Քրիստին Քոլինզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստին Քոլինզ
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 14, 1888(1888-12-14)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մահացել էդեկտեմբերի 8, 1964(1964-12-08) (75 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ

Քրիստին Իդա Քոլինզ (անգլ.՝ Christine Ida Collins, դեկտեմբերի 14, 1888(1888-12-14), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ - դեկտեմբերի 8, 1964(1964-12-08), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ)[1], ամերիկուհի, որն ազգային լրատվամիջոցների գլխագրերում հայտնվել է 1920-ականների վերջին ու 1930-ական թվականներին՝ 1928 թվականին իր իննամյա որդու՝ Ուոլթեր Քոլինզի անհետանալուց հետո։ Գորդոն Նորթքոթի գործով դատավարության ընթացքում Կալիֆոռնիա նահանգի իշխանությունները հանգել են այն եզրակացության, որ Քրիստին Քոլինզի որդին (Ուոլթեր Քոլինզ) մահացել է Վայնվիլի սպանության ժամանակ, Գորդոն Ստյուարտ Նորթքոթ անունով մի մարդու կողմից, որը 1930 թվականին մահապատժի է ենթարկվել Սան Քվենտինում։ Նրա որդու գտնվելու վայրի որոնումները նկարագրվել են 2008 թվականին Քլինթ Իսթվուդի «Փոխարինում» ֆիլմում, որում նրա կերպարը մարմնավորում է Անջելինա Ջոլին։ Ջոլին Քոլինզի դերի համար առաջադրվել է «Օսկար լավագույն դերասանուհու համար»։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստին Քոլինզը ծնվել է 1888 թվականին, իրական անունը Քրիստի Իդա Դան էր։ Նա ամուսնացել է Ուոլթեր Ջ․ Քոլինզի՝ Ուոլթեր կեղծանունով նախկին բանտարկյալ Ժոսեֆ Էնսոնի հետ, ով թաքցրել է իր անցյալը և 1918 թվականի սեպտեմբերին ծնվել է նրանց որդին՝ Ուոլթերը։

Ուոլթեր Քոլինզի անհետացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քոլինզի որդին անհետացել է 1928 թվականի մարտի 10-ին[2], երբ մայրը նրան գումար է տվել կինոթատրոն գնալու համար։ Ուոլթերի անհետացումը գրավել է ամբողջ երկրի ուշադրությունը, և Լոս Անջելեսի ոստիկանության դեպարտամենտը առաջ է քաշել հարյուրավոր վարկածներ[3]։ Ոստիկանությունը բախվել է բացասական գովազդի և աճող հանրային ճնշման[4], Ուոլթերի անհետացումից հինգ ամիս հետոո[3] նա հայտնաբերվել է Դե Կալբում։ Նախքան Քրիստին Քոլինզի՝ տղային Լոս Անջելես տեղափոխելու համար վճարելը, նրան նամակներ և լուսանկարներ են փոխանցել[5]։

Քոլինզը հանդիպման ժամանակ ասել է, որ տղան Ուոլթերը չէ։ Կապիտան Ջ․Ջ․ Ջոնսը համոզել է կնոջը, որպեսզի տղային տանի իր տուն։ Նա վերադարձել է երեք շաբաթ հետո և ասել, որ նա իր տղան չէ։ Չնայած ատամնաբուժարանի գրանցումներն ու տղայի ընկերները պաշտպանում էին իր տեսակետը, Քոլինզն ասել է, որ Ջոնսն իրեն մեղադրել է վատ մայր լինելու և ոստիկանությանը ծիծաղի առարկա դարձնելու մեջ[6]։ Ջոնսը Քոլինզին պահում էր Լոս Անջելեսի շրջանային հիվանդանոցի կոդ 12 սենյակում՝ տերմին, որն օգտագործում են մեկին բանտարկելու կամ դատելու համար, որը համարվում է դժվար կամ անհնարին[5][7]։

