Մովսես Հովսեփյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մովսես Հովսեփյան
Դիմանկար
Ծնվել է1876[1]
ԾննդավայրՔեսապ (Քեսաբ), Լաթակիայի գավառ, Լաթակիայի մարզ, Սիրիա[1]
Մահացել է1952[1]
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Ազգությունհայ
Մասնագիտությունհասարակական գործիչ և բժիշկ
ԵրեխաներԷդգար Հովսեփյան և Մարջըրի Հուսեփյան
 Moses Housepian Վիքիպահեստում

Մովսես Մինասի Հովսեփյան (1876[1], Քեսապ (Քեսաբ), Լաթակիայի գավառ, Լաթակիայի մարզ, Սիրիա[1] - 1952[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), հայ բժիշկ, հասարակական գործիչ։

Նյարդավիրաբույժ Էդգար Հովսեփյանի և Մարջըրի Հուսեփյանի հայրն է։

Մովսես Հովսեփյան և Անդրանիկ Օզանյան

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1894 թվականին ավարտել է Այնթապի ամերիկյան քոլեջը, 1898 թվականին՝ Լոնդոնի դեղագործական և ԱՄՆ-ի Լոնգ Այլնդ բժշկական քոլեջները։ 1894 թվականին մասնակցել է Զեյթունի ինքնապաշտպանական մարտերին, հետապնդվել թուրքական իշխանությունների կողմից։ 1916 թվականին ամերիկյան Կարմիր խաչի ներկայացուցիչների խմբի հետ եկել է Ռուսաստան, ապա՝ Հայաստան, բուժել տիֆով և խոլերայով հիվանդ հազարավոր մարդկանց, ստացել «Փրկիչ» մականունը։ 1917 թվականին մեկնել է Նյու Յորք և բժշկական գործունեությանը զղուգահեռ՝ մասնակցել հայկական գաղութի հասարակական կյանքին[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 https://mirrorspectator.com/2011/05/14/honoring-ny-area-early-writers-and-intellectuals-of-the-mirror-spectator/
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.