Սոլոմոն Գուգենհայմ
Սոլոմոն Գուգենհայմ անգլ.՝ Solomon R. Guggenheim | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 2, 1861[1][2][3][…] |
Ծննդավայր | Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Մահացել է | նոյեմբերի 3, 1949[1][2][3][…] (88 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Գերեզման | Salem Fields Cemetery[5] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | արվեստի կոլեկցիոներ, ձեռնարկատեր և գործարանատեր |
Ամուսին | Irene Guggenheim? |
Ծնողներ | հայր՝ Meyer Guggenheim?, մայր՝ Barbara Meyer?[6] |
Երեխաներ | Eleanor Guggenheim?[7] և Barbara Josephine Guggenheim? |
![]() |
Սոլոմոն Գուգենհայմ[8] (անգլ.՝ Solomon R. Guggenheim, փետրվարի 2, 1861[1][2][3][…], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ - նոյեմբերի 3, 1949[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), հրեական ծագումով ամերիկացի մեկենաս, Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադիր։ Ժամանակակից արվեստին սատարելու նպատակով ստեղծել է Գուգենհայմի հիմնադրամը։ Արվեստի գործեր սկսել է գնել ու հավաքել 1890-ական թվականներից։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո թողել է գործարարությունը (բիզնեսը), որպեսզի ամբողջությամբ նվիրվի արվեստի ստեղծագործությունների հավաքչությանը։ Հիմնական ուշադրությունը նվիրել է աբստրակտ արվեստին, բարոնուհի Հիլա ֆոն Ռեբեյի հետ համագործակցելով՝ մինչև 1930-ական թվականների վերջերը ստեղծել է մի մեծ հավաքածու և 1939 թվականին բացել իր առաջին թանգարանը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանկությունն ու երիտասարդությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում, խոշոր հանքատեր, մեծահարուստ գործարար Մեյեր Գուգենհայմի ընտանիքում։ Յոթ եղբայր ու երեք քույր է ունեցել[9]։ Սովորել է Շվեյցարիայում՝ Ցյուրիխի Կոնկորդիա ինստիտուտում, որն ավարտելով՝ վերադարձել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որպեսզի զբաղվի ընտանեկան բիզնեսով՝ լեռնահանքային գործով։ Ալյասկայում հիմնել է «Yukon Gold Company»-ն, 1891 թվականին՝ «Compañia de la Gran Fundición Nacional Mexicana» ընկերությունը[9]։
1895 թվականին ամուսնացել է գործարար Վիկտոր Հենրի Ռոտշիլդի դստեր՝ Իրեն (Այրին) Ռոտշիլդի հետ[10]։ Ունեցել են երեք դուստր՝ Էլեանոր (1896–1992), Գերտրուդա (1898–1966) և Բարբարա (1904–1985)[9]:
1890-ական թվականներից Սոլոմոն Գուգենհայմն սկսել է հավաքել վրձնի հին վարպետների ստեղծագործություններ։ 1919 թվականից թողել է բիզնեսը, որպեսզի հնարավորություն ունենա ավելի շատ ժամանակ տրամադրելու արվեստի ստեղծագործությունների հավաքչությանը։ 1926 թվականին ծանոթացել է բարոնուհի Հիլա ֆոն Ռեբայի հետ[11]։ 1930 թվականին երկուսով այցելել են Վասիլի Կանդինսկու՝ գերմանական Դեսաու քաղաքում գտնվող արվեստանոցը, և Գուգենհայմն սկսել է գնել Կանդինսկու աշխատանքները։ Այդ նույն տարում Գուգենհայմն առաջին անգամ հանրությանն է ներկայացրել իր ձեռք բերած ստեղծագործությունների հավաքածուն, ընդ որում՝ ցուցադրությունը կազմակերպել էր Նյու Յորքի Պլազա Հոթելում գտնվող իր բնակարանում։ Շարունակելով արվեստի ստեղծագործությունների գնումները՝ նա ձեռք է բերել Ռուդոլֆ Բաուերի, Մարկ Շագալի, Ֆեռնան Լեժեի, Լասլո Մոհոյ-Նադի գործերից մի ամբողջ շարք[11]։