Հարցաքննության ժամանակ Ջոնսը պարզել է[3], որ տղան 12-ամյա Արթուր Հաթչենսն է՝ ամենափոքրը Այովայից փախածներից[8][9]։ Հաթչենսին Իլյոնսի ոստիկանություն է բերվել և երբ նրան հարցրել են, թե նա արդյոք Ուոլթեր Քոլինզը չէ՞, նա միանգամից պատասխանել է՝ ոչ, սակայն հետո ասել, որ Ուոլթեր Քոլինզն է։ Քոլինզի դերում ներկայանալու նրա դրդապատճառն էր Հոլիվուդ հասնելը, որպեսզի կարողանար հանդիպել իր սիրած դերասան Թոմաս Միքսին[4]։ Քոլինզին ազատ են արձակել տաս օր հետո, երբ Հաթչենսը խոստովանել է, որ ինքը Քոլինզի որդին չէ[10] և դատական հայց է ներկայացրել Լոս Անջելեսի ոստիկանության վարչության դեմ[3]։ Քոլինզը շահել է դատական հայցն ընդդեմ Ջոնսի և ստացել 10 800 ԱՄՆ դոլար, որը Ջոնսն այդպես էլ չվճարեց[3]։

1929 թվականին Գորդոն Ստյուարտ Նորթքոթը մեղավոր է ճանաչվել երեք երիտասարդ տղաների առևանգման, բռնության և սպանության մեջ, որը հայտնի դարձավ որպես Վայնվիլյան սպանություն։ Նորթքոթի մայրը՝ Սառա Լուիզ Նորթքոթը, 1928 թվականի վերջին խոստովանել է իր որդու զոհերի մեջ Ուոլթեր Քոլինզի սպանությանը մասնակցելու մասին։ Խոստովանությունից հետո նա առանց դատավարության դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ Ուոլթերի սպանության համար։ Նահանգը նախընտրել է չհետապնդել Գորդոն Նորթքոթին Ուոլթերի սպանության համար և փոխարենը նրան դատել է երեք այլ երիտասարդ տղաների սպանության համար, որոնց համար նաև դատաբժշկական ապացույցներ են եղել։ 1929 թվականի փետրվարի 13-ին նա մեղավոր է ճանաչվել բոլոր երեք սպանությունների համար և դատապարտվել մահվան։ Չնայած այս ապացույցներին, Գորդոն Նորթքոթը հերքել է Ուոլթերի սպանությունը, իսկ Սառա Նորթքոթը հետագայում փորձել է չեղյալ համարել իր խոստովանությունը և տվել է տարբեր հայտարարություններ։ Քոլինզը, որը նախընտրում էր հավատալ, որ իր որդին կենդանի է (չնայած Սառա Նորթքոթի կողմից դատավորին ներկայացրած մեղադրանքին և Ուոլթեր Քոլինզի սպանության վերաբերյալ Սանֆորդ Քլարկի հիմնավոր վկայությանը), նամակ է գրել Գորդոն Նորթքոթին և հարցազրույց ստանալու թույլտվություն ստացել՝ նրա մահապատժից անմիջապես առաջ։ Նորքոթը խոստացել է բացատրել որդու սպանության իրական պատմությունը, բայց վերջին րոպեին հրաժարվել է ասածից և հայտարարել, որ անմեղ է։ Քոլինզին հետագայում խրախուսել է մեկ այլ տղայի հայտնվելը, որին Նորթքոթը առևանգել էր և հավանաբար բռնաբարել։ Ի սկզբանե ոստիկանությունը կարծում էր, որ տղային Նորթքոթը սպանել է։ Քոլինզը շարունակել է որոնել իր տղային ամբողջ կյանքի ընթացքում։ Նա մի քանի անգամ փորձել է Ջոնսից ստանալ իր պարտքը[6], ներառյալ 1941 թվականի դատական գործը, որով նա փորձել է Գերագույն դատարանում հավաքել 15,562 դոլար վճիռ[11]։ Նա մահացել է 1964 թվականին[12] և թաղվել Լոս Անջելեսում[13]։

