Գրիգոր Կորգանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրիգոր Կորգանով
Ծնվել էհուլիսի 30, 1886(1886-07-30)
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 20, 1918(1918-09-20)[1] (32 տարեկանում)
Մահվան վայրԹուրքմենստան
ՔաղաքացիությունՎրաստան
Ազգությունհայ
ԿրթությունՄոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ
Մասնագիտությունքաղաքական գործիչ և հեղափոխական

Գրիգոր Նիկոլայի Կորգանով (Ղորղանյան) (հուլիսի 30, 1886, Թիֆլիս-սեպտեմբերի 20, 1918), Անդրկովկասի հեղափոխական շարժման գործիչ։ Կոմունիստական կուսակցության անդամ 1905 թվականից։ Ավարտել է Մոսկվայի համալսարանի պատմա-լեզվագրական ֆակուլտետը (1914)։ Հեղափոխական գործունեությունն սկսել է 1905 թվականից։ Ուսանելու տարիներին գլխավորել է Կովկասյան ուսանողական հայրենակցական ընկերությունը։ Հեղափոխական գործունեության համար 1911 թվականին հեռացվել է համալսարանից։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո եղել է բանակային ինքնավար մարմինների կազմակերպիչներից։ Կովկասյան բանակի I համագումարում (1917 թվականի մայիս) ղեկավարել է բոլշևիկյան ֆրակցիան։ Ընտրվել է բանակի ՌՀԿ-ի նախագահ, 1918 թվականի մարտից՝ Բաքվի հեղափոխական պաշտպանության կոմիտեի անդամ, ապրիլից եղել է Բաքվի կոմունայի ԺԿքս-ի ռազմական-ծովային գործերի ժողկոմ։ Բաքվի վրա գերմանա-թուրքական զորքերի հարձակման ժամանակ գլխավորել է կոմունայի զինված ուժերը։ Գնդակահարվել է 1918 թվականի սեպտեմբերի 20-ին, Բաքվի 26 կոմիսարների հետ՝ Ախչա-Կումայի ավազուտներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 643 CC-BY-SA-icon-80x15.png

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Корганов Григорий Николаевич // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.