Սուրբ Հակոբ ազգային վարժարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Հակոբ ազգային վարժարան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակավագ դպրոց
Հիմնադրված է1974
Երկիր Կանադա
ՏեղագրությունՄոնրեալ
Կայքecolesourphagop.com(ֆր.)

Սուրբ Հակոբ ազգային վարժարան (ֆր.՝ L'École arménienne Sourp Hagop, անգլ.՝ Saint James's Armenian School), նախապատրաստական կիսամասնավոր միջնակարգ դպրոց, որը գտնվում է Մոնրեալում (Քվեբեկ, ԿանադաՀայ-կանադական դպրոցն ունի շուրջ 1100 աշակերտ՝ չհաշված մոտակա նախադպրոցական հաստատության երեխաներին։ Կրթությունը սկսվում է մանկապարտեզից և ավարտվում 5-րդ միջնակարգ դասարանում, որից հետո շրջանավարտները կրթությունը շարունակում են Ընդհանուր և մասնագիտական կրթության քոլեջում (CÉGEP)։ Վարժարանի տնօրենն է Լորի Աբրակյանը։ 2005 թվականին Ֆրեյզերի ինստիտուտի կատարած ուսումնասիրության համաձայն՝ Սուրբ Հակոբ ազգային վարժարանը Քվեբեկի լավագույն միջնակարգ դպրոցների շարքում զբաղեցրել է 10-րդ տեղը։ Առաջինը եղել է Միսս Էդգարի և Միսս Քրամփի դպրոցը[1]։ Վարժարանը Հայաստանից դուրս գտնվող ամենամեծ հայկական դպրոցն է և գերազանցում է անգամ Լիբանանի և Սիրիայի հայկական դպրոցներին։

Վարժարանում, որտեղ սովորում են միայն հայ երեխաներ, դասավանդումը ֆրանսերենով է, երկրորդ լեզուն անգլերենն է, կան նաև հայերեն դասեր։ Քվեբեկի կրթության նախարարությունը մասնակիորեն ֆինանսավորում է դպրոցը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնրեալում հայկական դպրոցի և եկեղեցու հիմնադրումը նախաձեռնել է Երվանդ Բաստրմաջյանի նախագահությամբ գործող գործադիր կոմիտեն։ Հայկական կրթության հիմքը դրվել է այն ժամանակ, երբ 1959 թվականին իր դռները բացել է հայկական շաբաթօրյա դպրոցը։ Ավելի ուշ՝ 1973 թվականի սեպտեմբերին, Հայ օգնության միությունը երկուսից հինգ տարեկան հայ երեխաների համար բացել է նախակրթարան, որը կոչվում է բարերարներ տեր և տիկին Վարդգես և Աստղիկ Սարաֆյանների անունով[2]։

Սուրբ Հակոբ ազգային վարժարան

1974 թվականին Պարթենայի փողոցում հիմնադրվել է Սուրբ Հակոբ հայկական վարժարանը[3], որտեղ մանկապարտեզից մինչև առաջին դասարան սովորում էր 37 աշակերտ[4]։

Սուրբ Հակոբ հայկական եկեղեցու առաջնորդարանը Լավալի և Մոնրեալի աճող հայ համայնքի կրթական կարիքները բավարարելու համար ստեղծել է գործադիր հանձնախումբ։ ՀՕՄ-ի նախակրթարանը երեխաներին պետք է նախապատրաստեր ապագա կրթությանը։ ՀՕՄ-ի նախակրթարանի աշակերտների թիվը 60-ից հասել է 160-ի։

Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

1975 թվականին դպրոցը տեղափոխվել է Վիկտոր Դորե փողոցում գտնվող նոր շենք։ Դպրոցը տարեցտարի աճել է՝ սկզբում դառնալով նախակրթարան, իսկ հետո ստացել է միջնակարգ դասարաններ բացելու թույլտվություն[4]։

1987 թվականին Սուրբ Հակոբը տեղափոխվել է նախկին Մալքոլմ Քեմփբել ավագ դպրոցի շատ ավելի մեծ շենք[4], որը անգլերենով հանրային դպրոցների համակարգի մաս էր կազմում։ Շենքը գտնվում է Սուրբ Հակոբ հայկական եկեղեցու հարևանությամբ։ Դպրոցը սկսել է աստիճանաբար զարգանալ՝ հասնելով ներկայիս չափսերին՝ ավելի քան 700 աշակերտ[3]։

Հայ օգնության միությունը զգալի աջակցություն է ցուցաբերել դպրոցին. ՀՕՄ-ի ջանքերի շնորհիվ դպրոցի գրադարանը և համակարգչային լաբորատորիան մեծապես աճել են[4]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Հակոբ հայկական վարժարանը ֆրանսիական դպրոց է, առարկաների մեծ մասը՝ մաթեմատիկան, բնագիտությունը, Կանադայի և Քվեբեկի պատմությունը, դասավանդվում է ֆրանսերենով։ Այնուամենայնիվ, որոշ առարկաներ, ինչպիսիք են հայոց լեզուն և գրականությունը, դասավանդվում են հայերենով։ Հայ գրականությունը և պատմությունը դասավանդվում են այնպես, որ կանադահայ համայնքի նոր սերունդները պահպանեն հայկական մշակութային ինքնությունը։ Բացի հայերենից և ֆրանսերենից, դասավանդվում են նաև անգլերեն և անգլիական գրականություն[4]։

Խրախուսվում են արտադասարանային պարապմունքները, ինչպիսիք են արվեստը, սպորտը, շախմատը և երաժշտությունը[4]։ 2018 թվականի հունվարին տեղի է ունեցել «Geogra-bee» առաջին մրցույթը[5]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «CBC Montreal - Montreal Matters 2006: School». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 21-ին.
  2. «Sourphagop». webcache.googleusercontent.com. Վերցված է 2022 թ․ հունիսի 7-ին.
  3. 3,0 3,1 «Մոնրէալի «Սուրբ Յակոբ» ազգային վարժարանի սաները հիւրընկալուեցան Սփիւռքի նախարարութեան մէջ». Hayern Aysor. 2015 թ․ հուլիսի 16. Վերցված է 2022 թ․ հունիսի 7-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 «L'École Arménienne Sourp Hagop - Alchetron, the free social encyclopedia». Alchetron.com (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 18. Վերցված է 2022 թ․ հունիսի 7-ին.
  5. «Geography Now - Geography Now! Geogra-bee #1! Montreal Quebec, Canada highlights - TheTVDB.com». thetvdb.com. Վերցված է 2022 թ․ հունիսի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]