Սիմոնիդես Քիոսացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սիմոնիդես Քիոսացի
Pompeii - Casa del Poeta Tragico - Theater 3.jpg
Ծնվել է մ. թ. ա. 556[1]
Ծննդավայր Ioulis, Kea Municipality, Հարավային Եգեյան կղզիներ, Հունաստան[1]
Վախճանվել է մ. թ. ա. 468 կամ մ. թ. ա. 469[1]
Վախճանի վայր Ագրիջենդո, Սիցիլիա, Իտալիա կամ Սիրակուսե, Իտալիա[1]
Մասնագիտություն բանաստեղծ, գրող և epigrammatist
Լեզու հին հունարեն
Simonides Վիքիպահեստում

Սիմոնիդես Քիոսացի (հին հունարեն՝ Σῐμωνίδης ὁ Κεῖος, մ. թ. ա. 556[1], Ioulis, Kea Municipality, Հարավային Եգեյան կղզիներ, Հունաստան[1] - մ. թ. ա. 468 կամ մ. թ. ա. 469[1], Ագրիջենդո, Սիցիլիա, Իտալիա և Սիրակուսե, Իտալիա[1]), հին հույն բանաստեղծ։

Սիմոնիդես Քիոսացին խմբական քնարերգության բարձր շրջանի վարպետներից է, որի երգերի մասին Հերոդոտոսը հիշատակում է իր պատմության մեջ։

Սիմոնիդեսը ծնվել է Քիոս կղզու Իսլիդես քաղաքում մ.թ.ա. 556 թվականին։ Սիմոնիդեսի հոր անունը Լեոպրեպես էր, իսկ վերջինիս հայրը բանաստեղծ էր, իսկ քույրը՝ Բաքքիլիդես մեծ բանաստեղծի մայրը։ Սիմոնիդեսը երիտասարդ հասակում աչքի է ընկնում իր բանաստեղծական տաղանդով, նա Կորթեոս քաղաքի խմբի ղեկավարն էր. նրա համբավը տարածվել էր Հունաստանում, երբ Պիսիստրատի որդի Հիպարքոսը բռնապետ է դառնում. իր ազդեցությունը ուժեղացնելու նպատակով պալատ է հրավիրում Հունաստանի նշանավոր գրականագետներին ու փիլիսոփաներին, որոնց թվում նաև Սիմոնեդեսին, որին տալիս է նվերներ և մեծ ռոճիկ։

30 տարեկան հասակում նա գալիս է Աթենք և ապրելով Հիպպարքոսի պալատում, ծանոթանում է ժամանակի արվեստագետների՝ Անակրեոնի և բանաստեղծ Լասոսի հետ. վերջինիս հետ նա մրցում է Դիոնիսյան տոներին։ Բանաստեղծը վայելում էր աթենացիների և պալատական արվեստագետների համակրանքը։ Երբ ընկնում են պիսիստրատըանները, այն ժամանակ Սիմոնիդեսը տեղափոխվում է Սկոպադի պալատը (Թեսալիա) և երկար ժամանակ ապրում է այստեղ։ Այնուհետև նա վերադառնում է Աթենք։ Այս ժամանակ հույները պատերազմում էին պարսիկների դեմ և աշխատում թոթափել պարսկական բռնակալության լուծը։ Թերմոփիլեի և Մարաթոնի ճակատամարտերում ընկած հերոսների մասին նա հեղինակում է իր նշանավոր էլեգիաները, մասնակցում մրցությունների և տանում հաղթանակներ։ Նա ճանապարհորդում է Սիցիլիա, ամբողջ Հունաստանի քաղաքները և մեծ սիրով հյուրընկալվում ամեն տեղ։

Մեռնում է Սիցիլիայում, հասնելով խորին ծերության (89 տարեկան հասակում)։

Սիմոնիդեսը օժտված է եղել սուր հիշողությամբ։ Նրան են վերագրում մնեմոնիկայի (հիշողության ամրապնդման արվեստ) հայտնագործումը։

Սիմոնիդեսի գրիչը բեղմնավոր է եղել։ Գրել է բազմաթիվ ոտանավորներ, էլեգիաներ, էպիգրամներ և այլն։[2]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]