Մարջըրի Հուսեփյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարջըրի Հուսեփյան-Դոբկին
Դիմանկար
Ծնվել է1922, նոյեմբերի 21
ԾննդավայրՆյու Յորք
Մահացել է2013, փետրվարի 8
Մահվան վայրEmerson, Բերգեն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունամերիկահայ
Մայրենի լեզուարեւմտահայերէն
ԿրթությունԲերնարդ քոլեջ
Մասնագիտությունպատմաբան, գրող
ԱշխատավայրԿոլումբիայի համալսարան
ԱմուսինՄաչբի Դոբքին
ԾնողներՄաքրուհի և Մովսես Հովսեփյան
ԵրեխաներJay Dobkin?
Ստորագրություն
Signed Houseful.jpg
Marjorie Housepian Dobkin Վիքիպահեստում

Մարջըրի Հուսեփյան (Հուսեփյան-Դոբկին, նոյեմբերի 21, 1922(1922-11-21), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - փետրվարի 8, 2013(2013-02-08)[1], Emerson, Բերգեն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկահայ պատմաբան, Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի Բառնարդ քոլեջի պաշտոնակից-դեկան։ Հասարակական գործիչ Մովսես Հովսեփյանի դուստրն է:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարջըրի Հուսեփյանը ծնվել է 1922 թվականին Նյու Յորքում Մեծ եղեռնից մազապուրծ Մովսես և Մաքրուհի Հուսեփյանների ընտանիքում։ Պապը զոհվել է Զմյուռնիայի ջարդերի ժամանակ։ 1944 թվականին ավարտել է Բեռնարդ քոլեջը։ 1957-1993 թթ. եղել է նույն քոլեջի գրականության պրոֆեսոր և դեկան։ Ամերիկյան և անգլիագիր հայկական մամուլում տպագրել է պատմվածքներ հայկական կյանքից, ինչպես՝ «Տատիկիս աղոթագիրքը» նովելը։ 1956 թվականին հետ գրել է «Սիրառատ տունը» (A Houseful of Love) վեպը, որի հերոսները նույնպես մեծ մասամբ հայեր են։ Այս վեպն արժանացել է մի քանի հրատարակության, տպագրվել է նաև Լոնդոնում և թարգմանվել նորվեգերեն, գերմաներեն, իտալերեն և ճապոներեն։

Աշխատությունները («Մոռացված ցեղասպանություն», 1966, «Խաղաղության առաջնահերթությունը», 1969, «Ի՞նչ ցեղասպանություն, ի՞նչ ողջակիզում։ Լուրեր Թուրքիայից, 1916-1923», 1984, «Ջորջ Հորթըն և Մարկ Լ. Բրիսթոլ. ընդդիմադիր ուժեր ԱՄՆ-ում։ Արտաքին քաղաքականություն 1919-1923», բոլորը՝ անգլերեն, և այլն) հիմնականում նվիրված են 1915-1923 թվականներին Թուրքիայում Հայոց Ցեղասպանությանն ու տեղահանությանը։ Նրա հիմնական աշխատությունը՝ «Զմյուռնիա 1922։ Մի քաղաքի կործանումը» (լույս է տեսել Լոնդոնում 1972 թվականին, ունեցել մի քանի հրատարակություններ, վերջինը՝ 1988 թվականին. թարգմանվել է նաև հունարեն) նվիրված է Թուրքիայի այդ ծովափնյա քաղաքի հույն և հայ բնակչության ողբերգությանը։ Գիրքը մի հավաստի պատմական ուսումնասիրություն է, գրված դեպքերի ականատես ու մասնակից հայերի, ամերիկյան դիվանագետների և միսիոներների հուշերի, նամակների ու վկայությունների հիման վրա[2][3]:

Պարգևներ, կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  3. Marjorie Housepian Dobkin (1922-2013)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png