավագի որդիները։ 1928 թվականի մայիսի 16-ին Կալիֆորնիայի Պոմոնա քաղաքում տղաները անհետ կորել են, երբ երեկոյան ժամը յոթ անց 30-րոպեին նրանք հեռացել են տնից և գնացել Սլոյդ Բիլդինգ, որտեղից էլ հեռացել են ժամը ութի շրջանում։ Մայիսի 19-ին տղաների հայրը նրանցից նամակ է ստացել, որում նրանք հայտնել են, որ մեկնում են Մեքսիկա՝ նպատակ ունենալով գումար վաստակել զբոսանավերի և օդանավերի կառուցումից (նամակն ուղարկվել է Պոմոնայից)։ Մայիսի 26-ին տեղի սկաուտների առաջնորդ Գորդոն Մուրը ենթադրել է, որ տղաները կարող էին փախչել մոտակա Իմպերիալ քաղաք, որպեսզի այնտեղ հավաքեն կանտալուպ սեխեր, և ակտիվ մասնակցություն է ունեցել նրանց որոնմանը[37]։ Մայիսի 28-ին Նելսոն ավագը Լյուիսից նամակ է ստացել, որն ուղարկվել է հարևան Կորոնա քաղաքից։ Նամակում տղան հավաստիացրել է հորը, որ նրանք լավ ժամանակ են անցկացնում, ցերեկը քնում են, իսկ գիշերը տեղաշարժվում են, և որ ինքը նրանց մասին անհանգստանալու կարիք չունի։ Թեև Նորտքոտը պնդում էր, որ Ուինսլոուի տղաները երբեք չեն եղել իր ֆերմայում, և նրանց չի սպանել, ապացուցվել է, որ նրանք իրականում այնտեղ են եղել, ագարակում հայտնաբերվել է ածխացած էջ ավիացիոն ամսագրից (եղբայրները պարզապես հետաքրքրված էին ավիացիայով), սկաուտի համազգեստ (Լյուիս Ուինսլոուն եղել է սկաուտ), գլխարկ՝ Պոմոնայի խանութի պիտակով (նրա տերը հիշել է, որ նույն գլխարկը վաճառել է Ուինսլոուի եղբայրներից մեկին) և երեխայի մատնահատվածներ, որոնց տարիքը համապատասխանել է եղբայրների տարիքին։

Պարզվել է, որ տղաներին հերթով նստեցրել են աթոռի վրա, իսկ հետո մեկին հարվածել են կացնով, իսկ մյուսին՝ մուրճով (կարգը մնացել է չպարզված)։ Ի վերջո Նորտքոտը խոստովանել է, որ հենց ինքն է սպանել Լյուիս Ուինսլոուին, իսկ Նելսոնին սպանել է Սենֆորդը, ինչը, սակայն, չի մեղմացրել Նորտքոտի մեղքը։ Նորտքոտի դատավարության օրը Նելսոն Ուինսլոու ավագը դատարանի շենքի առջև հավաքել է մի շարք ակտիվիստներ՝ նիստից հետո Լինչի դատաստանի ենթարկելու Նորտքոտին։ Ոստիկանությունը համոզել է նրան ցրել ամբոխը, նախքան Նորտքոտին շենքից դուրս հանելը[38]։ Տղաների մայրը, ինչպես Քրիստին Քոլինսը, նույնպես տեսել է Նորտքոտին մինչև նրա մահապատիժը, որպեսզի նրանից վերջնական խոստովանություն ստանա տղաների մահվան մասին, բայց իրականում ոչնչի չի հասել։

Հետևանքները քաղաքի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորտքոտի կողմից սպանված երեխաների մարմինների բեկորները հայտնաբերվել են հավաբնի մոտ կրաքարի մեջ արված թաղման վայրում, ադ իսկ պատճառով այս դեպքը ստացել է «Վայնվիլի սպանությունները հավաբնում»անվանումը[1]։ Սպանությունների շուրջ աղմուկի պատճառով Վանիլը 1930 թվականի նոյեմբերի 1-ին փոխել է իր անունը և այժմ կոչվում է՝ Միրա Լոմայա[6][14]։ Այժմ քաղաքի նախկին անվան մասին հիշեցնում են միայն Վայնվիլ-Ավենյու փողոցը, Վայնվիլ-Ռոուդ ճանապարհը և Վայնվիլ-պարկը։ Սթենֆորդ Քլարկը վերադարձել է իր տուն՝ Սասկատուն։ Սասկատունի նոտարական ակտերը նշում են, որ Սենֆորդ Ուեսլի Քլարկը մահացել է 1991 թվականի հունիսի 20-ին և թաղվել է Սասկատուն Վուդլոն գերեզմանատանը 1993 թվականի օգոստոսի 26-ին[39][40][41]։

Ժողովրդական մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանցագործությունների հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր։ Ստորև ներկայացված են դրանց ցանկը

