Սիմոն Բուդնի
Սիմոն Բուդնի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվար 1530 |
Ծննդավայր | Budne, Podlaskie Voivodeship, Gmina Goniądz, Mońki County, Պոդլյասկի վոյեվոդություն, Լեհաստան |
Վախճանվել է | հունվարի 13, 1593[1] |
Վախճանի վայր | Վիշնևա, Oshmyansky povet, Vilnius Voivodeship, Լիտվական մեծ իշխանություն, Ռեչ Պոսպոլիտա |
Մասնագիտություն | թարգմանիչ, տպագրիչ, գրող, փիլիսոփա, պատմաբան, աստվածաշնչի թարգմանիչ և քահանա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Կրակովի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Catechism of Simon Budny? և Biblia nieświeska |
![]() |

Սիմոն Բուդնի, նաև՝ Շիմոն Բուդնի (բելառուս․՝ Сымон Будны, լեհ.՝ Szymon Budny, ռուս.՝ Симеон Будный, լատիներեն՝ Budnius և Budnaeus, հունվար 1530, Budne, Podlaskie Voivodeship, Gmina Goniądz, Mońki County, Պոդլյասկի վոյեվոդություն, Լեհաստան - հունվարի 13, 1593[1], Վիշնևա, Oshmyansky povet, Vilnius Voivodeship, Լիտվական մեծ իշխանություն, Ռեչ Պոսպոլիտա)[2],, լեհ-բելառուսական[3][4] հումանիստ, մանկավարժ, եբրայագետ, Աստվածաշնչի թարգմանիչ, փիլիսոփա, հասարակագետ, պատմաբան, գրող, աստվածաբան, բողոքական բարեփոխիչ, Ռեֆորմացիայի գործիչ Ռեչ Պոսպոլիտայում[5]։ Եղել է «Լեհ եղբայրներ» շարժման առաջնորդներից, Աստվածաշնչի գիտական քննադատության հիմնադիրներից, սուրբ երրորդության գաղափարը ժխտողներից մեկը։ Առաջ է քաշել քաղաքականության մեջ ժողովրդավարության ներմուծման գաղափարներ, հանդես եկել մահապատիժը վերացնելու օգտին։ Գրել է լեհերեն, բելառուսերեն[6][7] (բելառուսերեն հրատարակված առաջին երկու գրքերի հեղինակն է կամ համահեղինակը)[8][9], ինչպես նաև լատիներեն։
Պատմաբան Նորման Դևիսը Սիմոն Բուդնուն բնորոշել է որպես «16-րդ դարի մեծագույն եբրայագետի»[10]։ Բուդնին առաջինն է եղել, ով իրականացրել է Աստվածաշնչի ամբողջական թարգմանությունը բնագրից լեհերեն, ընդ որում՝ առաջինն է այդ գործը գլուխ բերել միայնակ[11]։ Եբրայերենի մասին նրա ուսումնասիրությունները զգալի ազդեցություն են գործել հրեա հետագա գիտնականների վրա[12]։ 1603 թվականին Սիմոն Բուդնու անունը ներառվել է արգելված հեղինակների ու գրքերի լեհական առաջին ցուցակում[13], որը կազմվել էր եպիսկոպոս Բեռնարդ Մացիևսկու նախաձեռնությամբ։
Ծննդավայրը[խմբագրել | խմբագրել կոդը]
Սիմոն Բուդնու ծննդավայրը դեռևս ճշգրտված չէ։ Թեև գրեթե բոլոր ուսումնասիրողները համակարծիք են, որ նա ծնվել է Բուդնայում, սակայն, պարզվում է՝ այդ անվանումով 140-ից ավելի բնակավայր է եղել Բելառուսում[14][15]։ Մի բան հստակ է, որ նա քաջածանոթ է եղել բելառուսական մշակույթին և շատ ջանքեր է գործադրել դրա զարգացմանը նպաստելու համար[9]։ Հայտնի է նաև, որ նրանց ընտանիքը պատկանել է բելառուսական մանր ազնվականական խավին[15]։ Ինքն իրեն նա համարել է Litvin[16]. այդ բառը նրա ժամանակներում մեծ մասամբ օգտագործվել է բելառուսներին հայտանշելու համար[17]։
Աստվածաշնչի թարգմանությունները[խմբագրել | խմբագրել կոդը]
Աստվածաշնչի լեհերեն իր թարգմանությունները Բուդնին, Լիտվայի մեծ իշխանության պետական գործիչ Նիկոլայ Ռաձիվիլի հովանավորությամբ, 1570 և 1572 թվականին հրատարակել է Նեսվիժում։ Ընդ որում՝ Սուրբ գիրքը թարգմանելիս «իր հայեցողությամբ ընդարձակել կամ կրճատել է ավետարանչական տեքստը և, ընդհանրապես, մեծ ճարպկությամբ այնպես է փոփոխել, որ հարմարեցնի իրեն հոգեհարազատ կալվինիստական ուսմունքին»[18]։ Բուդնին Նոր կտակարանը հրատարակել է նաև, այսպես կոչված՝ արևմտառուսական գրական լեզվով՝ բելառուսերեն, և դարձյալ՝ այնպիսի մեկնաբանություններով ու դիտողություններով, որ այդ հրատարակությունը դարձել է Ավետարանի արմատական ու ռացիոնալ քննադատության առաջին փորձերից մեկը Արևելյան Եվրոպայում։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Будный Симон»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- Jan Kamieniecki - Szymon Budny – zapomniana postać polskiej reformacji, 2002, isbn = 83-229-2224-8, Wrocław, Wydawnictwo Uniwersytetu Wrocławskiego, 830421712
- Bibliografia Literatury Polskiej – Nowy Korbut, t.2 Piśmiennictwo Staropolskie, Państwowy Instytut Wydawniczy, Warszawa 1964, s. 61-65
- Парэцкі Я. І. Сымон Будны. Мн., 1975.
