Սոֆյա Բլուվշտեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոֆյա Բլուվշտեյն
Դիմանկար
Ծնվել է1846[1]
ԾննդավայրՎարշավա, Ռուսական կայսրություն
Մահացել է1902[1]
Մահվան վայրAlexandrovsk-Sakhalinsky, Սախալինի մարզ, Հեռավորարևելյան ափ, ՌԽՖՍՀ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունարկածախնդիր, գող և con artist
 Sofia Blyuvshtein "Golden Hand" Վիքիպահեստում

Սոֆյա Իվանովա (Շեյնդլյա-Սուրա Լեյբովնա) Բլուվշտեյն, (ռուս.՝ Блювштейн, Софья Ивановна , 1846[1], Վարշավա, Ռուսական կայսրություն - 1902[1], Alexandrovsk-Sakhalinsky, Սախալինի մարզ, Հեռավորարևելյան ափ, ՌԽՖՍՀ[2]), հրեական ծագում ունեցող ռուս հանցագործ[3], հայտնի է Սոնկա՝ Ոսկյա գրիչ՝ («Сонька Золотая Ручка») կեղծանունով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոֆյա (Սոնյա) Սողոմոնիակ-Բլուվշտեյն-Շտենդելի կյանքի մասին ճշգրիտ տեղեկություններ չկան, քանի որ նա հիմնականում կեղծել է իր սեփական կյանքը։ Ըստ պաշտոնական դատական փաստաթղթերի՝ հայտնի հանցագործը ծնվել է 1846 թվականին Վարշավայի նահանգի Պովոնզկա տեղանքում[4]։ Սակայն, երբ 1899 Սոֆյան մկրտվել է ուղղափառ եկեղեցում, նշել է, որ ծնվել է Վարշավա քաղաքում 1851 թվականին։ Կրթություն է ստացել, սովորել մի քանի օտար լեզուներ։ Օժտված է եղել արտիստիզմով և թատերական ռեինկառնացիայի շնորհով։

Ամուսնացել է մի քանի անգամ, վերջին ամուսինը խաղաթղթերի աճպարար Միխայիլ (Միխել) Յակովլևիչ Բլուվշտեյնն է եղել, որից Սոֆիան ունեցել է երկու դուստր։ Զբաղվել է խոշորամասշտաբ գողությունների կազմակերպմամբ։ Հայտնի է դարձել խաբեությամբ, խորամանկությամբ, կերպարի հաճախակի փոփոխությամբ։ Իր կյանքի ընթացքում բազմաթիվ անգամ փոխել է անուն-ազգանունը։ Այդ ազգանուններից էին Ռոզենբադը, Ռուբինշտեյնը, Շկոլնիկը և Բրիները (կամ Բրեները)։ Այս ազգանուններից մի քանիսը իր ամուսինների ազգանուններն են։

1860-1870-ական թվականներին հանցավոր գործունեություն է ծավալել ռուսական խոշոր քաղաքներում և Եվրոպայում։ Բազմիցս ձերբակալվել է տարբեր պետությունների ոստիկանությունների կողմից, սակայն առանց լուրջ հետևանքների, այսինքն ոչ մի պատժով կամ երկարատև ձերբակալությամբ։

Սոֆյան 1880 թվականին Օդեսայում խոշոր խարդախության համար ձերբակալվել է, տեղափոխվել Մոսկվա։ Մոսկվայի շրջանային դատարանում նույն տարվա դեկտեմբերի 10-19-ի դատավարությունից հետո աքսորվել է Սիբիրի հեռավոր վայրեր։ Աքսորի վայրը Իրկուտսկի մարզի Լուժկի խուլ գյուղն է եղել։ 1885 թվականի ամռանը փախուստի է դիմել աքսորի վայրից։

Նախքան 1885 թվականի ձերբակալությունը, մի շարք խոշոր գույքային հանցագործություններ է կատարել Ռուսաստանի գավառական քաղաքներում։ 1885 թվականի դեկտեմբերի 10-ին Սմոլենսկում դստեր հետ բռնվել է ոստիկանության կողմից։ Խոշոր գողության և խարդախության համար դատապարտվել է երեք տարվա ծանր աշխատանքի և մտրակի քառասուն հարվածների։ Մինչև 1893 թվականը տաժանակիր աշխատանքները անցնում էին բանտերում դատարանի վերահսկողությամբ։ Բանտերը գտնվում էին Ռուսական կայսրության եվրոպական մասի տարածքում։ 1886 թվականի հունիսի 30-ին փախել է Սմոլենսկի բանտից՝ իրեն սիրահարված բանտային հսկիչի օգնությամբ։

