Դե Կալբ (Իլինոյս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
անգլ.՝ DeKalb
Altgeld Hall-1st bldg on campus ever.JPG
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1837 թ.
Մակերես40,006364 կմ², 38,365806 կմ²
ԲԾՄ268±1 մետր
Բնակչություն40 290 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Ժամային գոտիCDT?, UTC-6 և UTC-5
Հեռախոսային կոդ309
Փոստային դասիչ60115
Պաշտոնական կայքcityofdekalb.com(անգլ.)
##Դե Կալբ (Իլինոյս) (ԱՄՆ)
Red pog.png

Դե Կալբ (անգլ.՝ DeKalb, ՄՀԱ՝ dɨkælb), քաղաք Ամերիկայի Միացյալ Նահանգների Իլինոյս նահանգի Դե Կալբ շրջանում։ Ըստ 2010 թվականի մարդահամարի տվյալների՝ քաղաքում ապրում է 43 862 մարդ[2]։ Անվանվել է ի պատիվ ամերիկացի պատերազմի հերոս Իոհան դե Կալբի։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դե Կալբը գտնվում է Քիշվոքի գետի վրա(41°55′53″ հս․ լ. 88°45′01″ ամ. ե.HGЯO)[3]։

Ըստ ԱՄՆ-ի բնակչության մարդահամարի բյուրոյի՝ քաղաքը ունի 32,7 կմ2 (12,6 մղոն2) տարածք։

2007 թվականի օգոստոսի 24-ին տեղի ունեցավ Քիշվոքի գետի ամենահզոր վարարումներից մեկը։ Ջրի մակարդակը հասել էր 4,65 մետր (ռեկորդը 4,8 մետր է), որը վատ հետևանքներ է թողում քաղաքի վրա։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դե Կալբի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °F (°C) 28.1
(−2.2)
33.4
(0.8)
45.5
(7.5)
59.5
(15.3)
70.5
(21.4)
80.4
(26.9)
83.5
(28.6)
81.7
(27.6)
75.3
(24.1)
62.3
(16.8)
46.9
(8.3)
32.7
(0.4)
58.3
(14.6)
Միջին օրական °F (°C) 20.5
(−6.4)
25.6
(−3.6)
36.3
(2.4)
48.6
(9.2)
59.4
(15.2)
69.7
(20.9)
73.2
(22.9)
71.4
(21.9)
64.1
(17.8)
51.3
(10.7)
38.7
(3.7)
25.3
(−3.7)
48.8
(9.3)
Միջին ցածր °F (°C) 12.8
(−10.7)
17.2
(−8.2)
27.2
(−2.7)
37.8
(3.2)
48.4
(9.1)
59.0
(15)
62.9
(17.2)
61.1
(16.2)
52.9
(11.6)
40.5
(4.7)
30.1
(−1.1)
17.9
(−7.8)
38.9
(3.8)
Տեղումներ դյույմ (մմ) 1.47
(37.3)
1.53
(38.9)
2.31
(58.7)
3.29
(83.6)
4.55
(115.6)
4.18
(106.2)
4.38
(111.3)
4.39
(111.5)
3.16
(80.3)
2.85
(72.4)
2.65
(67.3)
2.16
(54.9)
36.58
(929.1)
Ձյան տեղումներ դյույմ (սմ) 10.2
(25.9)
7.3
(18.5)
4.3
(10.9)
0.9
(2.3)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0.1
(0.3)
1.2
(3)
9.6
(24.4)
32.5
(82.6)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.01 in) 10 8 11 11 12 11 10 9 9 10 10 11 119
Միջ. ձնառատ օրեր (≥ 0.1 in) 7 5 3 1 0 0 0 0 0 0 2 6 24
աղբյուր: NOAA [4]

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական բնակչություն
Մարդահամար Բնակ․
18801598
1890257961,4%
19005904128,9%
1910810237,2%
19207871−2,9%
193085458,6%
194091467%
195011 70828%
196018 48657,9%
197032 94978,2%
198033 0990,5%
199034 9255,5%
200039 01811,7%
201043 86212,4%
Հվնբ․ 201842 611[5]−2,9%
Census Quickfacts [1]

Ըստ 2000 թվականի մարդահամարի տվյալների[6]՝ բնակիչների ընդհանուր քանակը կազմում է 39 018 մարդ։ Գրանցված է 13 081 տանուտեր և 6566 ընտանիք։ Մինչև 2010 թվականը, բնակչությունը աճել է մինչև 43 862 մարդ[2]։

Բնակչության ռասայական կազմը․

  • սպիտակամորթներ՝ 73,0 %
  • աֆրոամերիկացիներ՝ 9,08 %
  • բնիկ ամերիկացիներ՝ 0,24 %
  • ասիացիներ՝ 4,62 %
  • լատինոամերիկացիներ՝ 9,04 % և այլն։

