Սուրբ Սերվատիոս
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սուրբ Սերվատիոս | |
---|---|
![]() | |
Ծնունդ | 4-րդ դար |
Ծննդավայր | Հայաստան |
Վախճան | մայիսի 13, 384 |
Վախճան վայր | Մաստրիխտ, Նիդերլանդներ կամ Տոնխերեն, Թոնխերեն, Լիմբուրգ, Բելգիա |
Թաղման վայր | Crypts of Sint-Servaasbasiliek |
Եկեղեցի | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Սրբացված կարգ | կաթոլիկ սուրբ |
Հիշատակության օր | Մայիսի 13 |
Աշխատանք | կաթոլիկ քահանա և կաթոլիկ եպիսկոպոս |
Պաշտոն | bishop of Tungrorum? |
Սուրբ Սերվատիոս (հոլ.՝ Servaas van Maastricht, լատին․՝ Servatius, 4-րդ դար, Հայաստան - մայիսի 13, 384, Մաստրիխտ, Նիդերլանդներ և Տոնխերեն, Թոնխերեն, Լիմբուրգ, Բելգիա), 4-րդ դարի հայ հոգևորական, որը եկեղեցական ավանդության համաձայն տարածել է քրիստոնեությունը Ցածր երկրներում և հիմնել առաջին եկեղեցին ներկայիս Նիդեռլանդների տարածքում։ Նրա տոնը կաթոլիկ եկեղեցիներում նշվում է մայիսի 13-ին։
Սերվատիոսի ազգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերվատիոսի կյանքի մասին երկու վաղագույն վարքագրություններ նշում են, որ նա ծնվել է Հայաստանում։ Բայց որոշ պատմագիրներ կասկածի տակ են առնում Սուրբ Սերվատիոսի ազգության և Հայաստանում ծնված լինելու փաստերը։ Այդ կասկածներն առաջին անգամ հնչել են 1049 թվականին Մայնի խորհրդի կողմից։ Այդ ժամանակ, երբ Բյուզանդիայի կայսրից դեսպաններ են ժամանում Մայն, ներկաներից Ալագրեկոսը որոշ պնդումներ է անում Սերվատիոսի անձի վերաբերյալ, նաև պնդելով, որ վերջինս հայ էր, սակայն բյուզանդացի դեսպանները, հաստատելով նրա մյուս պնդումները, Սերվատիոսի ծննդավայրը համարում են Դամասկոսի հարավ-արևելքում գտնվող Ֆենուստե բնակավայրը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերվատիոսը շատ ճանապարհորդած մի անձնավորություն էր, որն աչքի էր ընկել որպես արիոսականության խիստ քննադատ։ 343 թվականին Սերբատիոսը (հունարեն ձեռագրերում «վ»-ի փոխարեն կարդում են «բ») ներկայանում է Սարդիկյան տաճարի խորհրդին (տաճարը գտնվում է ներկայիս Սոֆիա քաղաքում)։ Բանավեճերի ընթացքում Սերվատիոսը ներկայացնում է Սուրբ Երրորդության մասին տեսակետը, որը խստորեն տարբերվում էր Արևելյան մի շարք եպիսկոպոսների արիոսական հայացքներից։ Երբ հակաարիոսականների ղեկավար Աթանաս Ալեքսանդրացին աքսորված էր Թրիեր, հավանաբար հանդիպել է Սերվատիոսին հենց Թրիրում կամ Տոնխերենում (քաղաք այժմյան Բելգիայում), քանի որ երկուսն էլ քարոզում էին արիոսականության և տարածաշրջանում գործող արիոսական քահանաների դեմ։ 346 թվականին Կոլոնիայի (Քյոլնի) տաճարի խորհրդում քննադատեց Քյոլնի եպիսկոպոսին, ասելով. «Նա ժխտում է Հիսուս Քրիստոսի աստվածային բնությունը, և դա նույնիսկ մի անգամ պատահել է Ալեքսանդրիայի եպիսկոպոս Աթանասի ներկայությամբ»։