Չորս ամիս անց հանցագործուհին ձերբակալվել է Նիժնի Նովգորոդում, իսկ հետագայում կատորգիից փախչելու և նոր հանցագործություններ կատարելու համար կրկին դատապարտվել և 1888 թվականին Օդեսայից շոգենավով ուղարկվել է Սախալին կղզու Ալեքսանդրովսկի Տիմովսկի շրջանի (այժմ՝ Սախալինի մարզի Ալեքսանդրովսկ-Սախալինսկի շրջանի) կալանավայրը, որտեղ փախուստի երկու փորձերից հետո կալանավորվել է։ Այնտեղից փախուստի երեք փորձ է կատարել։ Մարմնական պատիժների Է ենթարկվել բանտապետի որոշմամբ։

1890 թվականին Սոֆյա Բլուվշտեյնի հետ հանդիպել է Անտոն Չեխովը, որը Սոֆյային նկարագրել է «Սախալին կղզին» գրքում․

Նա մի փոքրամարմին, նիհար, արդեն սպիտակ մազերով կին է, որը ուներ հիշվող հին դեմք։

Նրա ձեռքերը շղթայված էին։ Ուներ միայն մի մորթյա վերարկու, որը նրան ծառայում էր և՛ որպես տաք հագուստ և՛ որպես մահճակալ։ Նա իր խցում քայլում էր անկյունից անկյունում։ Դեմքի արտահայտությունը նման էր մկան։ Նայելով նրան՝ երբեք չես հավատա, որ դեռ վերջերս նա այնքան գեղեցիկ է եղել, որ հրապուրել է բանտի հսկիչներին…[5]

1888 թվական

Ազատ արձակվելուց հետո 1898 թվականին «Сонька Золотая Ручка»-ն մնացել է Իման գյուղի մոտակայքում (այժմ՝ Դալներեչենսկ) Պրիմորիեի երկրամասում։ Բայց արդեն 1899 թվականին, մեկնել է Խաբարովսկ, ապա վերադարձել է Սախալին կղզի, Ալեքսանդրովսկի։

1899-ի հուլիսին մկրտվել է ուղղափառ եկեղեցում՝ իր բոլոր ծիսակատարություններիով։ Մկրտության անունը Մարիա է։

20-րդ դարի սկզբին տարածված էին խոսակցություններ նրա հաջող փախուստի և նոր կեղծ դեմքի մասին։ Արդեն խորհրդային տարիներին ծերացած Սոնկային իբր տեսել են մեկ Օդեսայում, մեկ Մոսկվայում։

Որոշ տվյալների համաձայն՝ մահից առաջ Սոֆյան ծանոթացել և ապրել է ոմն Նիկոլայ Բոգդանովի հետ, որը նույնպես ավելի վաղ պատիժ էր կրել տարբեր հանցագործությունների համար։ Պնդում էին, որ նա շատ է ծեծել Սոֆյային, և վերջինս էլ փորձել է փախչել Նիկոլայից և գնացել անտառ[6]։ Սոֆյա Բլյուվշտեյնը մահացել է 1902 թվականին մրսածությունից, ինչի մասին վկայում է բանտապետության հաղորդագրությունը։ Սոֆյան թաղվել է Ալեքսանդրովսկի շրջանի տեղական գերեզմանատանը[7]։

Սոֆյայի հնարավոր գերեզմանը

Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը կա «Соньке Золотой Ручке»-ին վերագրվող գերեզման[8], ամեն տարի նրա վրա ծաղիկներ և մետաղադրամներ են բերում տարբեր մարդիկ, հիմնականում հանցագործներ՝ փորձելով դրանով ցույց տալ հայտնի գողի հանդեպ իրենց տածած հարգանքը։ Նրանք սրանով փորձում են ստանալ Մեծ հանցագործի բարեխոսությունը և հովանավորությունը[9]։

Մեկ այլ լեգենդի համաձայն՝ Սոֆյան փախչել և արտագաղթել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ (1918 թվական)[10]։

Երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է Սոֆյա Իվանովայի 2 դուստրերի և մեկ որդու մասին․