13 081 տանուտերերից 25,9 %-ը ունեին մինչև 18 տարեկան երեխաներ, որոնք ապրում էին ծնողների հետ, 37,0 %-ը ամուսնացած զույգեր էին, որոնք միասին էին ապրում, 9,4 %-ը՝ միայնակ մայրեր, իսկ 49,8 %-ը՝ առանձին դեմքեր։ Տանուտերերի 7,3 %-ը 65 տարեկանից բարձր միայնակ ապրողներ էին։ Տնատիրության միջին չափսը 2,42 մարդ է, իսկ ընտանիքի անդամների միջին քանակը՝ 3,02 մարդ։

Բնակչության տաիրքային կազմը․

  • մինչև 18 տարեկաններ՝ 19,9 %
  • 18-ից 24 տարեկաններ՝ 39,2 %
  • 25-ից 44 տարեկաններ՝ 23,8 %
  • 45-ից 64 տարեկաններ՝ 12,0 %
  • 65 տարեկանից բարձր՝ 8,1 %։

Բնակչության միջին տարիքը 23 տարեկանն է։ 100 կնոջ բաժին է ընկնում 97,9 տղամարդ։ Յուրաքանչյուր 18 տարեկանից բարձր կանանց բաժին է ընկնում 96,1 տղամարդ։

Տանուտերերի միջին եկամուտը տարեկան $ 35 153 է, ամեն ընտանիքինը՝ $ 53 017։ Մեկ շնչի միջին եկամուտը տարեկան $ 16 261 է։ Տղամարդկանց միջին եկամուտը՝ $ 36 255, իսկ կանանցը՝ $ 26 422։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1876 թվականին Փշալարերի պատմության թանգարանում Գլիդենի փշալարերից երկու օրինակ

Տարածքում սկսել են ապրել 1837 թվականից և մինչև 1853 թվականը Դե Կալբը մնում էր մեծ հասարակություն, մինչև այստեղ իր աշխատանքը չսկսեց Chicago and North Western Transportation Company տրանսպորտային կազմակերպությունը։ Քաղաքի բարենպաստ դիրքը հեշտացրեց գյուղատնտեսական դաստիարակությունը և հասանելությունը խոշոր շուկաների։ Մինչև 1873-1874 թվականների գյուղատնտեսությունը Դե Կալբի տնտեսության հիմքն էր, մինչև ֆերմեր Ժոզեֆ Գլիդենի սեփական հայտնագործության՝ փշալարի խոշոր արտադրության սկսելը[7]։

1865 թվականին Դե Կալբ է եկել Հենրի Գուրլերը, ով սկսեց կաթի արտադրությունը։ 1895 թվականին նա սկսեց իր «Մաքուր կաթ»-ը արտահանել Չիկագո[7]։

Հյուսիսային Իլինոյսում Մանկավարական դպրոցի բացումից հետո 1895 թվականին Դե Կալբը սկսեց աստիճանաբար վերածվել կրթության կենտրոն։ Ավելի ուշ դպրոցը վերածվեց այ-մյան Հյուսիսային Իլինոյսի համալսարանի, որը հայտնի է իր մանկավարժական, ինժեներական կրթությամբ և երաժշտական ծրագրերով[7]։

1912 թվականին ֆերմերային բյուրոյի ստեղծումից հետո գյուղատնտեսությունը նորից մղվում է առաջնային պլան։ 1930-ական թվականներին DeKalb AgResearch Corporation (այժմ՝ MONSANTO) ընկերությունը շուկա հանեց իր եգիպտացորենի սերմերի առաջին հիբրիդային տեսակը[8]։

Հայտնի բնիկներ և եկվորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2020 United States Census / United States Census Bureau
  2. 2,0 2,1 «De Kalb City Census 2010 Data - Population» (անգլերեն)։ Cubit Planning։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-07-ին։ Վերցված է 2011-12-27 
  3. «U.S. Gazetteer: 2010, 2000, and 1990» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-12-ին։ Վերցված է 2011-12-27 
  4. «NowData - NOAA Online Weather Data»։ National Oceanic and Atmospheric Administration։ Վերցված է May 31, 2016 
  5. «Population and Housing Unit Estimates»։ Վերցված է July 20, 2019 <
  6. «American FactFinder» (անգլերեն)։ United States Census Bureau։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-07-ին։ Վերցված է 2011-12-27 
  7. 7,0 7,1 7,2 «History» (անգլերեն)։ DeKalb Chamber of Commerce։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-07-ին։ Վերցված է 2011-12-28 
  8. «Dark History of the Evil Monsanto Corporation» (անգլերեն)։ BestMeal.info։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-07-ին։ Վերցված է 2011-12-28