- Саверчанка І. В. Сымон Будны — гуманіст і рэфарматар. — Мн., 1993.
- Старажытная беларуская літаратура (XII—XVII стст.) / Уклад, прадм., камент. І. Саверчанкі — Мінск: Кнігазбор, 2010. — («Беларускі кнігазбор»). ISBN 985-6824-43-5
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Williams, George Huntson (1962). The Radical Reformation. The Westminster Press. p. 651.
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-27-ին։ Վերցված է 2020-05-26
- ↑ Падокшын, С. А. Будны Сымон / С. А. Падокшын // Мысліцелі і асветнікі Беларусі : Энцыклапедычны даведнік. — Мінск : БелЭн, 1995. — С. 51—59.
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-12-ին։ Վերցված է 2020-05-26
- ↑ J. Kamieniecki, Szymon Budny, s. 14
- ↑ L. Szczucki, Z. Zawadzki, Wstęp [w:] Sz. Budny, O przedniejszej wiary chrystyjańskiej artykulech, Państwowe Wydawnictwo Naukowe, Warszawa-Łódź 1989, s. XV.
- ↑ Piotr Guzowski, Pierwszy polski indeks ksiąg zakazanych, w: Studia Podlaskie 2002 t. 12, s. 187.
- ↑ 9,0 9,1 «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 2011-11-18-ին։ Վերցված է 2012-12-08
- ↑ Norman Davies Boże igrzysko Historia Polski, Wyd. Znak, Kraków 2010, s. 191
- ↑ W rzeczywistości Biblia Brzeska, wbrew deklaracjom wydawców, była przekładem z łaciny i francuskiego. Zatem przekład Budnego to tak naprawdę pierwsze polskie tłumaczenie Biblii bezpośrednio z hebrajskiego i greckiego, zob. Rajmund Pietkiewicz, Pismo Święte w języku polskim w latach 1518–1638, s. 257.
- ↑ Norman Davies Boże igrzysko Historia Polski, Wyd. Znak, Kraków 2010, s. 192
- ↑ https://repozytorium.uwb.edu.pl/jspui/bitstream/11320/2532/1/Studia_Podlaskie_12_Guzowski.pdf
- ↑ Соболевский, А. И. Материалы и исследования в области славянской филологии и археологии. — Санкт-Петербург: 1910 Т. 88, № 3. — С. 193—194. — (Сборник Отделения русского языка и словесности Императорской Академии Наук).
- ↑ 15,0 15,1 «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2008-04-20-ին։ Վերցված է 2020-05-26
- ↑ Из истории философской и общественно-политической мысли Белоруссии. Избранные произведения XVI — начала XIX в. Изд-во АН БССР. Минск, 1962, бб.63-67, 69-81.
- ↑ Вячаслаў Насевіч. Літвіны // Вялікае княства Літоўскае: Энцыклапедыя. У 2 т. / рэд. Г. П. Пашкоў і інш.Т. 2: Кадэцкі корпус — Яцкевіч. — Мінск: Беларуская Энцыклапедыя, 2005. С. 206—208.
- ↑ Экземплярский А. В. Симон Будный (Энциклопедический словарь Брокгауза и Ефрона)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Սիմոն Բուդնի Վիքիպահեստում |
---|
- http://tbm.org.by/asoby/cont.phtml?x=sb%7Cзагаловак=Біяграфія на старонцы «Гісторыя Беларусі. Асобы.»|выдавец=Таварыства Беларускай Мовы|копія=http://web.archive.org/web/20040323101537/http://tbm.org.by/asoby/cont.phtml?x=sb
|