  • Սուրա-Րիվկա Իսահակովնա (ծննդյան ազգանուն՝ Բլյուվշտեյն) (ծնվել է 1865 թվականին) - մոր կողմից լքված է մնացել, եղել է հոր՝ Իսահակ Ռոզենբադի խնամակալության տակ՝ Վարշավա նահանգի Պովոնզկի քաղաքում, ճակատագիրն անհայտ է։
  • Տաբա Միխայլովնա (ծննդյան ազգանուն՝ Բլյուվշտեյն) (ծնվել է 1875 թվականին) - օպերային դերասանուհի Մոսկվայում
  • Միհելինա Միխայլովնա (ծննդյան ազգանուն՝ Բլյուվշտեյն) (ծնվել է 1879 թվականին) - օպերային դերասանուհի Մոսկվայում

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անտրոպովի «Ոսկե գրիչ» վեպը
  • 1915 թվական-Համր կինոն՝ «Сонька-Золотая Ручка» (բնօրինակ անվանումը՝ «Հայտնի արկածախնդիր Սոֆյա Բկյուվշտեյնի արկածները), ռեժիսորներ՝ Վլադիմիր Կասյանով և Յուրի Յուրյևսկ։ Սոֆյա Բլյուվշտեյնի դերը խաղացել է Նինա Հոֆմանը։ Ֆիլմը պահպանվել է առանց մակագրությունների։
  • 2007 թվական-ռուսական հեռուստասերիալը՝ ռեժիսոր Վիկտոր Մերեժկոյի «Սոնկա-Ոսկե գրիչ» է։ Գլխավոր դերը խաղացել է Անաստասիա Միկուլչինան։ Ֆիլմը փաստագրական արժանահավատության չի հավակնել։
  • 2010 թվական-«Սոնկա՝ շարունակական լեգենդներ» հեռուստասերիալ։ Ռեժիսոր՝ Վիկտոր Մերեժկո։ Գլխավոր դերում խաղացել է Անաստասիա Միկուլչինան։ 1905 թվականից ի վեր հայտնի խորամանկուհու և դժբախտ կնոջ կյանքի մասին հիպոթետիկ պատմության շարունակությունը։
  • «Bad Balance» խումբը Սոֆյային երգ է նվիրել։ Այդ երգը «Գանգստերների լեգենդները» ալբոմում է տեղակայված։
  • Սոնյայի նկարն օգտագործվել է Բորիս Ակունինի կողմից «Պիկ վալետ» դետեկտիվ վեպում
  • Լյուբով Ուսպենսկայան կատարել է մի երգը, որը կոչվում է «Սոնկա»։ Երգը գրել է Վիկտոր Մերեժկոն, իսկ երաժշտությունը՝ Դմիտրի Սմիրնովը։
  • 2013 թվական-ռեժիսոր Գեորգի Իլյինի «Ժամանակի հանգույց» հեռուստասերիալում, 2-րդ սերիա։ Սոնկայի դերում հանդես է եկել Լիանա Երմակովան։
  • Սոֆյան Golden Kamuy-ի ստեղծագործության երկրորդային կերպարը։ Այս ստեղծագործության մեջ ներկայացված է՝ որպես Ալեքսանդր II-ի սպանության կազմակերպիչ։ Այստեղ՝ վարկածի համաձայն, Սոֆյան փախել է բանտից, այլ ոչ թե մահացել է 1903 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 MAK (польск.)
  2. Ныне — г. Александровск-Сахалинский Сахалинской области Российской Федерации
  3. Софья Блювштейн — «Сонька — Золотая Ручка» (1 апреля 1855 года — 1921 год). История жизни. // tonnel.ru
  4. Лилия Гущина. Шейндля-Сура Лейбова Соломониак: Жиганская любовь. Արխիվացված 2006-08-27 Wayback Machine // 2002.novayagazeta.ru (7 марта 2002 года)
  5. Антон Павлович Чехов. «Остров Сахалин»
  6. Последний сожитель Соньки Золотой Ручки
  7. Сонька Золотая Ручка и «Червовые валеты». Арест и приговор. Արխիվացված 2012-03-05 Wayback Machine // rus-history.com
  8. «Московские места силы». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 11-ին.
  9. На могиле аферистки каждый год свежие цветы(չաշխատող հղում)
  10. Вильчур М. Русские в Америке. — Нью-Йорк: Первое русское издательство в Америке, 1918. — С. 78.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆյա Բլուվշտեյն» հոդվածին։