Լրատվամիջոցների նկարագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Անջելինա Ջոլին «Փոխարինում» ֆիլմի նկարահանման ժամանակ
  • Փոխարինում՝ ռեժիսոր Քլինթ Իսթվուդի կողմից 2008 թվականին նկարահանված ֆիլմ,որը պատկերում է 1928 թվականին Ուոլթեր Քոլինզի անհետացումից մինչև 1935 թվականին Նորթքոթի մյուս զոհերից մեկի հայտնվելու դեպքերը։ Քրիստին Քոլինզի դերը մարմնավորում էր Անջելինա Ջոլին, ով այդ դերի համար առաջադրվել է Օսկարի՝ լավագույն դերասանուհու համար[14]։ Իսթվուդն ընտրել է Ջոլիին, որովհետև նա մայր էր և նրա արտաքին տեսքը հարմար էր այդ ժամանակներին, իսկ Ջոլին իր դերի մասին ասել է․ «Կերպարը ինձ հիշեցրեց մայրիկիս, ուստի հաճելի էր խաղալ մեկին, ով ուներ իմ սիրած էակի նրբությունները»[14]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետագա ընթերցանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Nothing Is Strange with You, James Jeffrey Paul 1436366267
  • The Road Out of Hell, Flacco, Clark, 1402768699

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Personal details for Christine Collins». FamilySearch. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 15-ին.
  2. «New Kidnapping Clew Furnished in Hunt for Missing Collins Boy: Glendale Man Helps Police». Los Angeles Times. Times-Mirror Company. 1928 թ․ ապրիլի 4. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 12-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Howells, Sacha (2008 թ․ նոյեմբերի 7). «Spoilers: Changeling - The Real Story Behind Eastwood's Movie». Film News. RealNetworks. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 10-ին.
  4. 4,0 4,1 «'Changeling' production notes». Universal Pictures Awards. Universal Pictures. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 18-ին. (Microsoft Word document)
  5. 5,0 5,1 «Changeling stories -- Part I». Los Angeles Times. The Daily Mirror. 2008 թ․ հոկտեմբերի 26. Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
  6. 6,0 6,1 Rasmussen, Cecilia (1999 թ․ փետրվարի 7). «The Boy Who Vanished--and His Impostor». Los Angeles Times. Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
  7. «The Wineville Chicken Coop Murders». Crime Museum. Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
  8. «Hoax Discussed in Collins Suit: Hutchens Boy's Deception Subject of Argument Witnesses Tell of Seeming Truth of His Story Capt. Jones Lays Damage Action to Politics». Los Angeles Times. 1929 թ․ հուլիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 26-ին.
  9. «Hutchens' confession». photograph: b&w. Los Angeles Public Library. 1928. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 14-ին. «The written confession of the boy who finally revealed he was Arthur Hutchens, Jr., not Walter Collins, then later told juvenile authorities he was not Billy Fields. He was later identified as Arthur Hutchens.»
  10. «Enigma Boy Identified:Youth Impersonating Walter Collins Now Declared to be Arthur Hutchens, Jr., of lowa». Los Angeles Times. 1928 թ․ սեպտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 28-ին.
  11. «Suit to Renew Old Judgment Recalls Northcott Murders: Mother of Supposed Victim Who Was Imprisoned as Insane in Imposter Mixup Tries to Collect Damages». Los Angeles Times. 1941 թ․ հունվարի 29. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 9-ին.
  12. Morgan, Michelle (2013). «Christine Collins and the Wineville Chicken Coop Murders». The Mammoth Book of Hollywood Scandals. Little, Brown Book Group. ISBN 9781472100344.
  13. Find A Grave https://www.findagrave.com/memorial/95133884/kathleen_christine-ida-collins. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  14. 14,0 14,1 Dave Karger, "Best Actress," Entertainment Weekly 1032/1033 (Jan. 30/Feb. 6, 2009): 45.