350 թվականին կայսերակից Կոնստանսի սպանությունից հետո Սերվատիոսը, որպես ուզուրպատոր Մագնենտիուսի դեսպան, մեկնեց Հայկական Միջագետքի մայրաքաղաք Եդեսիա՝ Հռոմի կայսր Կոստանդիոս II-ի մոտ, սպանված կայսերակցին ներկայացնելու համար որպես անարժան մի բռնակալ։ Դրանով Մագնենտիուսը նպատակ էր հետապնդում ճանաչվել կայսրից որպես կայսերակից։ Սակայն այդ առաքելությունը ձախողվեց, և 353 թվականին տեղի ունեցած վճռական քաղաքացիական պատերազմում զոհվեց Մագնենտիուսը։ Իսկ Սերվատիոսին նման առաքելություն վստահելը խոսում է քաղաքական և հասարակական ասպարեզում նրա ունեցած ազդեցիկ դիրքի մասին։
Պատմական աղբյուրները Սերվատիոսի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
Սերվատիոսի կյանքի մասին կարևոր աղբյուր է ֆրանկների պատմիչ Գրիգոր Տուրցին, որը, թեև նրա ժամանակակիցը չի եղել, բայց նրա մասին բավականին տեղեկություններ է հաղորդում իր «Խոստովանողների փառքը» և «Ֆրանկների պատմությունը» երկերում։ Գրիգոր Տուրցին հաղորդում է, որ Սերվատիոսը, Հռոմում սուրբ Պետրոսի գերեզմանի հսկումի ժամանակ մի տեսիլք է ունենում, թե ինչպես է կործանվելու Տոնխերեն քաղաքը՝ բնակիչների մեղքերի պատճառով։ Այնուհետև Պետրոս առաքյալը նրան է հանձնում Երկնքի բանալիները։ Այդ տեսիլքից հետո, ինչպես հաղորդում է Գրիգոր Տուրցին, Սերվատիոսը վերադառնում է Տոնխերեն և Մաաստրիխտ է տանում իր նախնիների մասունքները, որտեղ էլ վախճանվում է և թաղվում Հռոմի ճանապարհի մի կողմում, կամրջի մոտ։ Սերվատիոսի գերեզմանը կարևոր սրբավայր է կաթոլիկ քրիստոնյաների համար։
Լեգենդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերվատիոսի անվան շուրջ հյուսվել են բազմաթիվ լեգենդներ։ Երկու վաղագույն վարքագրություններ նշում են, որ նա ծնվել է Հայաստանում։ Այդ ձեռագրերում նա համարվում է նաև Հովհաննես Մկրտչի զարմից սերված, և այդպիսով՝ նաև Հիսուս Քրիստոսի հեռավոր ազգականը։ Սակայն այս վերջին հանգամանքը չի հաստատվում Գրիգոր Տուրցիի մոտ։ 11-րդ դարում, շուրջ 1075 թվականին Սերվատիոսի կյանքը փորձել է նկարագրել ֆրանսիացի քահանա Ժոկունդուսը՝ Actus Sancti Servatii («Սուրբ Սերվատիոսի գործերը») գրքով։ Նա շարադրել է նաև «Սուրբ Սերվատիոսի հրաշագործությունները» վերնագրով մի ձեռագիր մատյան, որտեղ պատմում է սրբի մահից հետո նրա անվան հետ կապված հրաշագործությունները։
Բայց նրա վարքը պատմող ամենահայտնի ձեռագիրը, «Սուրբ Սերվատիոսի կյանքը» վերնագրով, շարադրել է հոլանդացի առակագիր Հենդրիկ վան Վելդեկեն 1170 թվականին՝ հիմնվելով Գրիգոր Տուրցիի և Ժոկունդուսի տեղեկությունների վրա։ Նրա աշխատանքը համարվում է հոլանդական գրականության ամենավաղ շրջանի ձեռագրերից մեկը։ Այն գրվել է լիմբուրգերենով, որը միջին հոլանդերենի չորս բարբառներից ամենահիմնականն էր։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մաստրիխտի Սուրբ Սերվատիոս տաճարի կայքը Archived 2008-02-07 at the Wayback Machine.
- P.C. Boeren, Jocundus, biographe de saint Servais. Nijhoff, The Hague, 1972
- L. Jongen Heinrich (ed.), and Kim Vivian, Richard H. Lawson and Ludo Jongen (transl.)The Life of Saint Servatius: A Dual-language Edition of the Middle Dutch 'legend of Saint Servatius' by Heinrich Von Veldeke and the Anonymous Upper German 'life of Saint Servatius'. Mellen Press, 2005, ISBN 0-7734-6063-2
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Սերվատիոս կատեգորիայում։ |