Բաղդասար Ավագյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Բաղդասար Ավագյան | |
---|---|
Ծնվել է | 1883[1] |
Ծննդավայր | Շուշիի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | սեպտեմբերի 20, 1918 |
Մահվան վայր | Թուրքմենստան |
Գերեզման | Բաքու |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Շուշիի ռեալական ուսումնարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Քաղաքական կուսակցություն | ԽՄԿԿ |
Բաղդասար Հայրապետի Ավագյան (ռուս.՝ Багдасар Айрапетович Авакян, 1883[1], Շուշիի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 20, 1918, Թուրքմենստան), հայ խորհրդային հեղափոխական գործիչ, Բաքվի 26 կոմիսարներից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Շուշվա գավառի Թաղուտ գյուղում (այժմ՝ Արցախի Հանրապետության Հադրութի շրջան)։ Տեղի ուսումնարանն ավարտելուց հետո ընդունվել է Խարկովի անասնաբուժական ինստիտուտը, որտեղից հեղափոխական գործունեության համար հեռացվել է, 1905 թվականին վերադարձել է Բաքու և զբաղվել ուսուցչությամբ։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխության օրերին հեղափոխական գործունեություն է ծավալել զինվորների և ուսանողների շրջանում, կազմակերպել միտինգներ ընդդեմ Ռուսաստանի ժամանակավոր կառավարության։
Եղել է զինվորական դեպուտատների խորհրդի անդամ, բանվորների և զինվորների դեպուտատների Բաքվի խորհրդի գործկոմի քարտուղար (1918 թ.)։ Բաքվում խորհրդային իշխանության հաստատումից հետո նշանակվել է քաղաքի կայազորի պետ։ Մուսաֆաթական ապստամբության պարտությունից հետո աշխատել է որպես Բաքու քաղաքի պարետ։
Բաքվի 26 կոմիսարների թվում գնդակահարվել Է 1918 թվականի սեպտեմբերի 20-ին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 600)։ ![]() |
- 1883 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Սեպտեմբերի 20 մահեր
- 1918 մահեր
- Թուրքմենստանում մահացածներ
- Բաքվում թաղվածներ
- ԽՄԿԿ անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին
- Ռուսաստանի հեղափոխականներ
- Ադրբեջանի հեղափոխականներ
- Հեղափոխականներ
- Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած ռուսական ռազմական գործիչներ
- Հայ քաղաքական գործիչներ