Սուրեն Հովսեփյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուրեն Հովսեփյան
Ծնվել էդեկտեմբերի 10, 1890(1890-12-10)
ԾննդավայրԳանձակ, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 20, 1918(1918-09-20) (27 տարեկանում)
Մահվան վայրԹուրքմենստան
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Ազգությունհայ
Մայրենի լեզուռուսերեն
Մասնագիտությունլրագրող և հեղափոխական

Սուրեն Գրիգորի Հովսեփյան (դեկտեմբերի 11, 1890, Գանձակ (Կիրովաբադ) սեպտեմբերի 20, 1918, Ախչա-Կումա), պրոֆեսիոնալ հեղափոխական։ ՌՍԴԲԿ անդամ 1906 թվականից։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է գիմնազիայում, որն ավարտելուց հետո, 1909 թվականին ընդունվել է Մոսկվայի համալսարանը։ Հեղափոխական գործունեությունն սկսել է գիմնազիայում՝ կազմակերպելով մարքսիստական խմբակ։ 1905-1906 թվականներին մասնակցել է ՌԽԴԲԿ Գանձակի կազմակերպության աշխատանքներին։ Համալսարանում պրոպագանդիստական աշխատանք է տարել ուսանողության շրջանում։ Եղել է ՌԽԴԲԿ Մոսկվայի կոմիտեի անդամ։ 1910 թվականին ձերբակալվել է և արտաքսվել Խարկով։ 1914 թվականին զորակոչվել է գործող բանակ, ուր շարունակել է հեղափոխական գործունեությունը զինվորների շրջանում։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո վերադարձել է Գանձակ և տեղի բոլշևիկների հետ վերականգնել կուսկազմակերպությունը։ Նույն թվի հունիսին տեղի է ունեցել բոլշևիկների տարանջատումը մենշևիկներից, ստեղծվել է բոլշևիկյան կոմիտե նրա գլխավորությամբ։ Նա ղեկավարել է նաև Գանձակի խորհրդի բոլշևիկյան խումբը։ 1917 թվականի օգոստոսին նրան կրկին ուղարկել են Կովկասյան ռազմաճակատ, որտեղ դարձել է տեղի ՌՀԿ-ի ղեկավարներից մեկը։ 1918 թվականի մարտին ընտրվել է Բաքվի ՌՀԿ-ի անդամ, մասնակցել մուսավաթական խռովության ճնշմանը։

Թերթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1912 թվականից եղել է «Պրավդա» թերթի մշտական թղթակիցը,
  • 1913 թվականից թղթակցել է «Պրոսվեշչենիե» («Просвещение») բոլշևիկյան ամսագրին,
  • 1918 թվականի ապրիլին նշանակվել է Բաքվի «Կավկազսկայա Կրասնայա Արմիա» («Кавказская Красная Армия»), ավելի ուշ՝ «Իզվեստիա Բակինսկոգո Սովետա» («Советский Известия Бакинского») թերթերի խմբագիր։

Բոլշևիկյան մամուլում նա մշտապես հանդես է եկել տեսական և հրապարակախոսական հոդվածներով՝ նվիրված մարքս-լենինյան փիլիսովւայությանը, ազգային հարցին, բուրժուական նացիոնալիզմի դեմ մղվող պայքարին, Բաքվի կոմունայի սոցիալական միջոցառումներին և արվեստի ու գրականության հարցերին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 581 CC-BY-SA-icon-80x15.png