Հիմնադրամն ու թանգարանը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետամուտ լինելով ժամանակակից արվեստի ճանաչմանն ու գնահատմանը սատարելու գործին՝ Սոլոմոն Գուգենհայմը 1937 թվականին հիմնել է Գուգենհայմի հիմնադրամը, 1939 թվականին էլ նա ու իր խորհրդական բարոնուհի Ռեբեյը բացել են «Ոչ առարկայական կերպարվեստի թանգարանը», որն ստեղծվել էր իրենց հավաքածուի հիման վրա[9][12]։ Նրանք ձգտել են հավաքածուում ընդգրկել ոչ առարկայական արվեստի՝ այն ժամանակներում հասանելի առավել կարևոր նմուշները, որոնց թվում էին Կանդինսկու «Կոմպոզիցիա 8»-ը (1923), Լեժեի «Ձևերի հակադրություն»-ը (1913) և Ռոբեր Դելոնեի «Միաժամանակյա լուսամուտներ»-ը (1912)[13]։
1940-ական թվականների սկզբներին թանգարանում արդեն ավանգարդ ոճի այնքան շատ գործեր էին կուտակվել, որ ակնհայտ էր դարձել դրանց տեղավորելու համար ընդարձակ շինություն ունենալու անհրաժեշտությունը[14]։ 1943 թվականին Գուգենհայմն ու Ռեբայը ճարտարապետ Ֆրենկ Լլոյդ Ռայթին պատվիրել են պատրաստել թանգարանի նոր շենքի նախագծերը[11]։
Սոլոմոն Գուգենհայմը մահացել է 1949 թվականի նոյեմբերի 3-ին։ 1952 թվականին որոշվել է ժամանակակից արվեստի թանգարանը կոչել նրա անունով։ Թանգարանի հանդիսավոր բացման արարողությունը տեղի է ունեցել 1959 թվականի հոկտեմբերի 21-ին[9]։
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գուգենհայմի հիմնադրամը, բացի նյույորքյան թանգարանից, կառավարում է նաև իսպանական Բիլբաո քաղաքում գործող «Գուգենհայմի թանգարանը» և Սոլոմոնի զարմուհի Պեգգի Գուգենհայմի ստեղծած վենետիկյան հավաքածուն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119233401 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ 6,0 6,1 6,2 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ Lundy D. R. The Peerage
- ↑ Гуггенхейм / А. Г. Вяземцева // Григорьев — Динамика. — М. : Большая российская энциклопедия, 2007. — С. 128. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 8). — ISBN 978-5-85270-338-5.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 Peter Lawson-Johnston Growing Up Guggenheim: A Personal History of a Family Enterprise. — Open Road Media, 2014. — 163 с. — ISBN 1497651425, 9781497651425
- ↑ "Irene Rothschild Guggenheim", Jewish Women's Archive, May 28, 2013. Ирен Ротшильд не была связана с семейством банкиров Ротшильдов.
- ↑ 11,0 11,1 11,2 «Biography: Solomon R. Guggenheim». Guggenheim Foundation. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ Vail, pp. 25 and 36
- ↑ Calnek, Anthony, et al. The Guggenheim Collection, pp. 39–40, New York: The Solomon R. Guggenheim Foundation, 2006
- ↑ Winter, Damon. "Solomon R. Guggenheim Museum", The New York Times, October 21, 2009, accessed March 7, 2012
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Davis, John H. (1994) [1989]. The Guggenheims: An American Epic. SP Books. ISBN 1561713511.
- Vail, Karole (ed) (2009). The Museum of Non-Objective Painting. New York: The Solomon R. Guggenheim Foundation.
{{cite book}}
:|first=
has generic name (օգնություն)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոլոմոն Գուգենհայմ» հոդվածին։ |
|
- Փետրվարի 2 ծնունդներ
- 1861 ծնունդներ
- Ֆիլադելֆիա քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 3 մահեր
- 1949 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Նյու Յորք նահանգում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Մեկենասներ
- Ծագումով հրեաներ
- Ամերիկացի մեկենասներ
- Թանգարանների հիմնադիրներ
- Բարերարներ
- Ամերիկացի բարերարներ
- Ամերիկացի գործարարներ
- Ամերիկայի հրեաներ