  • 2008 թվականին թողարկվել է ամերիկյան «Փոխարինում» ֆիլմը, որի սցենարի հեղինակը Ջոզեֆ Մայքլ Ստրացինսին է սցենարով։Ֆիլմում օգտագործվում է իրական անունները, Գորդոն Ստյուարտ Նորտքոտի ամբողջ պատմությունը (մարմնավորել է Ջեյսոն Բաթլեր Հարները)։ Հիմնականում ներկայացված է Քրիստին Քոլինսի ողբերգական պատմությունը (մարմնավորել Է Անջելինա Ջոլին), ով անհաջող փորձել է ապացուցել, որ իրեն վերադարձրած տղան իր որդին չէ։ Ֆիլմում ներկայացված են պատմության գրեթե բոլոր առանցքային կերպարները, բացի Նորտքոտի մայր Սառա Լուիզա Նորտքոտից, ով էլ մեղավոր է ճանաչվել Ուոլթեր Քոլինսի սպանության մեջ։
  • Ամերիկյան «Մտածել ինչպես հանցագործ» հեռուստասերիալը 5-րդ եթերաշրջանում ունի «Haunted» դրվագ, որը ցուցադրվել է 2009 թվականի սեպտեմբերի 30-ին, որն օգտագործել է Վայնվիլյան սպանությունների մանրամասները, ինչպիսիք են սերիական մարդասպանը, որը սպանում է փոքր երեխաներին և արագ կրաքարի միջոցով ազատվում նրանց մարմիններից։
  • Ամերիկյան «Ամերիկյան սարսափ պատմություն։ Հյուրանոց» հեռուստասերիալի 5-րդ եթերաշրջանում կա «Սատանայական գիշեր» էպիզոդը, որը ցուցադրվել է 2015 թվականի հոկտեմբերի 28-ին, որում հերոսուհիներից մեկը պատմում է, որ իր որդին եղել է Նորտքոտի կողմից առևանգված երեխաների թվում և ենթադրաբար սպանվել է նրա կողմից, ինչպես մյուսները։ Սպանության պատմությունն ինքնին ցուցադրվում է շատ հակիրճ և բավականին ազատ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Kurz, John. (1988 թ․ հոկտեմբերի 5). «Mira Loma History Riverside County, California». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 3-ին.
  2. Mellor L. Gordon Stewart Northcott // Cold North Killers: Canadian Serial Murder : [անգլ.]. — Toronto, Ont : Dundurn Press, 2012. — P. 51. — 470 p. — ISBN 978-1-4597-0124-3.
  3. «Update: More Info». Wineville Chicken Murders. 2009 թ․ հոկտեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 20-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Flacco & Clark, 2009
  5. Boswell, Randy. (2008 թ․ մայիսի 7). «Serial killer was born in Saskatchewan». Leader-Post. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 14-ին.
  6. 6,0 6,1 «Northcott Gordon Stewart. Northcott Louisa. Chicken Murders». Serial Killer Crime Index. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 11-ին.
  7. «Northcott Convicted of Slaying Three Boys; His Last Dramatic Plea Fails to Move Jury». The New York Times. 1929 թ․ փետրվարի 7. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 11-ին.
  8. «Error in Extradition Papers to Delay Northcott's Return». Los Angeles Times. 1928 թ․ սեպտեմբերի 26. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 11-ին.(չաշխատող հղում)
  9. «Murder Farm' Fugitive Held». Los Angeles Times. 1928 թ․ սեպտեմբերի 20. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 11-ին.
  10. 10,0 10,1 «Boy Slaying Admitted». Los Angeles Times. 1929 թ․ հունվարի 1. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 11-ին.
  11. 11,0 11,1 11,2 Howells, Sacha. (2008 թ․ նոյեմբերի 7). «Spoilers: Changeling – The Real Story Behind Eastwood's Movie». FILM.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 11-ին.
  12. «San Joaquin Valley». Los Angeles Times. 1936 թ․ փետրվարի 14. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 11-ին.
  13. «Miscellany: Ring». Time. 1929 թ․ փետրվարի 11. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 11-ին.
