Զմյուռնիայի աղետ (1922)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սմիռնայի մեծ հրդեհից)
Զմյուռնիայի աղետ
Սպանության ձևքաղաքային հրդեհ
Երկիր Government of the Grand National Assembly
Սկիզբսեպտեմբերի 13, 1922
Վերջսեպտեմբերի 22, 1922
Սպանվածներ10 000 մարդ և 100 000 մարդ

Զմյուռնիայի աղետ (հայտնի է նաև՝ Զմյուռնիայի կոտորած, Զմյուռնիայի մեծ հրդեհ), Զմյուռնիայի (Իզմիր) հույն և հայ խաղաղ բնակչության կոտորածը թուրքական զորքերի կողմից՝ 1919-1922 թվականների հույն-թուրքական պատերազմի ժամանակ, որը սկսվեց 1922 թվականի սեպտեմբերի 9-ին։

Դեպքերի ընթացքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքիայի քեմալական կառավարության զորքերը, ստանալով մեծ տերությունների և հատկապես Խորհրդային Ռուսաստանի նյութական, ռազմական, քաղաքական և բարոյական օգնությունն ու աջակցությունը, պատերազմի ընթացքում պարտության մատնեցին Փոքր Ասիայի խորքերը թափանցած և հին Հունական տարածքներն ազատագրած հունական զորքերին, իսկ 1922 թվականի սեպտեմբերի 9-ին ներխուժեցին Զմյուռնիա ու թուրքական խաժամուժ զանգվածի հետ սկսեցին հույն և հայ խաղաղ բնակչության կոտորածն ու ունեցվածքի թալանը։

Հայերի կոտորածը Զմյուռնիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այդ ժամանակ Զմյուռնիայում գտնվող զորավար Թորգոմը ընդհանուր խառնաշփոթի մեջ ի վիճակի չի լինում կազմակերպել բնիկ հայերի և Զմյուռնիայում հաստատված մեծ թվով հայ գաղթականների ինքնապաշտպանությունը։ Կոտորածից խուսափելու համար հազարավոր հայեր ապաստանեցին Սուրբ Ստեփանոս եկեղեցու տարածքում։ Սեպտեմբերի 13-ին քաղաքում ծայր առավ վիթխարի հրդեհ, որը քեմալականների ձեռքի գործն էր (ըստ թուրք և խորհրդային պատմաբանների պնդման՝ քաղաքը հրդեհել են նահանջող հույները)։ Հրդեհի հետևանքով այրվեցին ավելի քան 50 հազար տուն, 24 եկեղեցի, 28 դպրոց, բանկեր, հյուպատոսարաններ, հիվանդանոցներ։ Քրիստոնյաների կոտորածը կատարվեց ոչ միայն քաղաքում, այլև ծովափին. եվրոպական մարտանավերի անձնակազմերի աչքի առաջ, ովքեր ի շահ քաղաքականության, ոչինչ չարեցին զոհերին փրկելու համար։ Զմյուռնիայում որպես թղթակից գտնվող ամերիկացի գրող էռնեստ Հեմինգուեյը մռայլ գույներով է նկարագրում թուրքերի գործողությունները քրիստոնյաների նկատմամբ։ Թուրքերը կոտորեցին նաև Զմյուռնիայի շրջակա տարածքների հույներին և հայերին, ինչպես նաև ջրասույզ արեցին այն նավերը, որոնց վրա ապաստանել էին բազմաթիվ փրկվածներ։ Կոտորածներից փրկվեցին սակավաթիվ հույներ և հայեր, որոնց հունական կառավարությունը նավերով տեղափոխեց Հունաստան։ Կոտորածը թուրքական կառավարության կազմակերպած ցեղասպանության ակտ էր հույն և հայ ժողովուրդների նկատմամբ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։