Սերգեյ Վինոգրադսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սերգեյ Վինոգրադսկի
Сергей Виноградский
Sergei Winogradsky.jpg
Ծնվել էսեպտեմբերի 1 (13), 1856[1]
Կիև, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էփետրվարի 24, 1953(1953-02-24)[2][3] (96 տարեկան)
Բրի-Կոմտ-Ռոբեր
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Մասնագիտությունպրոֆեսոր, բուսաբան, մանրէաբան, բնապահպանագետ, մանրէաբան և կենսաքիմիկոս
Հաստատություն(ներ)Ցյուրիխ և Փորձարարական բժշկության ինստիտուտ
Գործունեության ոլորտՄանրէաբանություն
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա (1917-1925) և Նիդեռլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[3]
Գիտական ղեկավարHeinrich Anton de Bary?
Հայտնի աշակերտներՎասիլի Օմելյանսկի և Դանիիլ Զաբոլոտնի
Ազդվել էHeinrich Anton de Bary?
ՊարգևներԼևենհուկի մեդալ և Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամ
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն)Winogr.
Sergiy Mykolayovych Winogradsky Վիքիպահեստում

Սերգեյ Նիկոլաևիչ Վինոգրադսկի (ռուս.՝ Сергей Николаевич Виноградский, ծնվել է 1856 թվականին Կիևում, մահացել 1953 թվականին Փարիզում), ռուս մանրէաբան, ռուսական մանրէաբանության հիմնադիրներից։ Պետերբուրգի Գիտությունների Ակադեմիայի թղթակից անդամ (1894), Ռուսաստանի Գիտությունների Ակադեմիայի պատվավոր անդամ (1923 թվականից), Ֆրանսիայի Գիտությունների Ակադեմիայի և Լոնդոնի թագավորական ընկերության անդամ։ 1881 թվականին ավարտել է Պետերբուրգի համալսարանի բնագիտական բաժինը և աշխատել տեղում։

1885–1891 թվականներին գիտական գործուղման է եղել Ֆրանսիայում, Շվեյցարիայում։ 1891–1912 թվականներին Վինոգրադսկին եղել է Պետերբուրգի փորձառական բժշկագիտության ինստիտուտի ընդհանուր մանրէաբանության բաժնի վարիչ, միաժամանակ «Արխիվ բիոլոգիչեսկիխ նաուկ» («ռուս.՝ Архив биологических наук») ամսագրի խմբագիրը։ Ակտիվորեն մասնակցել է Ռուսական մանրէաբանական ընկերության կազմակերպմանը (1903) և առաջին 2 տարին եղել է դրա նախագահը։

1922 թվականին մեկնել է Ֆրանսիա և մինչև կյանքի վերջը ղեկավարել Փարիզի Պաստյորի անվան ինստիտուտի ագրոբակտերիոլոգիական բաժինը։ Վինոգրադսկին առաջինն է բացահայտել հատուկ միկրոօրգանիզմների գոյությունը, որոնք էներգիան ստանում են անօրգանական նյութերի օքսիդացման ճանապարհով։ Հայտնաբերել է քեմոինքնասուն միկրոօրգանիզմները և քեմոսինթեզի երևույթը (1887)։ Վինոգրադսկին 1893 թվականին առաջինը հողից անջատել է լատ.՝ Clostridium Pasteurianum անաերոբ, ազոտֆիքսող բակտերիաներ, որոնք ընդունակ են յուրացնելու մոլեկուլային ազոտը։

Մանրամասն ուսումնասիրել է ազոտաբակտերների մորֆոլոգիան, զարգացումը, ֆիզիոլոգիան և աճեցման մեթոդները։ Առաջինն է ներդրել ընտրողական-սնուցողական միջավայրի մեթոդը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://bigenc.ru/biology/text/1915356
  2. 2,0 2,1 Виноградский Сергей Николаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 457 CC-BY-SA-icon-80x15.png