  14. 14,0 14,1 Rasmussen, Cecilia. (2004 թ․ հոկտեմբերի 31). «During the 1920s, Boys Became the Prey of a Brutal Killer». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 11-ին.
  15. Abramowitz, Rachel. (2008 թ․ հոկտեմբերի 19). «The Other Son». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 14-ին.
  16. «Northcott Put in Doomed Row». Los Angeles Times. 1929 թ․ փետրվարի 13. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 14-ին.
  17. «Poetic Justice». The Male Factor’s Register. 2007 թ․ փետրվարի 22. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 14-ին.
  18. «Sarah Louise Cawthrope Northcott» (անգլերեն). Find A Grave. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 20-ին.
  19. «Cyrus George Northcott» (անգլերեն). Find A Grave. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 20-ին.
  20. Gonzales, Ruby. (2008 թ․ դեկտեմբերի 21). «Clark, chief witness in '20s child murders led exemplary life». Whittier Daily News. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 14-ին.
  21. «June Kathleen McInnes Clark» (անգլերեն). Find A Grave. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 20-ին.
  22. Harnisch, Larry. (2009 թ․ հունվարի 30). «Voices -- Christine Collins, August 16, 1932». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 14-ին.
  23. Harnisch, Larry. (2008 թ․ նոյեմբերի 10). «Changeling -- Finding Christine Collins». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 14-ին.
  24. Girardot, Frank. (2008 թ․ նոյեմբերի 20). «Christine Collins mystery solved». sgvtribune.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 14-ին.
  25. Harnisch, Larry. (2009 թ․ փետրվարի 6). «Voices -- Christine Collins, August 28, 1932». The Daily Mirror. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 18-ին.
  26. «New Kidnaping Clew Furnished in Hunt for Missing Collins Boy». Los Angeles Times. 1928 թ․ ապրիլի 4. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 18-ին.
  27. «Lincoln Prk Lake dragged for Boy's body». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 19-ին.
  28. «Hoax Discussed in Collins Suit». Los Angeles Times. 1929 թ․ հուլիսի 13. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 19-ին.
  29. «Enigma Boy Identified». Los Angeles Times. 1928 թ․ սեպտեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 19-ին.
  30. «CPI Inflation Calculator». United States Department of Labor. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 20-ին.
  31. «Suit to Renew Old Judgment Recalls Northcott Murders». Los Angeles Times. 1941 թ․ հունվարի 29. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 21-ին.
  32. 32,0 32,1 32,2 Paul, 2008
  33. Rasmussen, Cecilia. (1999 թ․ փետրվարի 7). «The Boy Who Vanished – and His Impostor». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 21-ին.
  34. 34,0 34,1 34,2 34,3 34,4 Jones, Oliver. (2008 թ․ նոյեմբերի 14). «INSIDE STORY: How a Boy Became the Changeling Impostor». People. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 21-ին.
  35. Walker, Joe. (2008 թ․ նոյեմբերի 15). «Rev Gustav Briegleb (1881 — 1943) — Find A Grave Memorial». Find a Grave. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 21-ին.
  36. Harnisch, Larry. (2008 թ․ դեկտեմբերի 27). «The Christine Collins letters». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 21-ին.
  37. «Boys Trailed to Valley». Los Angeles Times. 1928 թ․ մայիսի 26. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 21-ին.
  38. Kendrick, James M. (1929 թ․ փետրվարի 11). «Northcott in Terror». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 21-ին.
  39. «Northcott Murders: James Jeffrey Paul's Research Materials». City of Riverside. 2009 թ․ հուլիսի 20. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 11-ին.
  40. «City of Saskatoon Woodlawn Cemetery Alphabetical Listing (C)». City of Saskatoon. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 11-ին.
  41. «City of Saskatoon Woodlawn Cemetery Alphabetical Listing». City of Saskatoon. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 18-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «LAPL Images: Northcott». Los Angeles Public Library — Коллекция из 121 фото по делу Норткотта. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 20-ին.
  • «Changeling Articles». Los Angeles Times — Все оригинальные статьи об исчезновении Уолтера Коллинза. 2009 թ․ փետրվարի 18. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 20-ին.
  • «Northcott Murders: James Jeffrey Paul's Research Materials». Riverside Public Library — Материалы исследований Джеймса Джеффри Пола по делу Гордонна Норткотта. 2009 թ․ հուլիսի 20. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 20-ին.
  • «Rev Gustav Briegleb». Find a Grave. 2008 թ․ նոյեմբերի 15. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 20-ին.
  • «Gordon Stewart Northcott». Find a Grave. 2009 թ․ փետրվարի 26. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 20-ին.